• Պապը նեապոլիտանական պիցցա է հյուրասիրել հազարավոր աղքատների

    Հյուրասիրություն աղքատներին՝ աղքատների մոր սրբադասման առիթով:


    6 սեպտեմբերի, 2016թ.

    Ամենաաղքատների սրբուհու՝ Մայր Թերեզայի սրբադասման օրը, աղքատների Սրբազան Քահանայապետը Վատիկանի Պողոս 6-րդի սրահում ճաշի է հրավիրել հազարից ավելի աղքատ և անօթևան մարդկանց: Բոլոր հյուրերին մատուցվել է Նեապոլիտանական պիցցա: Ֆրանցիսկոս Պապի  այս քայլն ուղղված է նրանց, ում Մայր Թերեզան նվիրել է իր ամբողջ կյանքը: Այդ մարդիկ ուղեկցվել են կամավորների ու Ողորմության Միսիոներների կողմից և մասնակցել Սբ. Պետրոսի  տաճարում Սրբազան Քահանայապետի կողմից մատուցվող Սուրբ Պատարագին: Արարողությունից հետո նրանք կամավորների ու միանձնուհիների հետ միասին պիցցա  են համտեսեն այնտեղ, որտեղ Պապը սովորաբար հանդիպում և ողջունում է ուխտավորներին:

     

    Պիցցան  պատրաստել էր Նեապոլից եկած փորձառու աշխատուժը՝ Նեապոլական պիցցա պատրաստող Vincenzo Staiano-ի հսկողության ներքո, ով ներգրավված է տարբեր բարեգործական նախաձեռնությունների մեջ: Փայտյա վառարանները, որոնցից յուրաքանչյուրն ունեին մի բուխարի, երաշխավորում էին պիցցաների որակը:

     

    Աղբյուր՝ lastampa պարբերական:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց