• Լեհաստանի Սանդոմեժ քաղաքը հյուրընկալեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանին

    Հայկական մշակույթն ու Հայ Եկեղեցին՝ Լեհաստանի Կաթողիկէ եկեղեցու ուշադրության կենտրոնում:


     

    Լեհաստանի Սանդոմիեժ քաղաքում 2016 թվականի հոկտեմբերի 17-ը նվիրված էր հայկական քրիստոնեական մշակույթին և պատմությանը: Որպես հատուկ հյուր՝ հրավիրվել էր Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների  առաջնորդ Արհ. Տ.  Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը՝ ուղեկցությամբ Հայաստանի Աշոցքի շրջանի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկի: Սանդոմիեժի Մայր Տաճարում Սանդոմիեժի թեմի առաջնորդ եպիսկոպոս Քշիշտոֆ Նիտկևիչի հանդիսապետությամբ և արքեպիսկոպոսներ Ռաֆայել Մինասյանի և Էդվարդ Ֆրանկովսկու մասնակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում Նիտկևիչն իր  ելույթում անդրադարձավ հայ ժողովրդի հարուստ քրիստոնեական անցյալին և մշակութային ժառանգությանը:

     

    17-x-2016_sandomierz_14

    Միջոցառումներին  մասնակցում էին  նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, Լեհաստանի Սենատի նախկին պատգամավոր Լուկաշ Աբգարովիչը, Սվենտոկշիսկե մարզի խորհրդարանի վիցեմարշալեկ Գրիգոր Շահինյանը, Սանդոմիեժի քաղաքապետ Մարեկ Բրոնկովսկին և այլ հյուրեր:

     

    Ելույթով հանդես եկավ Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Նա  հատուկ անդրադարձ կատարեց հայ ժողովրդի պատմության այն հերոսական և ողբերգական էջերին, որոնց ընթացքում հայ ժողովուրդը պատերազմել է իր քրիստոնեական ինքնությունը պահպանելու համար և կրել զրկանքներ, ենթարկվել ցեղասպանության` քրիստոնյա լինելու համար:
    Նույն օրը Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը  հանդիպում ունեցավ Սանդոմիեժի հոգևոր ճեմարանի սաների հետ, նրանց ներկայացրեց հայ ժողովրդի Քրիստոնեական պատմությունը, անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը, Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին և քրիստինա հայ համայնքի խնդիրներին, խոսեց միջեկեղեցական հարաբերությունների, Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարած այցի և այլ թեմաների մասին:

     

    Աննման Մինասյան

    17-x-2016_sandomierz_09

    17-x-2016_sandomierz_26-1 17-x-2016_sandomierz_28

    14657424_10154597205481382_1341585734676532160_n14708293_10154597205416382_8763704551773717829_n17-x-2016_sandomierz_2514731225_10154597205846382_3286706546730635104_n

Օրացույց

Օրացույց


Recent Comments