• Խաղաղության տասնօրյակ Ճապոնիայիում՝ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծության հիշատակին

    Աշխարհի խաղաղությունը փշրվել է…


    11 օգոստոսի, 2016թ.

    Նյութը թարգմանված է Agenzia Fides գործակալության կայքից:

     Ի պատասխան Հիրոսիմայում 1981թվ․-ի Փետրվարի 25-ի Սբ․ Հովհաննես Պողոս 2-րդի «Կոչին՝ հանուն խաղաղությանը», Ճապոնիայի կաթողիկէ Եպիսկոպոսների Կոնֆերանսը 2016թ.օգոստոսի 6-ից 15-ը հայտարարել են «խաղաղության 10 օր»։ Այս օրերն ընտրվեցին, քանի որ  Հիրոսիմայի  և Նագասակիի ատոմային ռմբակոծման հիշատակի օրը  և 2-րդ Համաշխարհային պատերազմի ավարտի տոնակատարության օրը հենց այս ժամանակահատվածում են։

     

    «Աշխարհի խաղաղությունը փշրվել է և այն անընդհատ գտնվում է այնպիսի սպառնալի իրադարձությունների ներքո, ինչպիսիք են սիրիական պատերազմը, ահաբեկչական գործողությունները՝ ֆունդամենտալիստների և այլոց կողմից, զինված հակամարտություններ, որոնք ներառում են  ռեսուրսների վերահսկողություն և ուժի գերիշխանության ցուցադրությունը։ Մեծ թվով մարդիկ, ներառյալ  նաև կանայք և երեխաներ, սպանվում կամ վիրավորվում են, բռնի կերպով լքում տները, զրկվում նորմալ կյանքից և նույնիսկ՝ կյանքից։ Ահաբեկչական գրոհներ են կատարվում Եվրոպայի մեծ քաղաքներում, ԱՄՆ-ում կամ էլ մահմեդական երկրներում։ Շատ ճապոնացիներ դարձել են զոհեր»․ ասված է այդ ուղերձում։

     

    «Գիտակցելով մեր կախումը մարդկության ուժից և Աստծո շնորհից՝ մենք ցանկանում ենք իրականացնել աշխարհի ոչ միայն միջուկային զենքերի այլ նաև բոլոր տեսակի զենքերի ու վայրագությունների ոչնչացման վսեմ իդեալը։ Մեր երկրում մենք չենք կարող անտարբեր մնալ ի դեմս սպանությունների, որոնք տեղի են ունենում ամեն օր, խտրականության՝ ըստ ազգության, մշակույթի կամ սեռի, ի դեմս ընտանեկան բռնության, ատելության կամ սեռական ոտնձգությունների։

     

    Չկա խաղաղություն այնտեղ, որտեղ ինչ-որ մեկը մերժված կամ  անարգված է։ Ջանքեր գործադրելով իրագործելու մեր սրտի և մարմնի, մեր աշխատանքի և անձնական կյանքի, Աստծո և հատկապես մարդկանց հետ հարաբերությունների երջանկությունը՝ մենք պետք է նախ և առաջ սկսենք խաղաղություն կառուցել ինքներս  մեր մեջ։ Մենք բոլորս կարող ենք անել դա և պարտավոր ենք անել դա։ Դա է աշխարհի խաղաղության իրականացման վստահ ուղին»․ եզրափակվում է տեքստը։

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց