• Հայկական Կարիտասը համագործակցում է պետական և հասարակական կառույցների հետ

    Հայ կաթողիկէ եկեղեցու սոցիալական ծառայությունն իր ներդրումն ունի Հայաստանում իրականացվող սոցիալական ծառայությունների ոլորտում


    5 օգոստոսի, 2016թ

    2016թ-ի օգոստոսի 2-ին Երևանում կայացավ սոցիալական համագործակցության աջակցող ցանցի անդրանիկ համագումարը, որին մասնակցում էին ՀՀ սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, ցանցերի շուրջ 40 պատվիրակներ, այդ թվում և «Հայկական Կարիտաս»-ը՝ ի դեմս շահերի պաշտպանության պատասխանատու Տիգրան Պետրոսյանի:

     

    Համագումարը նախագահում էր ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նախագահության կազմում էին նաեւ «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը, «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը եւ ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:

     

    Համագումարի ընթացքում հաստատվեց համագումարի աշխատակարգը, քվեարկության միջոցով ձեւավորվեց ութ անդամից բաղկացած համակարգող խորհուրդ: Խորհուրդը պետք է համակարգի համագումարների հրավիրման միջանկյալ ժամանակահատվածում սոցիալական համագործակցությանն աջակցող ցանցի աշխատանքները: Այն կմշակի մեկամյա գործունեության ծրագիր, որը կնպատակաուղղվի սոցիալապես խոցելի խավերի կարիքների գնահատմանը, սոցիալական նոր խնդիրների բացահայտմանը, դրանց հավաքագրմանը և լուծման արդյունավետ մեխանիզմների մշակմանը:

Օրացույց

Օրացույց