• Քահանայապետն այցելել է ծնողազուրկ երեխաների կենտրոն

    Եթե չդառնաք ու չլինեք երեխաների նման, չեք մտնի Երկնքի Արքայությունը: Մտթ.,18:3


     

    2016թ.հոկտեմբերի 15-ին Սրբազան Քահանայապետն այցելել է Հռոմի ՍՕՍ մանկական գյուղը, որը երեխաների սոցիալական աջակցության մի ծրագիր է և օգտագործում է ընտանիքի մոդելը, որպեսզի տուն ապահովի այն երեխաների համար, ովքեր կորցրել են ծնողներին, կամ ունեն անձնական, ընտանեկան և սոցիալական դժվարություններ:

     

    Քահանայապետը ճաշել է բնակիչների հետ, ովքեր նշանակված  են ՍՕՍ մանկական գյուղում աշխատելու համար՝ դատարանների կամ սոցիալական ծառայությունների կողմից:

     

    Գյուղը, որտեղ Սրբազան Քահանայապետն այցելեց, և որը գտնվում է Հռոմի Boccea կոչվող տարածքում, բաղկացած է հինգ ընտանիքներից, որոնցից յուրաքանչյուրում ապրում է մինչև 12 տարեկան առավելագույնը 6 երեխա՝ այսպես կոչված «ՍՕՍ մայրիկի» հետ:

     

    Գյուղը կառուցվել է երեխաներին մինչև չափահասության տարիքն աջակցելու համար՝ նրանց ուղեկցելով այնպես, ինչպես իսկական ընտանիքում է՝ զարգացման տարբեր փուլերով և հասարակության մեջ ներգրավելու միջոցով: Երեխաներին ուղեկցում են դպրոց, նրանք այցելում են տեղի եկեղեցին և մասնակցում են մարզական միջոցառումների: Մասնագետները, ովքեր աշխատում են կենտրոնում՝ բնակիչներ, ոչ բնակիչներ, կամավորականներ, հետևում են երեխաներին մի քանի տարի ժամկետով՝ նվիրվելով կայուն մարդկային հարաբերությունների ստեղծմանը, որն օգնում է նրանց հասնել ինքնավարության որոշակի մակարդակի: Կան նաև ավելի բարձր տարիքի տղաներ ու աղջիկներ, ովքեր նախընտրել են  կապ պահպանել կենտրոնի հետ, որպեսզի շարունակեն ստանալ աջակցություն և կողմնորոշում, ինչպես նաև մասնակցեն ամենօրյա աշխատանքներին:

     

    ՍՕՍ մանկական գյուղը հետևում է 1949թ. Hermann Gmeiner-ի կողմից Ավստրիայում հիմնված առաջին ՍՕՍ մանկական գյուղի մանկավարժական և կազմակերպչական մոդելին: Gmeiner-ը բժշկական համալսարանի ուսանող էր, ով խորապես ազդվելով պատերազմի պատճառով որբացած հարյուրավոր երեխաների վիճակից, Ավստրիայում բացեց այս գյուղերից առաջինը՝ զարգացնելով կրթական մոդել, որը մարդկայնության ու ջերմության առումով մոտ է իրական ընտանիքին, որը նման չէ մանկատան սովորական մոդելին:

     

    Քահանայապետին ներկայացրեցին ՍՕՍ մանկական գյուղի պատմությունը:

    Այցելության ընթացքում կենտրոնի երեխաները Քահանայապետին ուղեկցեցին գյուղի մոտ գտնվող կանաչ տարածք, որն ունի նաև ֆուտբոլային խաղադաշտ և փոքր խաղահրապարակ: Այնուհետև նրանք իրենց ննջասենյակներն ու խաղալիքները ցույց տվեցին Սրբազան Քահանայապետին, ով լսեց նրանց պատմությունները և ճաշեց նրանց հետ:

     

    Հռոմի ՍՕՍ մանակական գյուղ այցելելուց հետո Քահանայապետն այցելեց Կարդինալ Անդրեա Կորդերո Լանզա դի Մոնտեզեմոլոին, ով գտնվում էր «Վիլլա Բետանիա» (“Villa Betania”) բուժկենտրոնում և վերադարձավ Վատիկան:

     

    Թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց