«Երբ ինչ-որ մեկը իրեն բացում է Սուրբ Հուգու առջև, նա նմանվում է մի առագաստանավի, որը թույլ է տալիս, որ քամին շարժի իրեն և գնում է առաջ, առաջ, առաջ և երբեք կանգ չի առնում»:
Սրբազան Քահանայապետը Սբ. Մարթայի տաճարում իր առավոտյան քարոզի ժամանակ խոսել է ընդդեմ քրիստոնեական միջակության, գաղջության և կոշտության և հավատացյալներին կոչ է արել ապավինել Սուրբ Հոգին, որպեսզի Եկեղեցին կարողանա առաջ շարժվել:
Քահանայապետն ուշադրություն է հրավիրել Ավետարանի օրվա հատվածի մասին, որը Սուրբ Հոգու մասին է՝ «Տիրոջ մեծ պարգևի» և «Եկեղեցու այս «առաջ գնալու» գլխավոր դերի»: Առանց Հոգու Եկեղեցին կլիներ «ինքնապարփակ» և «վախեցած». նշեց Քահանայապետը :
3 դիրքորոշումերը
Քահանայապետն առանձնացրել է երեք դիրքորոշում՝ Սուրբ Հոգու նկատմամբ, որոնք կարելի է ունենալ:
«Առաջին դիրքորոշումն այն համոզմունքն է, որ մարդ կարող է արդարացվել Օրենքի միջոցով, այլ ոչ թե Հիսուսի, «ով ստեղծում է Օրենքի հասկացությունը»:
Քահանայապետը նշեց, որ այս մարդիկ «շատ կոպիտ էին» և այն նույն մարդկանցից են, ովքեր հարվածեցին Հիսուսին, և որոնց Տերը «կեղծավորներ» անվանեց:
«Օրենքի հետ այս կապվածությունը նշանակում է արհամարհել Սուրբ Հոգուն: Այն չի թուլյատրում, որ Քրիստոսի փրկությունն առաջ գնա Սուրբ Հոգու հետ: Այն արհամարհում է այս ամենը.միայն՝ Օրենք: Ճիշտ է այն, որ կան պատվիրաններ և մենք պետք է հետևենք այդ պատվիրաններին: Բայց միշտ միայն այս պարգևի միջոցով, որը Տերը տվել է մեզ, Իր Որդուն, և Սուրբ Հոգու պարգևով: Եվ այսպես է ընկալվում Օրենքը»:
«Բայց Հոգուն և Որդուն մի´ նվաստացրեք Օրենքի առաջ». ասաց Քահանայապետը, նշելով, որ հենց սա էր այդ մարդկանց խնդիրը, նրանք անտեսում էին Սուրբ Հոգուն և նրանք չգիտեին ինչպես գնալ առաջ: Փակված հրահանգների մեջ»:
Կախարդել գաղափարներով
«Օրենքի բժիշկները կախարդում են գաղափարներով» շարունակեց Պապը:
«Քանի որ գաղափարները կախարդում են, այդ իսկ պատճառով Պողոսը սկսում է այստեղից. «Օ ՜ հիմար Գաղատացիներ, ո՞վ է կախարդել ձեզ: Նրանք, ովքեր քարոզում են գաղափարներով.սա բացարձակապես արդար է: Նրանք կախարդում են: Դա պարզ է: Բայց տեսեք, հայտնությունը պարզ չէ, այո՞: Ամեն օր Աստծո հայտնությունն ավելի ու ավելի է բացահայտվում, այն միշտ ճամփորդության մեջ է»:
«Պա՞րզ է արդյոք» հարցրեց նա: «Այո´ դա ավելի քան պարզ է: Դա Նա է, բայց այս ամենը մենք պետք է բացահայտենք այս ճանապարհին: Եվ նրանք, ովքեր համոզված են, որ իրենց ձեռքերում ունեն ամբողջ ճշմարտությունը, պարզապես տգետ չեն: Պողոսն ասում է ավելին. Դուք «հիմար» եք, քանի որ թույլ եք տվել որ ձեզ կախարդեն»:
Երկրորդ դիրքորոշումը Սուրբ Հոգուն վշտացնելն է: Նա բացատրեց, որ սա տեղի է ունենում այն ժամանակ «երբ մենք մենք թույլ չենք տալիս նրան ոգեշնչել մեզ, ուղղորդել դեպի եկեղեցական կյանքը, երբ մենք չենք թողնում, որ Նա մեզ ասի ոչ թե Օրենքի աստվածաբանությամբ, այլ Հոգու ազատությամբ»:
«Երբ այս ամենը տեղի է ունենում, մենք դառնում ենք գաղջ, ընկնում քրիստոնեական միջակության մեջ, քանի որ Սուրբ Հոգին այլևս չի կարող մեծ գործեր կատարել մեր մեջ». ասում է Քահանայապետը:
«Երրորդ դիրքորոշումը մյուս կողմից այն է, թե ինչ պետք է մենք փայփայենք, հատկապես՝ «ինքներս մեզ բացելով Սուրբ Հոգու առջև և թողնելով, որ Հոգին մեզ առաջ տանի: Ահա այսպիսի քաջությամբ վարվեցին առաքյալները Հոգեգալստյան տոնի ժամանակ: Նրանք կորցրեցին իրենց վախը և իրենց բացեցին Սուրբ Հոգու առջև». ասաց Քահանայապետը:
«Որպեսզի հասկանանք և ընդունենք Հիսուսի խոսքերը, հարկավոր է, որ ինքներս մեզ բացենք Սուրբ Հոգու զորության առջև». ասաց Քահանայապետը:
«Երբ ինչ-որ մեկը իրեն բաց է անում Սուրբ Հուգու առջև, նա նմանվում է մի առագաստանավի, որը թույլ է տալիս, որ քամին շարժի նրան և այն գնում է առաջ, առաջ, առաջ և երբեք կանգ չի առնում». ասաց Սրբազան Քահանայապետը:
Քահանայապետն ընդգծեց, որ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք աղոթում ենք որ կարողանանք բաց լինել Սուրբ Հոգու առջև, ապա հավատացյալներին քաջալերեց, որպեսզի այսօր իրենք իրենց որոշ հարցեր տան.
«Արդյո՞ք ես անտեսում եմ Սուրբ Հոգին: Եթե գնում եմ կիրակի օրվա Սբ. Պատարագին, եթե անում եմ այս կամ այն բանը, արդյո՞ք դա հերիք է»:
Երկրորդ. «Արդյո՞ք իմ կյանքը մի տեսակ կես կյանք է, գաղջ, որը տխրեցնում է Սուրբ Հուգուն և թույլ չի տալիս ինձ առաջ շարժվել իմ մեջ եղած զորությամբ, լինել բաց»:
Կամ, վերջապես, «Արդյո՞ք իմ կյանքը շարունակական աղոթք է՝ ինքս ինձ Սուրբ Հոգու առաջ բացելու համար, որ Նա Ավետարանական ուրախությամբ կարողանա ինձ առաջ տանել և ստիպել հասկանալ Հիսուսի ուսմունքը, այն երեք վարդապետությունները, որոնք չեն կախարդում, մեզ հիմար չեն դարձնում, այլ ճշմարիտ ուսմունքներ են»:
«Այս հարցերը տալը մեզ օգնում է հասկանալ, որ մեր թուլություններն այն ամենն են, որոնք տխրեցնում են Նրան և այն մեզ առաջ է տանում, նաև առաջ տանելով Հիսուսի անունն ուրիշներին և սովորեցնում փրկության ուղին». բացատրեց Քահանայապետը:
Սրբազան Քահանայապետը, ամփոփելով քարոզն, աղոթեց.
«Թո´ղ Տերը շնորհի մեզ այս պարգևը՝ ինքներս մեզ Սուրբ Հոգու առաջ բացելը, որ չդառնանք հիմարներ և մոլորյալներ, ովքեր վշտացնում են Սուրբ Հոգուն»:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը