• Ֆրանցիսկոսը Պապը «ազդեցիկ հաղորդակցվող» է.Հ. Սպադարոյի վերլուծությունը

    Ֆրանցիսկոսը ժեստերի Պապ է…բայց հաղորդակցությունը շոու չի դարձնում:


    20 հուլիսի, 2016թ.

     

    Իտալական «La Civilta Cattolica» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հ. Անտոնիոն Սպադարոն  մասնակցել է «Ո՞վ է Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը» խորագրով խորհրդաժողովների շարքին՝ կազմակերպված լեհական կաթողիկէ լրատվական գործակալության կողմից:

     

    Հայր Սպադարոն նշել է, որ Ֆրանցիսկոսի քահանայապետությունը հանդիպում է մարդկանց հետ: Քահանայապետը ոչ թե հեռավորություն է պահում, այլ իրականում վերացնում է հեռավորությունը, «Դա տարօրնակ է մեզ համար, քանի որ մենք սովոր ենք այն իրականությանը, որ զորությամբ ու իշխանությամբ օժտված մարդիկ իրենց հեռու են պահում ուրիշներից: Երկխոսության մշակույթը առաջնահերթ կարևորության արժեք է  նրա համար»:

     

    Հիսուսյան հայր Սպադարոն ավելի կարևորել է Ֆրանցիսկոսի պապության մարգարեական կողմը, «Լինել մարգարե, նշանակում է  տվյալ պահին զոհաբերել պատմության խորը զգացումը: Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի համար այն կապված չէ որոշ պլանների կամ ծրագրերի իրացման հետ: Իրականում Ֆրանցիսկոսը միամիտ Քահանայապետ չէ, նա շատ լավ գիտի՝ ինչ է անում: Պապը չի խուսափում լարվածությունից ու հակասությունից: Ես տեղյակ չէի այս ամենին, մինչև որ Քահանայապետն ինձ ասաց, որ իր Պապ դառնալուց ի վեր նա չի կորցրել իր մտքի խաղաղությունը, որը և նրա ամենակարևոր գծերից մեկն է»: Հայր Սպադարոն հավելեց, որ Քահանայապետը վստահեցնում է, որ Եկեղեցում առկա բանավեճի նպատակը Եկեղեցու բարելավումն է: Ավելին, Պապը չի ցանականում Եկեղեցի` մտահոգված միայն իրենով, կցված իր սեփական ընթացակարգերին:

     

    «Քահանայապետը ցույց է տալիս, որ Եկեղեցին մի ուխտավոր ժողովուրդ է, մի ավետարանող ժողովուրդ, որը միշտ դուրս է և բարձր պարզապես հաստատություն լինելուց» – ասել է Հիսուսյան պարբերականի ղեկավարը: Ավելին, նա ցույց տվեց, որ Սրբազան Քահանայապետը շատ զգայուն է եկեղեցում, ինչպես նաև էկումենիզմի շրջանակներում կատարվող երկխոսությունների նկատմամբ:

     

    Պապը քաջատեղյակ է, որ Աստվածային ծրագիրը պատմության մեջ մարմին չի առնում վերացական գաղափարների միջոցով.  մտքերը չեն, որ ուղղորդում են պատմությունը, այլ աստվածային կամքն է: Ինչպես ասաց Հ. Սպադարոն,- «Պապի համար այս աստվածային կամքը պետք է բացահայտվի պատմության մեջ, և սա այն աստվածային կամքն է, որը գործընթացները դնում է շարժման մեջ: Մենք պետք է լինենք այդ գործընթացների մեջ, որպեսզի հասկանանք դրանք: Այս գործընթացները սկսում են մի երկխոսություն»:

     

    Սպադարոն հավելեց, որ 2013 թ., մի հարցազրույցի ընթացքում, Քահանայապետը ասել է, թե Եկեղեցին դաշտային հոսպիտալ է: Նա չասաց, որ Եկեղեցին միայն երբեմն է որպես հոսպիտալ ծառայում, այլ որ այն ըստ էության հենց այդպիսին է: Սա եկեղեցական փոխաբերություն է, որը սահմանում է Եկեղեցու գործունեությունը, որի առաջնային պարտքն է փրկել մարդկանց հոգիները»:

     

    Պարոն Սպադարոն կիսվեց իր փորձառութամբ, թե ինչպես է Պապը հաղորդակցվում և որոնք են նրա գահակալության հիմնական գծերը: Ըստ նրա, Ֆրանցիսկոս Պապն «ուժեղ հաղորդակցվող» է, և նրա հեղինակությունն արտահայտվում է ոչ պաշտոնական կերպով: Սա նշանակում է, որ Պապը հանդիպում է նրանց, ում ինքն է գնում հանդիպելու: Հաճախ նա օգտագործում է  սոցիալական լրատվամիջոցին բնորոշ կարճ նախադասություններ: Սպադարոն նշեց, որ Սբ. Հովհաննես Պողոս 2-րդ Պապը ևս «ուժեղ հաղորդակցվող» էր, թեև բոլորովին այլ ձևերով: Հովհաննես Պողոս 2-րդը դերասան էր և բանաստեղծ: Աշխարհը նրա համար ամեն ինչ էր, և  մարմնի ժեստն ուղեկցում էր միայն առանձին բառերի: Ֆրանցիսկոսն իր հերթին խոսում է ժեստերի ռիթմով, նրա ժեստն արտահայտում է այն, ինչ նա ուզում է ասել:

     

    Սպադարոն նշել է, որ Ֆրանցիսկոս Պապը ոչ թե հաղորդակցվում է, այլ ստեղծում է հաղորդակցական իրադարձություններ, ինչպես վկայում է  իր Պապ ընտրվելու առաջին օրվա ժեստը, երբ նա խնդրեց հավատացյալներին օրհել՝ իրեն նախքան, որ նա իր օրհնությունը տվեց նրանց: Այսպիսով, նա ակտիվ դարձրեց նրանց, ովքեր մինչև այդ պասիվ էին:

     

    Համաժողովրդական «selfie»-ն ևս ունի իր հաղորդակցական կարևոր նշանակությունը: Ըստ Սպադարոյի, դա ցույց է տալիս, որ Պապը հաղորդակցական իրադարձության մի անբաժանելի մասն է, նա նույն կողմում է, մասնակցում է նույն իրադարձությանը և մյուսներին դարձնում է այդ իրադարձության առաջամարտիկները: Այս արարքով նա ոչ այնքան հաղորդակցվում է, որքան որ ներկա է: «Նա այն է ինչ կա ինքնին և հաղորդակցությունը շոու չի դարձնում»- ասել է Սպադարոն, ով հավելել, որ Քահանայապետը հեռուստատեսային Պապ չէ և միայն  սմարթֆոնն է նրա միակ հաղորդակցության միջոցը: Ըստ Սպադարոյի, Պապին չի կարելի  ամփոփել հեռուստատեսային պատկերների մեջ, այլ նրան կարելի է միայն նայել հավատացյալների տեսանկյունից:

     

    Սպադարոն նշեց, որ Պապը տեսնում է ոչ թե ամբոխներին, այլ անհատ անձանց. «Ես հաճախ եմ պատարագում նրա հետ միասին և նայում նրա աչքերին, ես գիտեմ նրա հայացքը, այն երբեք չի նայում ամբոխին, նրա աչքերը միշտ նայում են ներքև` տեսնելու բոլորին մեկ առ մեկ: Ֆրանցիսկոսը ժեստերի Պապ է: Նա ավելացրեց, որ Պապի մատուցած Սուրբ Պատարագները հանդիսավոր չեն, այլ աչքի են ընկնում պարզությամբ: «Ֆրանցիսկոսը հանդիսավոր է, բայց դա պարզության հանդիսավորություն է»:

     

    50-ամյա Հայր Անտոնիո Սպադարոն 2011թ.-ից  La Civilta Cattolica շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է և հաղորդակցության ոլորտի հայտնի փորձագետ է: 2002թ.-ից Պապական Գրիգորյան համալսարանի Սոցիալական Հաղորդակցության միջդիսցիպլինար կենտրոնում աշխատել է որպես  դասախոս…

     

     

    2013թ.-ի օգոստոսին  La Civilta Cattolic-ի անունից նա Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ  անցկացրել է մի քանի հանդիպում: Այս հանդիպումների արդյունքը եղավ մի երկար հարցազրուց՝ Սրբազան Քահանայապետի հետ, որը հրապարակվեց իր ղեկավարած շաբաթաթերթում, ինչպես նաև 16 ազգային  հիսուսյան միաբանության պարբերականներում, տարբեր երկրներում:

     

     

    Pope in Poland 2016 Press Center կենտրոնի կայքից թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց