• Ի Տեր հանգչեց Պոլսի հայ կաթողիկէ համայնքի վաստակավոր առաջնորդ Արհ. Տ. Հովաննես արքեպս. Չոլաքյանը

    Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:


    Մահացել է Պոլսի հայ կաթողիկէ համայնքի նախկին առաջնորդ Արհ. Տ. Հովաննես արքեպս. Չոլաքյանը:

     

    Արհ. Տ. Հովաննես արքեպս. Չոլաքյանը Պոլսի հայ կաթողիկէ համայնքը հովվել է 1967-2015թթ.: 2015թ. յառաջացած տարիքի պատճառով հրաժարվեց պաշտոնից, նրան հաջորդեց Արհ. Տ. Լևոն արքեպս. Զէքիյանը:

    18a32fe

    Արհ.  Տ. Հովաննես արքեպս. Չոլաքյանի ծնվել է 1919թ. ապրիլի 12-ին:

     

    1931-1937թթ. հաճախել է Կոստանդնապոլսի Սեն Լուի ճեմարանը:

     

    1937-1943թթ. Հռոմի Գրիգորյան համալսարանում ստացել է փիլիսոփայության ու ասվածաբանության բարձրագույն կրթություն:

     

    1943թ. ապրիլի 25-ին Հռոմում ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

     

    1946-1961թթ. եղել է Սագըզաղաճի Ս. Աստվածածին Աթոռանիստ եկեղեցու փոխանորդ, ապա նաև ժողովրդապետ:

     

    1960-1977թթ. դասավանդել է Եսայան վարժարանի հոգեբանության, փիլիսոփայության և տրամաբանության բաժիններում:

     

    1967թ. մարտի 5-ին Կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաճանյան Կաթողիկոս պատրիարքի ձեռամբ ձեռնադրվել է եպիսկոպոս:

     

    1987թ. եղել է Վատիկանում Թուրքիայի եպիսկոպոսաց ժողովի ներկայացուցիչ:

     

    1991թ. եղել է Եվրոպայի եպիսկոպոսաց ժողովի ներկայացուցիչ:

     

    1992-1995թթ. եղել է Թուրքիայի եպիսկոպոսաց ժողովի նախագահ:

     

    1967-2015թթ. վարել է Կոստանդնապոլսի Հայ Կաթողիկէ Թեմի առաջնորդի պաշտոնը:

Օրացույց

Օրացույց


Recent Comments