«Հիսուսն իմ կյանքն է»…
«Ես մի խեղճ քահանա եմ, և իմ միակ հարստությունը Քրիստոսն է». սրանք այն խոսքերն են, որոնք իտալացի կենսագիր Mimmo Muolo-ն հիշում է Սրբազան Քահանայապետի կողմից արդեն կարդինալ անվանված Հայր Էռնեստ Սիմոնիից (Ernest Simoni)-ից:
Հայր Էռնեստ Սիմոնին միակ ոչ եպիսկոպոս մարդն է այն 17 հոգևորականներից, ովքեր օրեր առաջ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից անվանվեցին կարդինալներ: Այս տարվա նոյեմբերին նրանք կստանան կարմիրն գլխարկներ և կմասնակցեն կարդինալների ժողովին:
Հայր Էռնեստ Սիմինին ապրում և ծառայում է Ալբանիայում, կոմունիստական ռեժիմի տարիներին ենթարկվել է խոշտանգումների և բանտարկությունների, դատապարտվել մահապատժի և հինգ անգամ փրկվել մահից, ինչպես ինքն է պատմել: Նրա պատմությունը Սրբազան Քահանայապետին հուզեց 2014 թ. Տիրանա կատարած իր առաքելական այցի ժամանակ, երբ Նորին Սրբությունն անձամբ հանդիպեց նրան և զրուցեց:
Հոկտեմբերի 9-ին, Սրբազան Քահանայապետը նրա անունը հայտարարելով նշեց այն, որ նա ընտրել է «մի քահանա, ով հստակ քրիստոնեական վկայություն է տվել»:
Երեկոյան ժամերգության ժամանակ, Տիրանայի Սուրբ Պողոս Տաճարում, 2014թ-ի նոյեմբերի 21-ին, Սրբազան Քահանայապետի ներկայությամբ, Հայր Սիմոնին, ով 2016թ. հոկտեմբերի 18-ին տոնելու է իր 88-ամյակը, պատմեց 1963թ.-ի իր ձերբակալության մասին, 8 տարվա քահանայությունից հետո: Հայր Սիմոնին խոշտանգվել է այն պատճառով, որ վկայում էր Քրիստոսին, երկար տարիներ անցկացրել է բանտում, 25 տարի հարկադիր աշխատանք կատարել ստրկության մեջ՝ մինչև 1990թ.-ի կոմունիստական ռեժիմի փլուզումը: Բազմաթիվ բանտարկյալների համար դառնալով հոգևոր հայր՝ նա Սբ. Պատարագ է մատուցել, բաշխել Սբ. Հաղորդություն և լսել խոստովանություններ: Նա իր բանտախցի պատին գրել է.
«Հիսուսն իմ կյանքն է»:
«Այսօր մենք անդրադարձանք նահատակներին». ասաց Քահանայապետն Հայր Սիմոնիի և մի կրոնավոր կնոջ վկայությունից հետո. «Այս պարզությամբ, նրանք ֆիզիկապես և հոգեպես շատ տառապեցին, տառապեցին անորոշության տառապանքով, չիմանալով թե արդյո՞ք իրենց կգնդակահարեն, թե ոչ, և նրանք ապրեցին այս անորոշությամբ: Տերը մխիթարեց նրանց: Նա մխիթարում է սրտի խորությամբ ու Իր ուժով»:
Այս տարվա ապրիլին Հրապարակային Ունկնդրությունից հետո Քահանայապետը կրկին տեսավ այս ծեր քահանային.ապա, որպես հարգանքի նշան, համբուրեց նրա ձեռքերը:
80-տարին բոլորած Կարդինալ Սիմոնին կստանա կարդինալական գլխարկ, կմասնակցի ժողովներին, բայց ընտրող չի լինի Քահանայապետի ընտրության կոնկլավի ժամանակ:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը