Երկրի վրա կրակ գցելու եկա։ Ղկ.12։49
16 օգոստոսի, 2016թ.
«Առաքելական քաջությունը, որը Սուրբ Հոգին վառում է մեր մեջ, նման է մի կրակի, որը օգնում է մեզ հաղթահարել պատնեշներն ու խոչընդոտները, դարձնելով մեզ ստեղծագործ և խրախուսելով մեզ առաջ շարժվել, քայլել նույնիսկ չիմացած կամ էլ դժվարին ճանապարհներով, հույս առաջարկելով նրանց, ում մենք հանդիպում ենք»։
Ստորև ներկայացվում է Հռոմի Սրբազան Քահանայապետի`հավատացյալներին նվիրված կիրակնօրյա ուղերձը Սբ. Պետրոսի հրապարակում։
Բարի´ առավոտ սիրելի´ քույրեր և եղբայրներ,
Այսօրվա Ավետարանը Հիսուսի ուսմունքի մի մասն է, քանի որ աշակերտները ճանապարհորդում էին դեպի Երուսաղեմ, որտեղ Հիսուսին սպասում էր Խաչելությունը։ Իր առաքելության նպատակը ցույց տալու համար՝ Նա օգտագործում է երեք պատկեր՝կրակ, մկրտություն և բաժանում։ Այսօր ես ուզում եմ խոսել առաջին պատկերի՝ կրակի մասին։
Կրակ։
Հիսուս ցույց է տալիս այն այս բառերով. «Երկրի վրայ կրակ գցելու եկայ և ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի» (Ղկ․ 12։49)։ Կրակը, որի մասին Հիսուս խոսում է, Սուրբ Հոգու կրակն է, որը կենդանի և գործուն ներկայություն ունի բոլորիս մեջ մեր մկրտությունից ի վեր։ Այն ստեղծագործական ուժ է, որը մաքրում և նորացնում է, այն այրում է մարդկային ամեն տեսակի տառապանքները, եսասիրություններն ու մեղքերը, և ներսից փոխում, բարեփոխում է և մեզ ունակ է դարձնում սիրելու։ Հիսուս ցանկանում է, որ Սուրբ Հոգին կրակի նման բորբոքվի մեր սրտերում, քանի որ, ուշադրություն դարձրեք սրան, աստվածային սիրո կրակը միայն սրտի միջոցով կարող ծաղկեցնել և զարգացնել Աստծո Արքայությունը։
Եթե մենք ամբողջությամբ բացվենք Սուրբ Հոգու դիմաց, Նա մեզ կտա համարձակություն և եռանդ՝ վկայելու Հիսուսին և Նրա ողորմության ու փրկության սփոփիչ ուղերձը, որը հասանելի է նույնիսկ հեռավոր ծովերից այն կողմ։ Բայց սա բանականությունից չի գալիս, այլ գալիս է սրտից։ Եվ այս պատճառով, Հիսուս ցանկանում է, որ այս կրակը մտնի մեր սրտերը։
Իր առաքելությունը երկրի վրա իրագործելու համար Եկեղեցին կարիքն ունի Սուրբ Հոգու օգնության, որպեսզի չհիասթափվի վախի և հաշվարկների պատճառով, չվարժվի քայլել գծված սահմանների շրջանակներում։ Առաքելական քաջությունը, որը Սուրբ Հոգին վառում է մեր մեջ, նման է մի կրակի, որը օգնում է մեզ հաղթահարել պատնեշներն ու խոչընդոտները՝ դարձնելով մեզ ստեղծագործ և խրախուսելով մեզ առաջ շարժվել, քայլել նույնիսկ չիմացած կամ էլ դժվարին ճանապարհներով, հույս առաջարկելով նրանց, ում մենք հանդիպում ենք։ Սուրբ Հոգու կրակով մենք ավելի շատ է կոչված՝ դառնալ մարդկային համայնքներ, որոնք գլխավորում ու վերափոխում է Սուրբ Հոգին, համայնքներ, որոնք լի են ըմբռնումով, ունեն ավելի բաց սրտեր և ուրախ դեմքեր։
Այսօր, ավելի քան երբևէ, մենք կարիք ունենք քահանաների, վանականների և աշխարհականների՝ առաքյալի հայացքով, ովքեր կարող են առաջ շարժվել և դիմակայել դժվարություններին, նյութական և հոգևոր աղքատությանը, ավետարանացման ու առաքելության գործընթացները դրոշմելով մտերմության հնչեղ ռիթմով։ Այն իսկապես Սուրբ Հոգու կրակն է, որը մեզ հետ մոտեցնում է և դարձնում մերձավորներն այն մարդկանց, ովքեր տառապում են, ովքեր կարիքավոր են և ունեն շատ դժբախտություններ ու խնդիրներ, տառապյալ փախստականներ են։
Կրա՛կ, որը գալիս է սրտից։
Այս պահին ես հատուկ հիացմունքով եմ մտածում աշխարհի շատ քահանաների և հոգևորականների մասին, ովքեր մեծ սիրով և հավատարմությամբ նվիրված են Ավետարանը վկայելու գործին, հաճախ նույնիսկ իրենց կյանքի գնով։ Նրանց օրինակելի վկայությունը հիշեցնում է մեզ, որ Եկեղեցին բյուրոկրատների և ղեկավարների կարիք չունի, այլ կարիք ունի խանդավառ միսիոներների, ովքեր բռնկած են Հիսուսի մխիթարող խոսքերը և Նրա վերականգնող շնորհը բոլորին բերելու եռանդով:
Եթե եկեղեցին չի ստանում այս Սուրբ Հոգու կրակը, կամ չի թողնում, որ այն մուտք գործի Իր մեջ, ապա այն դառնում է սառը կամ անտարբեր Եկեղեցի, որը ի զորու չէ կյանք տալու, քանի որ այն կազմված է սառը կամ էլ անտարբեր քրիստոնյաներից։ Լավ կլիներ, որ յուրաքանչյուրս հինգ րոպե հատկացնեինք և ինքներս մեզ հարցնեինք․ «Ինչպիսի՞ն է իմ սիրտը»։ Այն սառը կամ անտարբե՞ր է, թե՞ ի զորու է ստանալու այս կրակը։ Եկե՛ք հինգ րոպե տրամադրենք այս հարցերին։ Սա շատ լավ կլիներ մեզ համար։
Մենք խնդրում ենք Կույս Մարիամին, որպեսզի նա աղոթի մեզ հետ և մեզ համար:
Երկնային Հա՛յր, շնորհի´ր բոլոր հավատացյալներին Սուրբ Հոգին՝ Աստվածային կրակը, որը տաքացնում է մեր սրտերը և օգնում է մեզ համերաշխ լինել մեր եղբայրների և քույրերի ուրախության և տառապանքի մեջ։
Թո´ղ որ Սբ․Մաքսիմիլիան Քոլբեի՝ սիրո նահատակի օրինակը, ում տոնն է այսօր, աջակցի մեզ մեր ճանապարհորդության մեջ և սովորեցնի մեզ ապրել՝ լցված սիրո կրակով՝ Տիրոջ և մերձավորի հանդեպ։
Թարգմանեց` Նարինե Գալոյանը