Այս տարի ճամբարը կհյուրընկալի, հավանաբար, 800 երեխաների:
18 հուլիսի, 2016թ.
2016թ. հուլիսի 16-ին մեկնարկեց Աղաջանյան ամառային ճամբարի 2016թ. առաջին փուլը: Մասնակցում են 2004-2005թթ. ծնված 100 երեխաներ՝ Շիրակի և Տաշիրի հայ կաթողիկէ համայնքներից՝ 17 ջոկատավարներով, որոնցից շատերի համար սա ճամբարային առաջին փորձառությունն է: Ճամբարի կազմակերպիչը Լիլիթ Մկրտչյանն է՝ Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի հոգևոր առաջնորդությամբ:
Ճամբարի օրակարգը կազմակերպված է նույն կերպ, ինչ անցյալ տարի՝ ամենօրյա Սբ. Պատարագ, քրիստոնեականի դասեր, հոգևոր երգեցողության դասեր, ստեղծագործական կարողությունների զարգացման ժամեր, հանգստի ու զվարճանքի ժամեր: Ճամբարում մշտապես քահանաներ կան, երեխաները հնարավորություն ունեն խոստովանելու, շփվելու նրանց հետ ցանկացած ժամանակ:
Մյուս փուլերը կանցկացվեն օգոստոսին՝ այլ տարիքի երեխաների համար, նախատեսվում է այս տարի Աղաջանյան ճամբարում հյուրընկալել 800 երեխաների: