«Մենք ուրախ ենք, որ մեզ հետ եք»:
20 հուլիսի, 2016թ.
Հայ կաթողիկէ երիտասարդների 4 խումբ արդեն մեկնել է Լեհաստան: Նրանք հյուրընկալվել են Պլոցկին հարակից տարբեր բնակավայրերում: Երկար ճամփորդությունից հետո հայ երիտասարդներին դիմավորել են լեհ կամավորականները, ովքեր նաև անցյալ մեկ տարվա ընթացքում բավական գումար են հանգանակել՝ Լեհաստանում հայ երիտասարդերի կեցության և տրանսպորտի ծախսերը հոգալու համար: Լեհ կամավորականները հայ տարեկիցներին դիմավորել են երգերով, ՀՀ դրոշը ծածանելով հայատառ գրություններով:
Հայ ուխտավորների մյուս խմբերը Լեհաստան կհասնեն հուլիսի 21-22-ը: Հիշեցնենք, որ այս տարի ԵՀՕ ուխտագնացությանը կմասնակցեն ամենաշատ թվով հայ երիտասարդներ՝ 350: