• «Աղքատների Պապը» միայնակ այցելել է երկրաշարժից տուժած իտալական բնակավայրերը

    «Զգացի, որ պետք է գամ ձեզ մոտ՝ պարզապես իմ մտերմությունը ձեզ ցույց տալու համար»:


    2016թ.հոկտեմբերի 4-ին, առավոտյան ժամը 9:10-ին, Սրբազան Քահանայապետն այցելել է Ամատրիչե՝ այն քաղաքը, որն ավերվեց 2016թ. օգոստոսի 24-ի երկրաշարժի հետևանքով: Domenico Pompili-ի՝ Rieti-ի եպիսկոպոսի ուղեկցությամբ Քահանայապետն այցելեց դպրոց, ապա «կարմիր գոտու» տարածքը, որը անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ էր:

     

    Անցած կիրակի, Բաքվից Հռոմ վերադարձի ժամանակ, ինքնաթիռում տված մամլո ասուլիսում Պապը նշեց, որ նա այցելելու է «առանձին, միայնակ, որպես քահանա, եպիսկոպոս և Պապ: Բայց միայնակ: Ես ցանկանում եմ անել սա և լինել ժողովրդի կողքին»:

     

    Օգոստոսի 28-ի իր խորհրդածության ժամանակ Քահանայապետն «իր հոգևոր մտերմությունն արտահայտեց   Latium-ի, Marches-ի և Umbria-ի բնակիչներին, ովքեր երկրաշարժի հետևանքով ծանր հարված են ստացել: «Ես հատկապես մտածում եմ  Amatrice-ի , Accumoli-ի, Arquata del Tronto-ի և Pescara-ի ու Norcia-ի ժողովրդի մասին: Ես այդ մարդկանց կրկին ասում եմ, որ Եկեղեցին կիսում է նրանց տառապանքն ու մտահոգությունները: Մենք աղոթում ենք մահացածների և ողջ մնացածների համար: Սիրելի´ եղբայրներ և քույրեր, հույս ունեմ, որ ինչքան հնարավոր է շուտ կկարողանամ գալ և տեսնել ձեզ՝ անձամբ ձեզ բերելով հավատի սփոփանքը, հայրական և եղբայրական գորովը  և քրիստոնեական հույսի աջակցությունը»:

     

    Սեպտեմբերի 4-ի իր այցելության ընթացքում Քահանայապետն ասաց Ամատրիչեի բնակիչներին.

    aaa0838-600x400

    «Ես առաջին օրերի այդ ցավերի մասին շատ երկար եմ մտածել,  որ իմ այցը, թերևս, ավելի շատ խոչընդոտ կլինի, քան օգնություն, կամ ողջույն: Ես չէի ցանկանում  անհանգստացնել ձեզ և դրա համար էլ թողեցի, որ որոշ ժամանակ անցնի մինչև որոշ բաներ կարգի ընկնեին, ինչպես օրինակ՝ դպրոցը: Բայց հենց առաջին իսկ պահից ես զգացի, որ պետք է գամ ձեզ մոտ՝ պարզապես իմ մտերմությունը ձեզ ցույց տալու համար, ոչ ավելին: Եվ ես աղոթում եմ, աղոթում եմ ձեզ համար: Միասնություն և աղոթք, սա´ է իմ առաջարկը ձեզ: Թո´ղ Աստված օրհնի բոլորիդ: Թո´ղ Կույս Մարիամը հսկի ձեզ՝ տխրության, ցավի և փորձության պահերին»:

     

    Նրանց օրհնելուց հետո, Քահանայապետն ասաց.

     

    «Առա՛ջ շարժվենք, ապագա միշտ էլ կա: Շատ սիրելի մարդիկ հեռացան մեզանից, ովքեր այստեղ փլատակների տակ էին ընկած: Եկե´ք նրանց համար աղոթենք Սուրբ Կույս Մարիամին: Եկե´ք միասին աղոթենք: Միշտ առաջ նայե´ք: Քաջալերե´ք և օգնե´ք մեկմեկու: Միասին քայլելն ավելի լավ է.միայնակ մենք չենք կարող ոչ մի տեղ գնալ: Առա´ջ: Շնորհակալություն»:

     

    Այնուհետև, Քահանայապետը քաղաքապետ Sergio Pirozzi-ի ուղեկցությամբ գնաց Ամատրիչեի մեծապես վնասված կենտրոնը: Նա անտեղ մի քանի րոպե կանգ առավ աղոթելու համար:

     

    Մոտավորապես 4000 մարդ է ապրում Ամատրիչեին կից վրաններում, այն բանից հետո, ինչ նրանց տներն ավերվեցին 6.0 մագնիտուտով երկրաշարժի հետևանքով: Այնուհետև Քահանայապետը կանգ առավ  «Սբ.  Raphael Borbona առողջապահական կենտրոնում»,   Rieti-ում, իսկ իր ճանապարհին,  Accumoli-ի և Arquata del Tronto-ի  մոտ նա կանգ առավ՝ իր միասնության և հույսի ուղերձը նրանց ևս բերելու համար:

    1538414_1280x720

    Քահանայապետը գրեթե 2 ժամ մնաց Borbona-ի տարեցների մոտ, կարճ դադար անելով Cittareale-ի հրշեջ ծառայությունում՝ աղետի գոտու բազային ճամբարում: Այնուհետև նա գնաց Accumoli՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը, որտեղ նա ողջունեց մի քանի մարդկանց, այդ թվում նաև՝ քաղաքապետին, Piazza San Francesco-ում Քահանայապետն աղոթեց երկրաշարժի հետևանքով ավերված San Francesco-ի Եկեղեցու դիմաց:

     

    Այստեղից նա գնաց Pescara del Tronto, այնտեղ մնալով 3 ժամ՝ մարդկաց փոքր խմբերին ողջունելու համար: Դրանից կարճ ժամանակ անց՝ ժամը 14:00 Սրբազան Քահանայապետն այցելեց Arquata del Tronto:

     

    Pescara Del Tronto-ի և Arquata del Tronto-ի այցելությունների ժամանակ  Պապին ուղեկցում էր Giovanni D’Ercole-ը՝ Ascoli Piceno-ի եպիսկոպոսը: Arquata del Tronto-ում Քահանայապետը ողջունեց ավելի քան 100 մարդու՝ մի քանի խոսք ուղղելով նրանց և աղոթելով նրանց հետ: Նա նաև այցելեց ժամանակավոր դպրոց, որը հիմնվել էր «վրանային քաղաքում»:

     

    «Բարի´ առավո´տ բոլորին, ես հիմա ցանկանում եմ մոտ լինել բոլորիդ և ասել, որ դուք իմ սրտում եք և ես գիտեմ ձեր տառապանքն ու անհանգստությունը, նաև գիտեմ ձեր մահացածների մասին և այսօր ցանկացա լինել այստեղ». ասաց Քահանայապետը:

     

    «Հիմա մենք աղոթում ենք Տիրոջը, որ նա օրհնի ձեզ և աղոթում ենք այն սիրելի մարդկանց համար, ովքեր մնացին այնտեղ և գնացին երկինք:

    Ողջոյն Քեզ, Մարիամ…»:

     

    «Եվ քաջությու՛ն,  միշտ առա՛ջ շարժվել, միշտ առա՛ջ: Ժամանակները կփոխվեն և դուք կկարողանաք գնալ առաջ, և ես ձեզ մոտ եմ, ես ձեզ հետ եմ»:

    aaa0715-355x533

    Վերջապես նա այցելեց Umbria-ի San Pellegrino di Norcia: Նրան ուղեկցեց Spoleto-Norcia-ի Արքեպիսկոպոսը՝ Renato Boccardo-ն: Քահանայապետն աղոթեց կարմիր գոտում, San Pellegrino-ի եկեղեցու դիմաց, որը լրջորեն վնասվել էր: Այնուհետև նա ողջունեց դրսում նրան սպասող մարդկանց և օգտագործելով ոստիկանության բարձրախոսը՝ դիմեց նրանց.

     

    «Ես ողջունում եմ բոլորիդ: Ես ձեր կողքին եմ եղել և այս տխուր պահերին ինձ ձեզ մոտ եմ զգում և աղոթում ձեզ համար և Աստծուց խնդրում, որ նա ուժ տա առաջ շարժվելու համար: Եվ հիմա առաջարկում եմ միասին աղոթել «Ողջոյն Քեզ Մարիամ» աղոթքը:

     

    Zenit պարբերականի կայքից թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց