• «Ինչպե՞ս կարող է լրատվությունը ծառայել որպես հանդիպման մշակույթ».Պապը կոչ է անում աղոթել լրագրողների համար

    Աղոթե՛նք միասին:


    Սրբազան Քահանայապետի հոկտեմբերին աղոթում է լրագրողների համար

     

    Սրբազան Քահանայապետը հրապարակել է մի տեսահաղորդագրություն՝ հոկտեմբեր ամսվա իր աղոթքի մտադրության մասին: Այս ամսվա աղոթքի  մտադրությունը լրագրողների համար է:

     

    Քահանայապետն իր տեսաձայնագրության մեջ ասում է.

     

    «Հաճախ ինձ հետաքրքրում է` ինչպե՞ս կարող է լրատվությունը ծառայել որպես հանդիպման մշակույթ:

     

    Մենք կարիք ունենք տեղեկատվության, որն առաջնորդի դեպի  փոխզիջումների՝ մարդկության և մոլորակի բարօրության համար:

     

    Միացե՛ք իմ այս աղոթքին:

     

    Թո՛ղ որ լրագրողները, իրենց գործը կատարելիս միշտ հիմնվեն ճշմարտության հանդեպ հարգանքի և բարոյականության զգացումի վրա:

     

    Կարո՞ղ եք ինձ օգնել տարածելու այս աղոթքը»:

     

    Քահանայապետի Աղոթքի առաքելության համաշխարհային աղթական ցանցը (Worldwide Prayer Network of the Apostleship of Prayer)  ստեղծել է «Պապի տեսահոլովակ»  նախաձեռնությունը՝ աջակցելու Սրբազան Քահանայապետի  ամենամսյա աղոթքի մտադրությունների տարածմանն աշխարհով մեկ:

     

     

     

Օրացույց

Օրացույց