Սրբուհի՛ Աստվածածին, բարեխօսեայ վասն մեր:
Ինչպես հայտնում է Արևելք օրաթերթը, 2016թ.հոկտեմբերի 13-ի երեկոյան Հալեպի Նոր Գյուղ թաղամասում հրթիռակոծվել է Սիս ազգապատկան համալիրի 3-րդ շենքի հետնամասը։ Փլվել են նաև շենքի պատշգամբները։ Այս մասին «Արևելք»-ը տեղեկություն է ստացել Հալէպի իր աղբյուրներից: Աղբյուրը նաև հայտնել է, որ հրթիռարձակման հետևանքով վիրավորվել է Լետա Կյուլյուզյանը, ով տեղափոխվել է Ալ-Րազի հիվանդանոց: Հայ վիրավորի վիճակը կայուն է։
Հրթիռակոծության հետևանքով Սուլեյմանիյեում մի բնակարանի տանիք է այրվել: Այժմ Սուլեյմանիյեի և Վիլլաների շրջաններում ապրող հայկական վարժարանների աշխատանքները շարունակվում են համեմատաբար ապահով տեղերում`ներքնահարկերում:
Հայցենք Տեր Հիսուս Քրիստոսից, որ իր ամենազոր հովանու ներքո պահի Սիրիայի բնակչությանը, և երկրում շուտափույթ խաղաղություն հաստատվի: