Հայ ուխտավորների առօրյան և մասնակցությունը միջոցառումներին:
28 հուլիսի, 2016թ.
Հուլիսի 26-ի երեկոյան հայ ուխտավորները մասնակցեցին ԵՀՕ-2016-ի բացման հանդիսությանը և Սբ. Պատարագին, որին մասնակցում էր, ըստ մոտավոր հաշվարկների, 200.000-ից ավելի կաթողիկէ երիտասարդ աշխարհի 187 երկրներից, իրենց ազգային դրոշներով: Ավետարանը ընթերցվեցին երիտասարդները մի քանի լեզուներով:
Հուլիսի 27-ին հայ երիտասարդները Կրակովից դուրս՝ Վիելկիում գտնվող իրենց բանակատեղիում մասնակցեցին Սբ. Պատարագի, որը մատուցեց Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը՝ Հյուսիսային Ամերիկայի հայ կաթողիկէների առաջնորդը, համապատարագությամբ Բերիայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Պետրոս արքեպս. Մինասյանի և առընթերակայությամբ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Լիբանանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականների:
Երիտասարդների համար քրիստոնեական դասավանդեց Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը:
Հայ ուխտավորներն իրենց ժամանակն անցկացնում են նաև Կրակովում շրջայցեր կազմակերպելով և ծանոթանալով լեհական կենցաղավարությանն ու մշակույթին: