• «Հայաստանը պետք է դիմի Հաագայի Միջազգային դատարան՝ Ադրբեջանի հետ խնդիրը լուծելու համար».խորհուրդ է տալիս Սրբազան Քահանայապետը

    Քահանայապետն անընդունելի է համարում հակամարտությունների ձգձգումը Կովկասում:


    Սրբազան Քահանայապետն իր կովկասյան ճամփորդությունից Հռոմ վերադարձավ կիրակի ուշ երեկոյան: Քահանայապետն իր վերադարձի թռիչքի ժամանակ խոսել է լրագրողների հետ և առաջարկել է խորհրդածության բազում թեմաներ, որոնք ներառում էին ամուսնությունն ու ամուսնալուծությունը, համասեռամոլությունը, և սեռական ինքնությունը, Ղարաբաղյան հակամարտությանը և իր՝ Կովկասյան երկրներ այցելության նխատակին: Այստեղ առանձնացրել ենք նրա խոսքերը՝ վերջին երկու թեմաների մասին:

     

    Tassilo Forchheimer-ը՝ ARD/BR-Radio-յից հարցրել է Քահանայապետին.

     

    «Ձերդ Սրբությու´ն, խոսելով այն մարդկանց հետ, ովքեր կարող ենք փոխել Ադրբեջանի սարսափելի պատմությունը, ի՞նչ պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ի՞նչ պետք է տեղի ունենա, որ տևական խաղաղություն հաստատվի, որը երաշխավորի մարդու իրավունքները: Որո՞նք են խնդիրները, և ի՞նչ դեր կարող է ունենալ Նորին Սրբությունն այս ամենի մեջ:

     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետ.

     

    «Ես երկու բանախոսությունների ժամանակ խոսել եմ այս մասին: Վերջինի ժամանակ ես խոսեցի այս ամենի մեջ կրոնների ունեցած օգնական դերի մասին: Ես վստահ եմ, որ ձևերից մեկը երկխոսությունն է, անկեղծ երկխոսությունն՝ առանց սեղանի տակ որևէ բան թաքցնելու: Անկեղծ և դեմ առ դեմ: Անկեղծ բանակցություն: Եվ եթե դուք չեք կարող գալ այս բանակցություններին, բայց համարձակություն ունեք դիմելու միջազգային դատարան, դիմե՛ք Հաագա և ներկայացրեք միջազգային դատարանին: Ես այլ ճանապարհ չեմ տեսնում: Մյուս ճանապարհը պատերազմն է և այն միշտ ավերում է, պատերազմով ամեն ինչ կորած է: Եվ Քրիստոնյաները նաև աղոթում են, աղոթում են խաղաղության համար, որովհետև այս սրտերը… երկխոսության, բանակցության այս ճանապարհը կամ միջազգային դատարան գնալու ճանապարհը անհրաժեշտ է: Նրանք չեն կարող ունենալ այսպիսի խնդիրներ: Մտածե´ք, որ երեք կովկասյան ազգեր խնդիրներ ունեն: Վրաստանը ևս խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, ես այդքան էլ տեղեկացված չեմ, բայց այն ավելի մեծ է… բայց այն այնպիսի խնդիր ունի, որը կարող է աճել: Դա անկհայտ է: Հայաստանը բաց սահմաններով երկիր է, այն խնդիրներ ունի Ադրբեջանի հետ և պետք է դիմի միջազգային դատարան, եթե երկխոսությունն ու բանակցությունը չեն օգնում: Այլ ելք չկա: Եվ աղոթք, աղոթք՝ խաղաղության համար:

     

    Սուրբ Աթոռի մամլո խոսնակ Բըրք.

     

    «Ես ուզում եմ ասել, որ այսօր Դուք պատասխանեցիք մի հարցի՝ ինչու՞ եք այցելում այնպիսի տեղեր, որտեղ այդքան քիչ կաթողիկէներ կան: Մեզ դուր եկավ Ձեր պատասխանը և մենք կարծում ենք, որ դա ժամանակի կորուստ չէր Ձեզ համար: Մենք կատարում ենք այս կարճ և լարված ուղևորությունները, բայց եթե դուք ցանկանում եք երկար հանգստի ուղևորություն, ապա մենք կարող ենք անել դա»:

     

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետ.

    «Այս հարցն ինձ առաջին անգամ տվել են, երբ ես Ալբանիայում էի: «Ինչու՞ դուք  ձեր առաջին ուղևորության համար ընտրեցիք Ալբանիան՝ մի երկիր, որը Եվրոպական միության մեջ չէ»: Հետո ես գնացի Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որը ևս Եվրոպական միության մեջ չէ: Առաջին ազգը, որը Եվրոպական միության մեջ է և որտեղ գնացել եմ, եղել է Հունաստանը, Լեսբոս կղզին: Դա առաջինն էր: Ինչու՞ ճանապարհորդել դեպի այս երկրներ: Բայց այս երեքը կովկասյան պետություններ են, այս երեքը, երեք նախագահները եկել են Վատիկան, որպեսզի հրավիրեն ինձ և համառորեն: Բոլոր երեքն ունեն տարբեր կրոնական ուղղվածություն:

     

    Հայերը հպարտ են, սա ասում եմ առանց վիրավորելու, հպարտ են Հայկականությամբ: Եվ նրանք պատմություն ունեն, և նրանք քրիստոնյա են, բայց գրեթե բոլորը առաքելական քրիստոնյաներ են, կան և կաթողիկէ քրիստոնյաներ և մի քանիսն էլ ավետարանականներ են:

     

    Վրաստանը քրիստոնյա ազգ է, ամբողջապես քրիստոնյա, բայց՝ ուղղափառ: Կաթողիկէները քիչ են:

    Ադրբեջանը մի ազգ է, որը,  իմ համոզմամբ 96-97 %-ով մահմեդական է: Ես չգիտեմ, թե այն ինչքան բնակչություն ունի, որովհետև ես ասացի 2 միլիոն, սակայն մտածում եմ որ այն 20 է, այնպես չէ՞: Մոտավորապես 10 միլիոն: Կոթողիկէները ամենաշատը 600- են, շատ քիչ: Եվ ինչու՞ գնալ այդտեղ: Կաթողիկէների համար, գնալ դեպի կաթողիկէ հեռավոր (peripheral) համայնքներ, որոնք իսկապես ծայրամասերում են, որոնք փոքր են, և  այսօր Սուրբ Պատարագի ժամանակ Ես նրանց ասացի, որ նրանք ինձ հիշեցնում են Երուսաղեմի հեռավոր համայնքը՝ փակված Վերնատանը, սպասելով Սուրբ Հոգուն, սպասելով, որ ի վիճակի լինեն աճելու և դուրս գալու: Այն փոքր է: Այն հալածված չէ, ո´չ: Քանի որ Ադրբեջանում գոյություն ունի կրոնական մեծ հարգանք, մեծ կրոնական ազատություն: Սա ճիշտ է: Ես սա այսօր իմ խոսքում ասացի: Եվ այս երեք երկրները նաև հեռավոր երկրներ են, ինչպես՝ Բոսնիա և Հերցեգովինան, և ես ասել եմ ձեզ. «Իրականությունը  ծայրամասերից ավելի լավ է հասկացվում և դիտվում, քան՝ կենտրոնից»: Հենց այս պատճառով էլ ես ընտրեցի այս վայրերը: Բայց սա չի նշանակում, որ ես չեմ գնա այնպիսի մեծ երկրներ ինչպիսիք են, օրինակ՝ Պորտուգալիան, Ֆրանսիան: Չգիտեմ: Կտեսնենք»:

     

    Թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց