• «Երբ մարդը տառապում է, խոսքեր ասելու փոխարեն պարզապես մոտ եղե՛ք և հոգատար». Սրբազան Քահանայապետի քարոզը

    «Տե´ր դու ինձ անդունդը գլորեցիր: Քո բարկությունն ինձ ճնշում է ծանրությամբ: Տե´ր, թո´ղ որ աղոթքս գա քո առաջ»:


     

    «Հոգևոր դատարկությունն յուրաքանչյուրս ինչ-որ մի պահի ապրելու է, և երբ մենք մեր սիրելի մարդուն տեսնում ենք այս մթության մեջ ընթանալիս, պետք է նրան տանք մեր սփոփանքն ու աջակցությունը՝ մեր մտերմությամբ, այլ ոչ թե մեր խորհուրդներով»,- ասել է Սրբազան Քահանայապետը 2016թ. սեպտեմբերի 27-ին Սբ. Մարթայի տաճարում մատուցված առավոտյան Պատարագի ժամանակ:

     

    Ըստ Radio Vatican-ի հաղորդման, հիմնվելով Հոբի ընթերցումներից մի հատվածի վրա՝ Քահանայապետը նշել է. «Հոգևոր դատարկությունն այն է, ինչը պատահում է բոլորիս հետ: Այն կարող է լինել ավելի ուժեղ կամ ավելի թույլ… բայց հոգևոր խավարի, հուսահատության, անվստահության, ապրելու ցանկության բացակայության և թունելի վերջը չտեսնելու, մարդու սրտում ու մտքերում այդքան շատ խռովության զգացողությունը… Հոգևոր դատարկությունը մեզ ստիպում է զգալ այնպես, կարծես մեր հոգիները կոտրվել են, մենք չենք կարող հաջողության հասնել, և նաև չենք ուզում ապրել: Մահն ավելի լավ է: Սա Հոբի պոռթկումն էր: Ավելի լավ է մեռնել, քան ապրել այսպես: Մենք պետք է հասկանանք, որ երբ մեր հոգին տխրության մեջ է, ապա մենք հազիվ ենք շնչում: Սա բոլորիս հետ էլ պատահում է, անկախ նրանից մենք ուժեղ ենք թե ոչ, սա պատահոմ է բոլորիս հետ: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում մեր սրտերում»:

     

    Քահանայապետն ասաց, որ հոգևոր դատարկության  միակ լուծումն աղոթքն է:

     

    «Ի՞նչ պետք է անենք մենք, երբ ապրում ենք այս մութ պահերը, լինեն դրանք ընտանեկան ողբերգություն, հիվանդություն, կամ մի բան, որը մեզ ճնշում է»:

     

    Նշելով, որ որոշ մարդիկ կմտածեն, որ դեղահաբեր ընդունելով և քնելով, կամ խմելով «մեկ, երկու, երեք կամ չորս բաժակ» կարող են ազատվել իրենց խնդիրներից, նա զգուշացրեց,  որ այս մեթոդները չեն օգնում: Ընդհակառակը, այսօրվա ընթերցումը մեզ ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հաղթահարել այս հոգևոր դատարկությունն այն ժամանակ, երբ մենք գաղջ վիճակում ենք, ընճված և հուսահատ»:

     

    Քահանայապետն ասաց, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ուղին աղոթելն է, Հոբի նման օր ու գիշեր բարձրաձայն աղոթելը, մինչև որ Աստված լսի: «Սա դուռն ուժգին թակելու մի աղոթք է»: Տե´ր, իմ հոգին լցված է մտահոգություններով: Կյանքս մոտենում է դժոխքին: Ես մեկն եմ նրանցից, ովքեր գլորվում են դեպի անդունդը: Ես անուժ եմ: Քանի՛ անգամ ենք  ինքերս մեզ անուժ զգացել: Եվ ահա՛ աղոթքը: Տերն Ինքն է սովորեցրել մեզ, թե ինչպես պետք է աղոթել այդ սարսափելի պահերին:

     

    «Տե´ր դու ինձ անդունդը գլորեցիր: Քո բարկությունն ինձ ճնշում է ծանրությամբ: Տե´ր, թո´ղ որ աղոթքս գա քո առաջ»:

     

    Սա է աղոթքը և ահա այսպես պետք է աղոթել մեր ամենամութ, ամենասարսափելի, ամենադժգույն և առավել ընկճված պահերին, որոնք իսկապես ջախջախում են մեզ: Սա անկեղծ աղոթք է: Եվ այն նաև ելք է տալիս, այնպես, ինչպես Հոբը տվեց իր որդիներին: Որդու նման:

     

    Սփոփեք տառապյալներին

     

    «Նրանց համար, ովքեր մոտ են տառապյալներին, օգնելու միակ ճանապարհը մտերմությունն է, լռությունն ու աղոթքը, քանի որ այս պարագայում բառերն ու խոսքերը կարող են ցավ պատճառել»- ասաց Քահանայապետը:

     

    «Ամենից առաջ մենք պետք է ճանաչենք մեր մեջ հոգևոր դատարկության պահերը, երբ մենք խավարի մեջ ենք, հուսալքված և հարցնում ենք ինքներս մեզ, թե ինչու է այդպես: Հետո, մենք պետք է աղոթենք Տիրոջը, ինչպես որ այսօրվա  87-րդ Սաղմոս ընթերցումն է սովորեցնում. «Տե´ր, թո´ղ որ աղոթքս գա քո առաջ»: Այնուհետև, երբ ես մոտենում եմ մի մարդու, ով տառապում է՝ լինի դա հիվանդություն կամ այլ տառապանք, և ով դատարկության զգացողություն է ապրում, մենք պետք է լուռ լինենք, բայց այդ լռությունն ավելի շատ պետք է լինի սիրով, մտերմությամբ ու հոգատարությամբ: Եվ մենք չպետք է ասենք խոսքեր, որոնք ի վերջո չեն օգնում, այլ կարող են ավելի շատ վնասել»:

     

    Քահանայապետը եզրափակեց  իր քարոզը՝ Տիրոջից խնդրելով, որ մեզ պարգևի այս երեք շնորհները՝ հոգևոր դատարկությունը ճանաչելու շնորհը, հոգևոր դատարկության ժամանակ աղոթելու շնորհը, նաև շնորհը՝ մոտ լինելու այն մարդկանց, ովքեր տառապում են հոգևոր ամայացման պատճառով:

     

    Թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց