«Բարբարոս ու դաժան արմատականության առաջին պատասխանը պետք է գա իսլամական աշխարհից»
6 օգոստոսի, 2016թ.
2016թ. հուլիսի 31-ին ֆրանսիական եկեղեցիներում քրիստոնյաների հետ մասին աղոթում էին նաև մահմեդականները, ովքեր պատասխանեցին իրենց հոգևոր առաջնորդների կոչին`գնալ կաթողիկէ եկեղեցիններ և մասնակցել կիրակնօրյա Սբ. Պատարագին՝ ի նշան քրիստոնյաների հետ համերաշխության և վճռական դատապարտության հայր Ժակ Ամելիայի սպանության, ով եկեղեցում մահացու վիրավորվեց ինքնահռչակ Իսլամական պետության երկու ահաբեկիչների կողմից: Մահմեդականների և քրիստոնյաների համատեղ աղոթքի այդ նախաձեռնությունը լայն աջակցություն ստացավ նաև Իտալիայում:
«Սեր՝ բոլորի հանդեպ, ատելություն`ոչ-ոքի հանդեպ». կիրակի առավոտյան այդպիսի վերտառությամբ պաստառներով հարյուրավոր մահմեդականներ էին հավաքվել Ռուանայի մայր տաճարում, որպեսզի երկու հազար տեղացի հավատացյալների հետ միասին հարգանքի տուրք մատուցեին հայր Ամելիային: Սբ. Պատարագի սկզբում Ռուանայի արքեպիսկոպոս մոնսենյոր Դոմենիկ Լեբրեն երախտագիտական խոսքով դիմեց մահմեդական հյուրերին.
«Դուք հաստատում եք, որ հրաժարվում եք մահվանից ու բռնությունից՝ հանուն Աստծո, մենք լսեցինք ձեզնից, որ դա չէ իսլամը»:
Այդ առավոտյան մահմեդականները գնացին աղոթելու նաև Փարիզի, Բորդոյի և Նիցցայի կաթողիկէ եկեղեցիներում`հուլիսի 14-ին տեղի ունեցած ողբերգության վայրերում: Ամբողջ Իտալիայում կիրակնօրյա Սբ. Պատարագի ժամանակ քրիստոնյաների հետ մասին աղոթեցին ավելի քան 15.000 իսլամադավաններ, որի մասին հայտնեց Իտալիայում արաբական աշխարհի համայնքների նախագահ Ֆոադ Աոդին: Երեք հռոմեական մզկիթների իմամներն էլ եկել էին մայրաքաղաքի Սանտա Մարիա ին Տրաստեվերե բազիլիկ եկեղեցին, իսկ մյուս պատվիրակություններն աղոթում էին Տրիեստի, Ֆլորենցիայի, Նեապոլի և Պալերմոյի կաթողիկէ եկեղեցիներում: Ամենուր հնչում էին երկխոսության և առավել սերտ համագործակցության կոչեր՝ քրիստոնյաների և մահմեդականների միջև:
«Մեզ համար շատ դժվար է խոսել իսլամական ահաբեկչության մասին», – հայտարարեց իտալական Վոբրանո քաղաքի Բրեշեյի շրջանի իմամը: Ի դեպ, ծագումով այդտեղից էր նաև ջիհադիստներից մեկը: «Այդ մարդիկ հանցագործներ ու անհաջողակներ են, ինձ նման են մտածում նաև մյուս իմամները»:
Իր հերթին իտալական եպիսկոպոսության նախագահ կարդինալ Անջելո Բանյասկոն ասաց. «Մենք`մեր քրիստոնեական համայքների հետ մասին, շատ ուրախ ու խորապես շնորհակալ ենք՝ այս կոչին արագ պատասխանելու համար»: Արքեպիսկոպոսը նշեց, որ
«Մենք հաճախ չէ, որ լսում ենք հավաքական պատասխան, սակայն հիմա այն սկսում է հնչել: Ճիշտ է, որ մահմեդականական աշխարհը բավականին մասնատված է աստվածաբանական տարաձայնությունների պատճառով, սակայն բարբարոսության դատապարտման այդ հիմնարար հարցում կարելի է գալ համաձայնության: Հիմա ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ: Իրական կրոնը միշտ տանում է դեպի սիրո ու խաղաղության, լուսավորում է կյանքը, սակայն այն`ինչը ներկված է մահով, ոչ մի կերպ չի կարելի վերագրել կրոնին:Այդ բարբարոս ու դաժան արմատականության առաջին պատասխանը պետք է գա իսլամական աշխարհից». ընդգծեց արքեպիսկոպոսը`հույս հայտնելով, որ դա «նոր ճանապարհի սկիզբն է:
Հայտնի է, որ ճգնաժամը Եվրոպայում հոգևոր է, և ոչ`քաղաքական, դրա համար էլ անհրաժեշտ է հաստատել ոգու գերակայությունը` մարդուն բարձրացնելով մտածողության, զգացմունքների ու գործունեության առավել բարձր մակարդակի: Կարծում եմ, որ այս արժեքները կիսում են բոլոր կրոնները», – ընդգծեց կարդինալ Անջելո Բանյասկոն: