• Աշխարհականները մեծ դեր ունեն Եկեղեցում.հարցազրույց՝ նորաստեղծ պապական վարչության նախագահի հետ

    Հիմա աշխարհականների ժամանակն է.Ֆրանցիսկոս Սրբազան Պապ


    23 օգոստոսի, 2016թ.

     

    «Սա աշխարհականության դարաշրջան է, ամուսնությունը պետք է խթանել և կյանքը պետք է պաշտպանել բոլոր մակարդակներում ու տարիքում». ասում է Դալլասի Եպիսկոպոս Քեվին Ֆարելը (Kevin Farrell), ով վերջերս Հռոմի Սրբազան Քահանայապետի կողմից նշանակվեց որպես՝ «Աշխարհականների, ընտանիքի և կյանքի» վարչության նոր նախագահ։

     

    Օգոստոսի 19-ի Զենիթ գործակալության հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ ծնունդով իռլանդացի եպիսկոպոսը ասաց. «Իմ ցանկությունն է միշտ եղել աջակցել աշխարհականներին և օգնել նրանց իրենց օրինական տեղն ունենալ Եկեղեցու մեջ»։

     

    Այս հարցազրույցի մեջ Դալլասի եպիսկոպոսը նաև քննարկում է իր սպասելիքները, և թե ինչ է նա բերելու ԱՄՆ-ի իր փորձից։ Նա նաև խոսում է այն մասին, թե ինչպես պետք է խթանի ամուսնությունը, ընտանիքն ու կյանքը, և թե ինչպես է նա ակնկալում սինոդների պտուղները՝ Վատիկանի նորաստեղծ ընտանիքներում` առաջնորդելով դրանք նորաստեղծ վարչության ջանքերով։

     

    Ավելին, որպես եպիսկոպոս՝ Ֆարելը Զենիթի հետ կիսում է իր՝ ընտանիքին նվիրված քարտուղար նշանակվելը, բացատրում է, որ այն իր համար նաև նշանակելու է հատուկ ընտանեկան վերամիավորում։

     

    Զենիթ- Նախ և առաջ ի՞նչ եք կարծում այս հանդիպման մասին։ Ի՞նչ զգացողություն ունեք։

     

    Եպիսկոպոս Ֆարել- Ես իսկապես զգացված եմ այն փաստից, որ Սրբազան Քահանայապետը կարող էր ինձ այս նոր վարչության տնօրենը նշանակել, որը 3 այլ բաժինների միավորում է։ Ես զգացված և մի փոքր էլ անհանգստացած եմ այս ամենից, բայց վստահ եմ, որ Աստված կօգնի ինձ։ Եվ Աստված ինչ-որ կերպ հոգ կտանի Իր Եկեղեցու և ինձ նման այն մարդկանց մասին, ովքեր փորձում են կազմակերպել այն․․․

     

    Ես անհամբերությամբ եմ սպասում եմ մարտահրավերին։ Ես կարծում եմ, որ աշխարհականությունն ու ընտանիքը Եկեղեցին են։ Ինչպես Հռոմի Սրբազան Քահանայապետն է շատ անգամներ ասել․ «Եկեղեցին թեմերի ու անշուշտ աշխարհի աշխարհական մարդիկ են, դուք գիտեք։ Ես ուրախ եմ լինել նրա ծառայության մի մասն ու գալիք տարում արդարացնել Եկեղեցու հետ կապված նրա հույսերը, որը, ես վստահ եմ շատ կարևոր է, և իսկապես ոգեշնչված է Սուրբ Հոգով»։

     

    Զենիթ- Իսկ ինչու՞ էր անհրաժեշտ աշխարհականությունն ու ընտանիքը միևնույն վարչության մեջ միավորելը։

     

    Եպիսկոպոս Ֆարել-Դուք պետք է սա մեկ ուրիշին հարցնեիք, բայց ես համոզված եմ, որ սա պարզապես մի միջոց է համակարգելու բոլոր եկեղեցական ծառայությունների ավետարանական ոգին` ելնելով այս երկու-երեք տարբեր տեսակետներից, որոնք պարունակում են միևնույն խնդիրը։ Այս ամենը Աստծո մարդկանց առօրյա կյանքի մասին է, լինեն նրանք աշխարհականներ, միայնակ կամ էլ ամուսնացած։ Հիմա, պատմության այս ներկա պահին շատ կարևոր է, որ մենք շատ կենտրոնանանք ընտանիքի և ամուսնության վրա։ Եվ ես մտածում եմ, որ հենց այս պատճառով է, որ Սրբազան Քահանայապետը ցանկացել է ունենալ 2 սինոդներ․ մեկն ընտանիքի հարցերով, մյուսը՝ ամուսնության, և «սիրո բերկրանքը» (Amoris Laetitia) փաստաթուղթը։ Այդ փաստաթուղթը չպետք է միայն խրախուսվի աշխարհականների մեջ, ընդհանրացված առումով այլև, հատկապես, ընտանիքում, որտեղ շատ աշխարհական մարդիկ ապրում են իրենց կյանքը, ընտանիքում կամ ամուսնության մեջ։

     

    Զենիթ-Իսկ ինչպե՞ս եք դուք ընդունում սինոդներում թողած ժառանգությունը՝ մինչ ձեր դերն ու աշխատանքը։

     

    Եպիսկոպոս Ֆարել- Ես կարծում եմ, որ այս փասթաթուղթը այս նոր վարչությանը կառաջնորդի երկար տարիներ։ Ես մտածում եմ, որ վարչությունը կշարունակի աշխատել այնպես, ինչպես նախկինում աշխատել է (քահանայապետական խորհրդի միջոցով), բայց այն կլինի նոր կերպարանքով, նոր էներգիայով։ Ես համոզված եմ, որ իմ առաջադրանքը կլինի հասկանալ, թե ինչ են անում այս երկու տարբեր բաժինները՝ ամբողջ աշխարհի աշխարհականների օգնությամբ և տեսնել, թե ինչպես կարող ենք այն ավելի լավը, ավելի արդյունավետ դարձնել այս զանգվածային լրատվության և սոցիալական հաղորդակցության ժամանակակից դարում։

     

    Զենիթ- Եվ Հռոմի Սրբազան Քահանայապետն առաջարկեց, որ հիմա աշխարհականության ժամանակն է․․․

     

    Եպիսկոպոս Ֆարել- Այո, դա ճիշտ է։

     

    Զենիթ- Բայց ցավոք սրտի դեռ որոշ մարդիկ գոհ չեն, և ասում են որ նրանք Եկեղեցում չեն տեսնում այդ ամենը։ Դուք ձեր հերթին կարծու՞մ եք, որ մարդիկ կսկսեն գոհ լինել Եկեղեցում ավելի շատ աշխարհականներ տեսնելով։ Ձեր Դալլասի Թեմում կա արդյոք մի օրինակ, թե ինչպես են աշխարհական մարդիկ զբաղվում ակտիվ դերերով։

     

    Եպիսկոպոս Ֆարել- Այո, նախ և առաջ ես մտածում եմ, որ սա աշխարհականության դարաշրջան է, Սրբազան Քահանայապետը ցանկանում է խթանել աշխարհականներին Եկեղեցու կառավարման բոլոր մակարդակներում։ Եկեղեցում կամ Կուրիայում գտնվող բոլոր խորհրդակցական մարմինները մի յուրահատուկ ձևով աշխարհականների կարիք ունեն իրենց անձնակազմում։ Եթե դուք առաջին անգամ նայեք այս նոր վարչության կարգավիճակին, կտեսնեք, որ վարչության յուրաքանչյուր տեղակալ պետք է աշխարհական լինի, և խորհրդակցական մարմիններն ու մյուս մարմինները խթանում են համագործակցությունը միջազգայի կազմակերպությունների, շարժումների ու ուսումնական կենտրոնների հետ, որ այնտեղ աշխատողները աշխարհականներ լինեն։ Եվ մենք պետք է անենք սա։ Մենք սա արել ենք իմ Դալլասի Թեմում։ Երբ ես եկա Դալլաս, ես հիմնեցի աշխարհականների ամեն տեսակի խորհուրդներ, ովքեր արդյունավետ կերպով հոգ էին տանում թեմի բոլոր ծառայությունների մասին։ Ամբողջ թեմում միայն երկու եպիսկոպոս ենք` ես և իմ օժանդակ եպիսկոպոսը։ Մնացած բոլոր քահանաները աշխատում են թեմի տարբեր ծառայություններում, բայց ես ունեմ աշխարհական մարդիկ։ Իմ ցանկությունն է միշտ եղել աջակցել աշխարհականներին և օգնել նրանց իրենց օրինական տեղն ունենալ Եկեղեցու մեջ։

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

     

     

Օրացույց

Օրացույց