• Լանջիկի Սբ. Աստվածածին եկեղեցին

    Համայնքի հոգևոր կյանքի զարգացման կարևորագույն պայմանը համայնականների նվիրումն է:


    Շիրակի մարզի Լանջիկ գյուղը  տեղակայված  է բլրապատ հարթավայրում` ծովի մակարդակից` 1960մ բարձրության վրա: Բնակչությունը այս գյուղում հաստատվել է հիմնականում 1828-1830 թթ.՝ տեղափոխվելով Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի, Մուշի շրջաններից: Գյուղը նախկինում ունեցել է Մուսուղլի և այլ  անվանումներ: Լանջիկ է վերանվանվել 1947 թ-ին:

     

    ‹‹Մինչ լանջիկ անվանվելը մեր գյուղը կոչվել է  Մուսուղլի, Մսուրլի, Մուսլուխլի: Մարդիկ հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղը տեղակայված է մարզկենտրոնից 35 կմ հեռավորության վրա: Այսօրվա տվյալներով կարող ենք փաստել, որ Լանջիկը գնալով մեծանում է, մաև արտագաղթն է մեր  մոտից  բավականին քիչ››.- Պատմում է Լանջիկի բնակիչ Կամսար Հովսեփյանը:

     

    Բնակչությունը ապրելու ու արարելու  ձգտումից առավել իր հետ պահել ու նոր բնակավայր է բերել պապերից ստացած հայ  կաթողիկէ հավատքն ու եկեղեցասիրությունը: 1855 թ.գյուղում  կառուցվել է եկեղեցի, որը սակայն ժամանակի ընթացքում ավերվել է:
    1908 թ. բարեպաշտ լանջիկցիները սեփական նախաձեռնությամբ Սառնաղբյուրի քարհանքից քար են բերել եւ հին եկեղեցու դիմաց կառուցել նորը՝ այսօրվա  Ս. Աստվածածինը, որն աստվածմերժության տարիներին եղել է հացահատիկի պահեստ: Սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում 90-ական թթ. գյուղի կաթողիկէ համայնքը եկեղեցին վերանորոգելու ցանկությամբ  դիմեց այդ ժամանակ հայ կաթողիկէ համայնքներում ծառայող Հ. Կոմիտաս վարդապետին, ում նախաձեռնությամբ եկեղեցու զանգերը դարձյալ սկսեցին մարդկանց  հրավեր ուղղել՝ առ Երկնավորն ու հավիտենականը:
    ‹‹Եղել են մի քանի կազմակերպություններ ու անհատներ, որոնք աջակցել են եկեղեցու վերանորոգմանը: Օրինակ, Հայկական  Կարիտասը  փոխել է եկեղեցու տանիքը: Վերջին երեք տարիներին, երբ գյուղի ժողովրդապետ եղավ Տեր Նարեկը, կարողացավ հանգանակությունների միջոցով փոխել եկեղեցու  դռներն ու պատուհանները, ջուրը հասցրեց եկեղեցի ու բարեկարգվեց եկեղեցու տարածքը, սա իրարկե, շնորհիվ մեր գյուղացիների ու բարերարների››,-հավելեց Կամսար Հովսեփյանը:

     

    14724263_950077238437497_410151306_o

    Լանջիկի բնակիչ Սուսանն Պողոսյանն էլ ասաց.

     

    ‹‹Սկզբնական շրջանում դժվար էր բոլորիս համար: Ամեն ինչը սկսեցինք աստիճանաբարՀովանավորներ գտանք, որոնց շնորհիվ կարողացանք եկեղեցին ապահովել ամեն ինչով: Յուրիկ Առաքելյան, Կարապետ Առաքելյան, Սոս Հովհաննիսյան, Համլետ Հովհաննիսյան, Հրաչ Մարդոյան, Գագիկ ԱվետիսյանՄեր բարերարներն են, ովքեր իրենց ներդրումն ունեն եկեղեցու բարեկարգման գործում››:

     

    Ամեն շաբաթ լանջիկցի ջերմեռանդ հավատացյալների մի խումբ կանոնավոր կերպով մասնակցում է ամենշաբաթյա Սբ. Պատարագներին:

     

    Գյուղի Սբ. Աստվածածին հայ կաթողիկէ  եկեղեցում 2016 թ-ի հոկտեմբերի 15-ին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝  ձեռամբ Լանջիկի ժողովրդապետ Տեր Նարեկ քահանա Թադևոսյանի: Չնայած Լանջիկում եկեղեցին ու հոգևոր  կյանքը մշտարթուն են, բայց այդ օրվա Սբ. Պատարագը քահանան բնութագրեց որպես առանձնահատուկ տոնական Պատարագ.

     

    14694642_947446682033886_789056017_n

    ‹‹Մենք կարողացանք  Լանջիկի ՍԱստվածածին եկեղեցում ևս մեկ բարեկարգման աշխատանք ավարտին հասցնելայս առիթով մենք Պատարագ ենք մատուցում և դրանով մեր երախտիքի խոսքն ենք ուղղում պրն.Կարապետ Առաքելյանինով իրականացրեց եկեղեցու բակի բազալտապատման աշխատանքըՆշենքորսա բարերարի միակ աշխատանքը չէամեն տարի եղել է մի բարեկարգում՝ ի շինություն եկեղեցու››,ասաց Տեր Նարեկը:

     

    Սբ. Պատարագին ներկա գտնվող բարերարը մեծ ոգևորությամբ և փոխադարձ երախտագիտությամբ լցված՝ ընդունեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնության գիրը, որն ընթերցվեց և հանձնվեց բարերարին:

     

    ‹‹Ցանկացած հայ  քրիստոնյաեթե ինչ  որ հնարավորություն ունիոչ թե պետք էայլ  պարտավոր է մեր հոգևոր  տանը նեցուկ կանգնել

     

    Ես շատ փոքր բան եմ արել և անչափ շնորհակալ եմ այսպիսի գնահատանքի արժանանալու համար››,-ասաց Կարապետ Առաքելյանը:

     

     

    Հավելենք, որ 2015թ.օգոստոսին Շիրակի մարզի Լանջիկ համայնքի «Սբ. Աստվածածին» եկեղեցին խմելու ջրով ապահովելու համար անցկացվել էր 160 մետրանոց ջրագիծ: Նույն տարվա  ընթացքում   դարձյալ գյուղացիների ու բարերաների  ջանքերով խճապատվել  և աստֆալտապատվել էր  նույն եկեղեցու բակը:

     

    14787115_950262655085622_1991748101_o 14796206_950262638418957_1789271491_o

    Աննման Մինասյան

Օրացույց

Օրացույց