• Երկրաշարժի պատճառով Քահանայապետը հետաձգել է իր հրապարակային քարոզը

    Աղոթենք զոհերի և նրանց հարազատների համար։


    24 օգոստոսի, 2016թ.

    Օգոստոսի 24-ի առավոտյան 3։36-ին Իտալիայի կենտրոնում` Հռոմից 100կմ դեպի հյուսիս-արևելք, Պերուջիայից քիչ հեռու գրանցվեց 6,3 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս պահի տվյալներով, զոհվել է 120 մարդ, վիրավորվել 368-ը, տուժել է մի քանի գյուղ և քաղաք։ Այս պահին փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Եկեղեցին Կարիտասի միջոցով մարդասիրական աջակցություն է ցուցաբերում տուժածներին։

    Սրբազան Քահանայապետն այսօր Իտալիայի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով, հետաձգեց պատրաստած ելույթը հրապարակային ուկնդրության ժամանակ և կոչ արեց աղոթել Իտալիայի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի և վիրավորների համար:

     

    «Ինչպես այս Ողորմության Տարվա յուրաքանչյուր չորեքշաբթի, այսօրվա խորհրդածության համար նյութ էի պատրաստել Հիսուսի մոտիկության թեմայի շուրջ: Սակայն, տեղեկանալով Իտալիայի կենտրոնը ցնցած ավերիչ երկրաշարժի մասին, որն ավերել է ամբողջ շրջաններ և պատճառել զոհեր ու վիրավորներ, ես չեմ կարող չարտահայտել իմ խորին վիշտն ու ցավակցությունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներ և դեռ ցնցված են ահից ու սարսափից»:

     

    Ամատրիչե քաղաքի քաղաքապետի խոսքերը այն մասին, որ «քաղաքը այլևս գոյություն չունի» և այն լուրը, որ զոհերի թվում կան երեխաներ, ցավալի է: Ես ուզում եմ բոլորին վստահեցնել և ասել, որ համայն Եկեղեցին գորավանքով ցանկանում է գրկախառնվել նրանց իր մայրական սիրով…

     

    Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կամավորներին և քաղաքացիական պաշտպանության Ծառայության աշխատակիցներին, ովքեր օգնություն են ցուցաբերում բնակչությանը և խնդրում եմ ձեզ միանալ իմ աղոթքին, որ Տեր Հիսուսը մխիթարի ողբացող սրտերը և խաղաղություն պարգևի Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությամբ: Եկե՛ք և մենք լինենք կարեկցող Հիսուսի հետ միասին:

     

    Դրա համար էլ խորհրդածությունը հետաձգենք մինչև հաջորդ շաբաթ, ես ձեզ հրավիրում եմ ինձ հետ միասին աղոթել Սուրբ Վարդարանի ջերմեռանդական աղոթքը մեր այս եղբայրների ու քույրերի համար»:

     

    Թարգմանեց Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց