«Մեր տարբերություններից ավելի լայն ու խորն է հավատքը, որը մենք կիսում ենք»:
Սրբազան Քահանայապետն ու Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին հոկտեմբերի 5-ին, Հռոմի Սբ. Գրիգոր Եկեղեցում, որը գտնվում է Caelian Բլրի վրա, նախագահեցին երեկոյան ժամերգությունը՝ նշելու Կաթողիկէ և Անգլիկան եկեղեցիների հարաբերությունների 50-ամյակը:
Սբ. Պատարագի ընթացքում երկու առաջնորդները ստորագրեցին ընդհանուր հռչակագիր և Կաթողիկէ ու Անգլիկան Եկեղեցիների 38 եպիսկոպոսների՝ աշխարհի տարբեր երկրներից, ուղարկեցին առաքելության:
Ստորև ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի և Քենթրբերիի արքեպիսկոպոս Ձասթին Ուելբիի համատեղ հռչակագրի տեքստը
50 տարի առաջ մեր նախորդները՝ Պողոս 6-րդ Պապը և Արքեպիսկոպոս Մայքլ Ռամզեյը հանդիպեցին այս քաղաքում, որը սրբագործված է Պետրոս և Պողոս առաքյալների ծառայությամբ ու արյունով: Հետագայում, Սբ. Հովհաննես Պողոս 2-րդ Պապը արքեպիսկոպոս Ռոբերտ Ռանսիի հետ միասին, ավելի ուշ՝ արքեպիսկոպոս Ջորջ Քերիի հետ և Բենեդիկտոս 16-րդ Պապը՝ արքեպիսկոպոս Ռոեն Ուիլյամսի հետ միասին աղոթեցին այստեղ՝ Սբ. Գրիգորի Եկեղեցում, որը Caelian Բլրի վրա է, որտեղից Գրեգորի Պապը Օգոստինոսին ուղարկեց անգլո-սաքսոնական ժողովրդին ավետարանելու: Դեպի այս առաքյալների և սուրբ նախնիների գերեզմաններ ուխտագնացության ժամանակ կաթողիկէներն ու անգլիացիները գիտակցում են, որ մենք Հիսուս Քրիստոսի Ավետարանի գանձերի ժառանգներն ենք և մեր կոչն է այդ գանձերը կիսել ամբողջ աշխարհի հետ: Մենք Հիսուս Քրիստոսից ավետիս ենք ստացել՝ այն մարդկանց միջոցով, ովքեր խոսքով և գործով քարոզեցին Ավետարանը: Մեզ Սուրբ Հոգու կողմից հանձնարարված և լիազորված է եղել՝ լինելու Քրիստոսի վկաները «մինչև երկրի ծայրերը» (Գործք. 1:8): Մենք միացյալ ենք այն համոզման մեջ, որ այսօր, «երկրի ծայրեր» հասկացությունը միայն աշխարհագրական տերմին չէ, այլ մի կոչ է՝ հանձն առնելու Ավետարանի փրկարար ուղերձը՝ հատկապես նրանց, ովքեր մեր հասարակության հեռավոր եզրերին են:
1966թ. պատմական հանդիպմանը, Պողոս 6-րդ Պապը և արքեպիսկոպոս Րամզեյը հիմնեցին անգլո-հռոմեական Կաթողիկէ միջազգային հանձնաժողովը՝ հետամուտ լինելու լուրջ աստվածաբանական երկխոսության, որը «հիմնված լինելով ավետարանների և հին ընդհանուր սովորությունների վրա՝կարող է հանգեցնել միասնության ճշմարտությանը, որի համար Քրիստոս աղոթում էր»: 50 տարի անց մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում՝ անգլո-հռոմեական Կաթողիկէ միջազգային հանձնաժողովի ձեռքբերումների համար, որը փոխադարձ հարգանքի եւ բարեգործության թարմ տեսանկյունից ուսումնասիրել է պատմականորեն վիճահարույց վարդապետությունները: Այսօր մենք շնորհակալություն ենք հայտնում հատկապես այդ հանձնաժողվոի երկրորդ փասաթղթերի համար, որը կգնահատվի մեր կողմից և մենք սպասում ենք երրորդ փաստաթղթի արդյունքներին, քանի որ այն մեր միությանն ապահովում է նոր համատեքստեր և նոր մարտահրավերներ:
50 տարի առաջ մեր նախորդները գիտակցեցին «լուրջ խոչընդոտները», որոնք կանգնած էին մեր միջև՝ կատարյալ հավատքի և նվիրական կյանքի վերանորոգման ճանապարհին: Այնուամենայնիվ, լինելով անտեղյակ, չիմանալով թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվի այդ ճանապարհին, բայց հավատարիմ լինելով Տիրոջ աղոթքին(Հվհ., 17), որ նրա աշակերտները լինեն մի: Շատ առաջընթաց է արձանագրվել այն բնագավառներում, որոնցից մենք բաժանված ենք եղել: Սակայն, նոր հանգամանքները նոր անհամաձայնություններ առաջացրեցին մեր մեջ, հատկապես կանանց ձեռնադրման վերաբերյալ և ավելի արդիական հարցերի՝ մարդկային սեռականության վերաբերյալ: Այս տարբերությունների հետևում ընկած է մի հավիտենական հարց այն մասին, թե ինչպես է իշխանությունն իրագործվում քրիստոնեական համայնքի մեջ: Սրանք այսօր այն որոշ մտահոգություններից են, որոնք խոչընդոտներ են ստեղծում մեր ամբողջական միության համար: Սակայն, մեր նախորդների նման, մենք ինքներս դեռևս չենք տեսնում մեր առջև եղած խոչընդոտների լուծումները, մենք անտեղյակ ենք: Մեր Սուրբ Հոգու վստահությամբ ու ուրախությամբ, մենք վստահ ենք, որ երկխոսությունն ու հանդիպումը կխորացնեն մեր հասկացողությունը և կօգնեն մեզ ճանաչել Քրիստոսի մտադրությունն Իր եկեղեցու համար: Մենք վստահում ենք Աստծո շնորհին ու նախախնամությանը, իմանալով, որ Սուրբ Հոգին նոր դռներ կբացի և մեզ կուղեկցի դեպի ճշմարտությունը: (Հվհ. 16:13)
Այս տարբերությունները, որոնք մենք նշեցինք, չեն կարող մեզ հետ պահել միմյանց ճանաչել որպես քույր և եղբայր՝ ի Քրիստոս, որը ընդհանուր մկրտության պտուղն է: Ոչ էլ կարող են մեզ խանգարել բացահայտել և ուրախանալ խորը քրիստոնեական հավատքով ու սրբությամբ, որը մենք գտնում ենք միմյանց ավանդույթներում: Այս տարբերությունները չպետք է հանգեցնեն մեր էկումենիկ ջանքերի նվազեցմանը: Քրիստոսի աղոթքը Վերջին Ընթրիքի ժամանակ, որ բոլորը պետք է լինեն մեկը, այսօր Իր աշակերտների համար հրամայական է, քանի որ դա Տիրոջ մոտալուտ չարչարանքի, մահվան և հարության մոտեցող պահից և դրան հաջորդող Եկեղեցու ծննդից անմիջապես առաջ էր: Եվ մեր տարբերությունները չպետք է խանգարեն ընդհանուր աղոթքին.մենք ոչ միայն կարող ենք աղոթել միասին, մենք պե´տք է աղոթենք միասին՝ բարձրաձայնելով քրիստոնեական Ավետարանի հանդեպ մեր ընդհանուր հավատքի և ուրախության, հին դավանանքների, և Տիրոջ սիրո ուժի մասին, ներկա լինենք Սուրբ Հոգու մեջ, որպեսզի հաղթահարենք մեղքն ու բաժանումը: Եվ այսպես, մեր նախորդների հետ միասին մենք կոչ ենք անում մեր հոգևորականներին ու հավատացյալներին, որ չանտեսեն կամ չթերագնահատեն այն դեռևս ոչ լիակատար հաղորդությունը, որը մենք արդեն կիսում ենք:
Մեր տարբերություններից ավելի լայն ու խորն է հավատքը, որը մենք կիսում ենք, և մեր ընդհանուր Ավետարանական ուրախությունը: Քրիստոս աղոթում է, որ իր աշակերտները կարողանան լինել մեկ, «որպեսզի աշխարհը կարողանա հավատալ»: Միասնության ձգտումը, որը մենք ցույց ենք տալիս այս Ընդհանուր Հռչակագրում, սերտորեն կապված է այն ցանկության հետ, որը մենք կիսում ենք, որ մարդիկ սկսեն հավատալ, որ Աստված Իր Որդուն՝Հիսուսին ուղարկեց աշխարհին, որպեսզի նա աշխարհը փրկի չարից, որը հարստահարում և ավերում է ամբողջ արարչագործությունը: Հիսուս սիրով տվեց Իր կյանքը և մեռյալներից հարություն առնելով, հաղթահարեց անգամ մահը: Քրիստոնյաները, ովքեր այս հավատքին են հետևում, իրենց կյանքում հանդիպել են Հիսուսին և Նրա սիրո հաղթանակին և պետք է կիսեն այս Ավետիսի ուրախությունը ուրիշների հետ: Միասին Աստծուն աղոթելու և օրհնաբանելու մեր կարողությունը և աշխարհին վկայություն տալը հիմնված են այն վստահության վրա, որ մենք կիսում ենք ընդհանուր հավատք, և հավատքի մեջ համաձայնության էական մի չափ:
Աշխարհը պետք է մեզ տեսնի միասին գործելով՝ վկայելով Հիսուսի այս ընդհանուր հավատքի մասին: Մենք կարո՛ղ ենք և պե՛տք է միասին աշխատենք, որպեսզի պաշտպանենք և պահպանենք մեր ընդհանուր տունը՝ ապրելով, սովորեցնելով և վարվելով այնպես, որ այդ ամենը օգնի արագ վերջ դնելու շրջակա միջավայրի ոչնչացմանը, որը վիրավորում է Արարչին և արժեզրկում Տիրոջ արարածներին, օգնի կառուցելու անհատական և ընդհանուր մի վարքագիծ, որը խթանի կայուն և ամբողջական զարգացում՝ բոլորի բարօրության համար: Մենք կարող ենք և պետք է միավորվենք մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որպեսզի պահպանենք և պաշտպանենք բոլոր մարդկանց արժանապատվությունը: Մարդկային էակը նսեմացվում է անձնական և հասարակական մեղքի հետևանքով:
Անտարբերության մշակույթում օտարացման պատերը մեկուսացնում են մեզ ուրիշներից, նրանց պայքարից ու տառապանքից, որին մեր եղբայրներից ու քույրերից շատերն այսօր դիմանում են՝ Քրիստոսի հետ միասին:
Վատնումի այս մշակույթում, հասարակության մեջ ապրող ամենախոցելիների կյանքը հաճախ մեկուսի ու անտեսված է:
Ատելության այս մշակույթում մենք տեսնում ենք վայրագության անասելի գործողություններ, որոնք հաճախ փորձ է արվում արդարացնել կրոնական հավատի աղավաղված հասկացողությամբ: Մեր քրիստոնեական հավատքը մեզ ուղորդում է ճանաչել յուրաքանչյուր մարդկային կյանքի անգնահատելի արժեքը և հարգել այն ողորմության գործերով՝ ապահովելով կրթություն, առողջապահություն, սնունդ, մաքուր ջուր և ապաստան և միշտ փորձելով լուծել տարաձայնություններն ու հաստատել խաղաղություն: Որպես Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է մարդկանց անձեռնմխելի պահենք և որպես Քրիստոսի առաքյալներ, մենք պետք է լինենք նրանց պաշտպանները:
50 տարի առաջ, Պողոս 6-րդ Պապը և Արքեպիսկոպոս Րամզեյը ներշնչվեցին առաքյալի խոսքերից. «յետեւում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դէպի իմ առջեւում եղածները. ուշադիր վազում եմ աստուածային կոչմանս նպատակակէտին՝ Քրիստոս Յիսուսով»։ (Փիլ. 3:13-14): Այսօր, «բոլոր այն ամենն ինչ հետևում է»՝ բաժանման ցավալի դարերը, մասամբ բուժվել են անցած հիսուն տարիների ընկերությամբ: Մենք շնորհակալություն ենք հայտնում Հռոմում Անգլիկան կենտրոնի համար, որը հանդիպման և ընկերության մի վայր է: Մենք այս ուխտի ճանապարհին դարձել ենք գործընկերներ և համախոհներ՝ դիմակայելով միևնույն դժվարություններին և զորակցելով միմյանց՝ սովորելով արժևորել այն պարգևը, որն Աստված տալիս է ուրիշներին, և խոնարհությամբ ու երախտագիտությամբ ընդունել դրանք՝ որպես մեր սեփականը:
Մենք անհամբեր սպասում ենք այն առաջընթացին, երբ պետք է միասնական լինենք՝ բառերով և արարքներով Քրիստոսի Ավետարանը փրկելու և բուժելու և այն բոլոր մարդկանց հռչակելու ժամանակ: Այս պատճառով էլ, մենք պետք է մեծ քաջություն հավաքենք այս օրերի ընթացքում այդքան մեծաթիվ անգլո-հռոմեական Կաթողիկէ միջազգային միության և առաքելության հանձնաժողովի կաթողիկէ և անգլիացի եպիսկոպոսների հետ հանդիպելու ժամանակ, ովքեր այն ընդհանրությունների հիմքի վրա, որ նրանք ունեն և որը միացյալ հանձնաժողովը մանրակրկիտ բացահայտեց, ցանկանում են համատեղ առաքելությամբ առաջ գնալ և վկայություն տալ աշխարհի բոլոր կողմերում: Այսօր մենք ուրախ ենք՝ նրանց առաջադրանք տալով և զույգերով ուղարկելով, ինչպես Տերն ուղարկեց Իր 72 աշակերտներին: Թո´ղ էկումենիկ ծառայությունը նրանց, ովքեր հասարակության եզրերին են, մեզ բոլորիս համար վկայություն լինեն, թո´ղ որ այն ուղերձը, որը դուրս է գալիս այս սուրբ վայրից, ինչպես որ Ավետիսն ուղարկվեց շատ տարիներ առաջ, որպեսզի կաթողիկէներն ու քրիստոնյաները միասին աշխատեն՝ բարձրաձայնելով մեր ընդհանուր հավատքն՝ առ Տեր Հիսուս Քրիստոս, թեթևացում բերի տառապանքին, խաղաղություն բերի այնտեղ, որտեղ հակամարտություն է, արժանապատվություն բերի այնտեղ, որտեղ այն մերժված և ոտնահարված է:
Այս Սբ. Մեծն Գրիգորի Եկեղեցում, մենք ջերմեռանդորեն վկայակոչում ենք Ամենասուրբ Երրորդության օրհնությունները` միացյալ հանձնաժողովի շարունակական աշխատանքի համար և բոլոր նրանց համար, ովքեր աղոթում և նպաստում են մեր միջև միասնության վերականգնմանը:
Հռոմ, 5 հոկտեմբեր, 2016
Նորին Գերազանցություն Ջասթին Ուելբի Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետ
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը