Շնորհակալությու՛ն բարերարներին:
14 սեպտեմբերի, 2016թ.
2016թ. սեպտեմբերի 14-ին տեղադրվեց Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցու նոր զանգը, որը նվիրել են բարերար ռուսաստանաբնակ, ծնունդով Ղազանչի գյուղից Համազասպ Պետրոսյանը և գյումրեցի Գրիշա Հովեյանը: Զանգը օծվեց Սորբ Խաչի տոնին, յավարտ Սբ. Պատարագի, ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արք. Մինասյանի: Գյումրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը համայնքի անունից շնորհակալություն հայտնեց բարերարներին այս գեղեցիկ նվերի համար:
Զանգը պատրաստվել է Ռուսաստանի Կամենսկ-Ուրալսկի քաղաքի “Пятков и Ко” զանգաշինական գործարանը, 2016թ. օգոստոսին: Զանգը բրոնզյա է, 86կգ.քաշով և 51,5 սմ տրամագծով: Արտաքին մասին պատկերված են Սրբուհի Աստվածամոր և Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու պատկերները, իսկ ստորին մասում գրված է բարերաների անունները:
Նոր զանգը տեղադրվեց եկեղեցու հինգ զանգերից մեկի՝ կենտրոնականի փոխարեն, որը տեղադրվել է 2015թ.: Նոր զանգի ձայնային որակն ավելի բարձր է: