«Երկխոսություն չի կարող տեղի ունենալ, եթե յուրաքանչյուր կողմ չի հիմնվում իր սեփական ինքնության վրա»
28 հուլիսի, 2016թ.
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կեսօրին ժամանեց Լեհաստան՝ հանդիպելու ԵՀՕ-2016- մասնակից երիտասարդներին և այցելություններ կատարելու Լեհաստանի մի քանի բնակավայրեր ու սրբավայրեր: Այցելության առաջին հանգրվանը հանդիպումն էր Լեհաստանի նախագահի և պետական մարմինների ներկայացուցիչների հետ: Ահա՛ մի հատված նրա ողջույնի խոսքից.
«Պարոն Նախագահ, հարգարժան ղեկավարներ, ականավոր դիվանագիտական կորպուսի անդամներ, համալսարանի ռեկտորներ, տիկնայք և պարոնայք,
ես առաջարկում եմ հարգալից ողջունել Նորին Գերազանցություն Նախագահին, և շնորհակալություն հայտնել նրան` ջերմ ընդունելության և բարի խոսքերի համար: Ես ուրախ եմ ողջունել Կառավարության ու Խորհրդարանի հարգարժան անդամներին, Համալսարանի ռեկտորներին, տարածաշրջանային և քաղաքային իշխանություններին, ինչպես նաև՝ Դիվանագիտական Կորպուսի և այլ իշխանությունների ներկա անդամներին: Սա իմ առաջին այցն է դեպի կենտրոնական-արևելյան Եվրոպա և ես ուրախ եմ այն սկսել Լեհաստանից՝ անմոռանալի Հովհաննես Պողոս 2-րդի հայրենիքից, ով ԵՀՕ-ի նախաձեռնողն ու խթանողն է: Հովհաննես Պողոս 2-րդ Պապը սիրում էր խոսել Եվրոպայի մասին, որը, նրա խոսքերով, «շնչում է երկու թոքերով»: Նոր եվրոպական հումանիզմի իդեալը ոգեշնչվում է այդ երկու թոքերի ստեղծագործական և համակարգված շնչով, որը, ընդհանուր քաղաքակրթության հետ միասին, քրիստոնեության մեջ ունի իր խորը արմատները:
Հիշողությունը լեհ ժողովրդի խորհրդանիշն է: Ես միշտ տպավորված եմ եղել Հովհաննես Պողոս Պապի պատմության կենդանի զգացումով: Ամեն անգամ, երբ նա խոսում էր ինչ-որ մի ժողովրդի մասին, նա սկսում էր իր խոսքը նրանց պատմությունից, որպեսզի ի ցույց դներ նրա մարդկային հարստությունն ու հոգևորականությունը: Սեփական ինքնության գիտակցումը, ազատ որևէ գերազանցության հավակնություններից, անփոխարինելի է սեփական մարդկային, սոցիալական, քաղաքական, տնտեսական և կրոնական ժառանգության հիմքի վրա ազգային համայնք ստեղծելու, և այդպիսով ոգեշնչելով հասարակական կյանքն ու մշակույթը, ավանդույթի հանդեպ մշտական հավատարմության և, միևնույն ժամանակ, նորացման և գալիքի հանդեպ բաց լինելու ոգով: Այս իմաստով, վերջերս դուք տոնեցիք Լեհաստանի մկրտության 1050-րդ տարելիցը: Այն իսկապես ազգային միասնության մի հզոր պահ էր, որը վերահաստատեց, որ ներդաշնակությունը, նույնիսկ բազմազան կարծիքների պայմաններում, վստահելի ուղի է` հասնելու լեհ ժողովրդի համընդհանուր բարօրությանը…
Լեհ ժողովրդի վեհությունը ցույց է տրվում նրանով, թե ինչպես մարդ կարող է դաստիարակել լավ հիշողություններ, իսկ վատը թողնել ետևում: Այն պահանջում է ամուր հույս ու վստահություն՝ այն Մեկի նկատմամբ, ով առաջնորդում է ժողովուրդների ճակատագրերը, բացում է փակ դռները, խնդիրները դարձնում է հնարավորություններ և անհուսալի թվացող իրավիճակներից ստեղծում է նոր սցենարներ: Սա ակնհայտ է դառնում Լեհաստանի սեփական պատմական փորձից: Փոթորիկներից և մութ ժամանակներից հետո, ձեր ժողովուրդը, վերականգնելով իր արժանապատվությունը, կարելի է ասել, նման է հրեաներին, ովքեր վերադառնում էին Բաբելոնից. «Մենք նմանք ենք նրանց, ովքեր երազում են… մեր բերանը ծիծաղով լցվեց և մեր լեզուն ուրախությունից ցնծաց» (Սղմ. 126:1-2): Արձանագրած առաջընթացի մասին իրազեկությունը և նպատակներին հասնելու ուրախությունը իրենց հերթին դառնում են ներկայիս մարտահրավերներին դիմակայելու ուժն ու խաղաղությունը: Սրանք կոչ են անում ճշմարտության քաջությանը և մշտական բարոյական նվիրումին` ապահովելով, որ որոշումներն ու գործողությունները, ինչպես նաև մարդկային հարաբերությունները, միշտ հարգալից լինել անձի արժանապատվության հանդեպ: Սրա մեջ է ներգրավված գործողության ամեն մի ոլորտ` ներառելով տնտեսությունը, բնապահպանական հարցերը և գաղթականության բարդ երևույթը…»