• Հալեպում հայ երիտասարդ է զոհվել

    Աղոթե՛նք խաղաղության համար:


     

     

    «Արեւելք» օրաթերթը հայտնում է, որ օրեր առաջ Հալեպում  ծանր վիրավորված եւ այրվածքներ ստացած Հարութ Ավագյանը  (ծնվ.՝1986թ.) մահացել է հիվանդանոցում:

     

    Հարութի մայրը նույնպես չորս ամիս առաջ զոհվել  էր Սլեյմանիյէ թաղամասի վրա ընկած հրթիռի հետևանքով:

    14628001_950202298424991_2021132943_n

     

    Նշենք, որ Հալէպի մէջ մշտական հրադադար հայտարարելու վերաբերյալ բանակցություններ են տարվում: Ռուսական կողմը կայուն հրադադար հայտարարելու համար նախապայման է ադաջադրում`  քաղաքի արևելյան շրջաններում «Ալ Նուսրա» ճակատի զինյալների դուրս բերումը:

     

     

    Հաղորդվում է  նաև, որ առաջիկա հոկտեմբերի 20-ին ռուսական կողմը մարդասիրական նպատակներով 8 ժամվա համար հրադարար պիտի հայտարարի: Նշենք, որ նախքան Մոսկվայի առաջարկը ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Սթէֆան Տէ Միսթուրան ևս կոչ էր արել  «Ալ Նուսրա» ճակատի զինյալներին հեռանալ Հալեպի արևելյան շրջաններից:

     

     

    Ինչ վերաբերվում է Հալէպի հայկական թաղամասերին, ըստ «Արեւելք»ի աղբյուրի, երեկ ծանր գիշեր է եղել հատկապէս «Պուսթան ալ փաշա» շրջանի մերձակայքում գտնվող  թաղամասերում: Ամբողջ գիշեր լսվել են պայթունի ձայներ, եւ բնակիչները ահ ու սարսափի մթնոլորտի մէջ են: Հայկական թաղամասերի  վրայ հրթիռներ չեն ընկել, բայց իրավիճակը լարված է:

     

    Հոկտեմբերի 31-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Շվեդիայում էկումենիկ միասնական արարողության ժամանակ մոտ 10.000 բողոքականների և կաթողիկէների հետ միասին կաղոթի Սիրիայում խաղաղության հաստատման համար: Միանա՛նք նրանց աղոթքներին:

     

    Աննման Մինասյան

     

Օրացույց

Օրացույց