• «Մտե՛ք նեղ դռնով». Քահանայապետի կիրակնօրյա քարոզը

    «Աստծո ողորմության դուռը նեղ է, սակայն միշտ բաց է»


    24 օգոստոսի, 2016թ.

     

     

    2016թ. օգոստոսի 21-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը իր գրասենյակի պատուհանից արտասանեց

    Մարիամի աղոթքը, որի ընթացքում խորհրդածեց Ղուկասի ավետարանից վերցված սուրբ գրային ընթերցման

    մասին, որտեղ Հիսուսին հարցնում են. «Տե՛ր, սակավաթի՞վ են նրանք, որ

    փրկվելու են» և Հիսուս նրան ասաց. «Ջանացե՛ք մտնել նեղ դռնով»: Սրբազան Քահանայապետը ասաց, որ

    Հիսուս ուզում է հասկացնել, որ կարևորը քանակը չէ և ոչ էլ՝ այն, թե քանիսները պետք է փրկվեն, այլ, թե ո՞րն է

    դեպի փրկություն տանող ճանապարհը և, որ այդ ճանապարհը մի դուռ է և այդ դուռը հենց ինքը Հիսուսն է: Նա

    է, որ մեզ առաջնորդում է Հոր հետ հաղորդության, որտեղ գտնում ենք սեր, հասկացողություն և

    պաշտպանություն»:

     

    Սրբազան Քահանայապետը հարցրեց, թե ինչու՞ է այդ դուռը նեղ և ապա պատասխանեց,

    որ նեղ է, որովհետև մեզանից խնդրում է զսպել մեր հպարտությունը՝ հեզ սրտով Նրա առջև բացվելու համար,

    մենք մեզ  ճանաչելով որպես մեղավորներ և ներման կարիք ունեցողներ:

     

    «Աստծո ողորմության դուռը նեղ է, սակայն միշտ

    բաց է բոլորի դիմաց»,- ասաց Սրբազան Քահանայապետը՝ հաստատելով, որ Աստված նախընտրություն չունի,

    Նա ընդունում է ամենքին և Նրա պարգևած փրկությունը ողորմության հարատև զեղում է, որը տապալում է

    ամեն մի պատնեշ և մեր դիմաց բացում լույսի ու խաղաղության հեռանկարներ:

    Հիսուս մեզ հրատապ հրավեր է ուղղում դեպի իրեն գնալու ու լիակատար կյանքի դռնից մտնելու: Նա սպասում է

    մեզանից յուրաքանչյուրին՝ ինչ մեղք էլ որ գործած լինենք, որպեսզի մեզ ողջագուրի ու նվիրի իր ներումը:

    Արդարև, միայն Նա՛ է կարող մեր սրտերը բարեփոխել և բարեփոխուների շնորհիվ մեր կյանքը լուսավորել Սուրբ

    Հոգու լույսով:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը ընդգծեց, որ Տերը մեզ պարգևում է փրկության

    բազմաթիվ առիթներ և, որ հարկավոր է դրանք օգտագործել, որովհետև հնարավոր է, որ Տանտերը որոշի այդ

    դուռը փակել, քանի, որ մեր կյանքը «վիդեո խաղ» չէ, այլ լուրջ է և ունի նպատակակետ՝ հավիտենական

    փրկությունը:

     

    Սրբազան Քահանայապետը հայցեց Աստվածամոր բարեխոսությունը, որպեսզի «մեզ օգնի նկատելու Տիրոջ մեզ

    շնորհած փրկության առիթներն ու թույլ տա, որ սերը մեզ ներգրավի, քանի, որ սերն է, որ փրկում է»,- ասաց

    Ֆրանցիսկոս Պապը և ապա արտասանեց «Հրեշտակ Տեառն» աղոթքը, որի ավարտից հետո ողջույնի խոսք

    ուղղեց հրապարակում հավաքված հավատացյալներին, հիշեց Թուրքիայում իրականացված ահաբեկչությունն

    ու նրա պատճառած բազմաթիվ զոհերին, որոնց համար հրավիրեց աղոթելու՝

    դատապարտելով այդ անմարդկային ոճիրը:

     

    Այնուհետև Սրբազան Քահանայապետը ողջունեց հրապարակում հավաքված զանազան խմբերին, բոլորին

    տվեց իր հայրական օրհնությունը՝ մաղթելով բարի կիրակի և խնդրելով, որ չմոռանան աղոթել իր համար:

     

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց