«Յուրաքանչյուր Քրիստոնյա կոչված է լինելու ողորմության վկա»:
Սբ. Պետրոսի հրապարակում 2016թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած Հրապարակային Ունկնդրության ընթացքում Ֆրանցիսկոս Քահանայապետն անդրադարձավ Ղուկասի ավետարանի ողորմության մասին հատվածին, որը ոգեշնչել է հոբելյանական Տարվա կարգախոսը. «Գթասի՛րտ եղէք, ինչ֊պէս որ ձեր Հայրը գթասիրտ է» (Ղկ. 6 : 36), Քահանայապետը նշեց, որ «սա տպավորիչ մի կարգախոս չէ, այլ՝ կյանքի հանձնառություն»:
Քահանայապետը նշեց, որ Լեռան քարոզի ժամանակ, որը սկսվում է Երանիներով, Տերը սովորեցնում է մեզ, որ կատարելությունը սիրո մեջ է, և ներկաներին հիշեցրեց, որ Սբ. Ղուկասը հստակորեն բացատրում է, որ կատարելությունը դա ողորմած սերն է. «Կատարյալ լինել՝ նշանակում է լինել ողորմած»: «Մարդը, ով ողորմած չէ, արդյո՞ք կատարյալ է», հարցրեց Քահանայապետը: «Ո՜չ»: «Մարդը, ով ողորմած չէ, արդյո՞ք բարի է: Ո՜չ». շարունակեց Ֆրանցիսկոս Պապը՝ նշելով, որ բարիությունն ու կատարելությունը միշտ արմատացած են ողորմության մեջ:
«Անշուշտ Աստված կատարյալ է», ասաց Պապը՝ նշելով, որ, եթե նույնիսկ մենք՝ մարդկային էակներս, ի զորու չենք հասնելու բացարձակ կատարելության, ապա մեր ողորմած լինելը այն ամենն է, ինչ Աստված է ուզում մեզանից»: Նա մեզ կոչ է անում լինել այնպիսին, ինչպիսին որ Ինքն է՝ լի սիրով, կարեկցանքով ու ողորմությամբ»: «Բայց ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք Հիսուսի խոսքերը իրատեսական են: Արդյո՞ք հնարավոր է սիրել այնպես, ինչպես Տերն է սիրում և լինել Նրա նման ողորմած»: Քահանայապետը նշեց, որ եթե մենք նայենք փրկության պատմությանը, մենք կտեսնենք որ Աստծո հայտնությունը անդադար և անխոնջ սեր է մարդկության համար և, որ Քրիստոսի մահը Խաչի վրա մարդու և Աստծո միջև սիրո պատմության գագաթնակետն է:
Քահանայապետը խոստովանեց, որ միայն Աստված կարող է իրականություն դարձնել այսքան մեծ սեր և որ «պարզ է այն, որ մեր սերը այս անսահաման սիրո հետ համեմատած՝ միշտ սխալական է»: Բայց երբ Հիսուս կոչ է անում մեզ լինել Իր Հոր նման ողորմած, ապա Նա չի մտածում քանակի մասին: Նա իր աշակերտներին խնդրում է դառնալ այս ողորմության նշանը, աղբյուրն ու վկան»: Քահանայապետը բացատրեց, որ Հիսուս ցանկանում է, որ Իր Եկեղեցին ցանկացած ժամանակ և բոլոր մարդկանց համար լինի Աստծո ողորմության խորհրդանիշն՝ աշխարհում: «Հետևաբար, յուրաքանչյուր Քրիստոնյա կոչված է լինելու ողորմության վկա, և սա տեղի է ունենում սրբության ճանապարհին», ասաց Քահանայապետը: Ողորմության երկու ձևերը Ապա Ֆրանցիսկոս Պապն ասաց, որ մենք պետք է հարցնենք ինքներս մեզ «Ի՞նչ է նշանակում աշակերտների համար ողորմած լինելը»: Նա պատասխանեց, որ Հիսուս մեզ արդեն տվել է դրա պատասխանը, որը ողորմությունն այս երկու ձևերի մեջ է՝ ներել և տալ:
Ողորմությունն առաջին հերթին արտահայտվում է ներելու մեջ. «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք, մի՛ դատապարտէք, եւ չպիտի դատապարտուէք, ներեցէ՛ք, եւ ներում պիտի գտնէք Աստծուց»: (Ղկ. 6:37) Հիսուս մտադրված չէ խեղաթյուրել մարդկային արդարության ընթացքը, սակայն նա Իր աշակերտներին հիշեցնում է, որ եղբայրական հարաբերություններ ունենալու համար մենք պետք է դադարեցնենք դատապարտությունն ու պատիժները: Ներելը սյուն է, որը պահում է քրիստոնեական համայնքի կյանքը, քանի որ այն ցույց է տալիս այն անհատույց սերը, որով Աստված առաջինն է սիրել մեզ»:
«Քրիստոնյան պետք է ների: Բայց ինչու՞:
Ինչու՞ նա ներվեց:
Այստեղ, այս հրապարակում հավաքված յուրաքանչյուր մարդ ներված է:
Մեզանից ոչ ոք կյանքում Աստծո ներման կարիքը չի ունեցել: Եվ քանի որ մենք ներված ենք, ապա մենք պետք է ներենք»: «Մեղավոր եղբորը դատելն ու դատապարտելը սխալ է». ասաց Քահանայապետը: «Ոչ թե նրա համար, որ ես չեմ ցանկանում ընդունել մեղքը, այլ որովհետև մեղավորին դատելով նրա հետ եղբայրական կապը խզվում է»: «Մենք իրավունք ունենք դատապարտելու մեր մոլորված եղբորը, բայց մենք նրանից լավը չենք, ավելին, մենք պարտավոր ենք վերականգնել Աստծո զավակի արժանապատվությունը և ուղեկցել նրան՝ վերափոխման ճանապարհին»: Չափը Ապա Քահանայապետը պատմեց, թե ինչպես է Հիսուս մեզ տվել երկրորդ սյունը՝ «տալը»:
Ֆրանցիսկոս Պապը հիշեցրեց Հիսուսի խորհուրդը «Այն չափով, որով չափում էք, նո՛ւյն չափով պիտի չափուի ձեզ համար» (Ղկ. 6:38): Նշելով, թե ինչպես է Հիսուս մեզ մեր արժանիքներից ավելին տալիս, Քահանայապետը նաև նշեց, որ երկրի վրա Նա ավելի առատաձեռն է նրանց հանդեպ, ովքեր առատաձեռն են եղել այլոց նկատմամբ: «Հիսուս չի ասում, թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր չեն նվիրաբերում, բայց «չափի» պատկերը նախազգուշացում է. այն չափով որ մենք վերցնում ենք, կարող ենք որոշել, թե ինչպես ենք դատվելու»: «Ողորմած սերը միակ ճանապարհն է». նշեց Քահանայապետը: Բայց մենք պետք է ներենք, ողորմած լինենք և մեր կյանքը սիրով ապրենք: Այս սերը Հիսուսի աշակերտներին հնարավորություն է տալիս չկորցնել Նրանից ստացած ինքնությունը և իրենց ճանաչել այդ նույն Հոր որդիները: Բայց չմոռանաք սա՝ Ողորմություն և երանություն, ներողամտություն և պարգև: Այս կերպ սիրտը ընդլայնվում է, այն լայնանում է սիրո մեջ՝ սսասիրության, զայրույթի, փոքր սիրտ ունենալու փոխարեն, որը քարի նման կարծրանում է»: Վերջում Քահանայապետը եզրափակեց, հարցնելով. «Ո՞րն եք նախընտրում». «Քարե սիրտ, թե՞ սիրտ, որը լի է սիրով: Եթե ցանկանում եք սիրով լի սիրտ, ապա ողորմած եղե´ք»:
Zenit գործակալության կայքից թարգմանեց՝ Նարինե Գալոյանը