• Երիտասարդները՝ գթության առաջամարտիկներ.Կրակովում ԵՀՕ քրիստոնեականի դասերի թեմաները

    Առաջին անգամ ԵՀՕ-2016-ի ընթացքում քրիստոնեական դասեր կլինեն նաև հայերենով:


    15 հուլիսի, 2016թ.

     2002 թ. հուլիսի 28-ին  Տորոնտոյում կայացած 17-րդ Համաշխարհային երիտասարդաց օրը Հովհաննես Պողոս 2-րդ Պապը իր ճառի մեջ նշեց.«Այս Համաշխարհային երիտասարդաց օրը պետք է նշան լինի հովվական ուշադրության զարթոնքի՝ Կանադայի երիտասարդության նկատմամբ: Թող այս պահի խանդավառությունը լինի մի կայծ, որն անհրաժեշտ է Ավետարանի հզոր վկայության նոր դարաշրջան սկսելու համար: Բոլոր նրանց, ովքեր այստեղ են, ցանականում եմ, որ այն հանձնառությունները, որոնք դուք արել եք հավատի և տոնի այս օրերին, բերի նվիրումի և վկայության առատ պտուղներ: Թող,որ Տորոնտոյի հիշողությունները միշտ գանձի նման պահեք ձեր մեջ:

     

    Համաշխարհային երիտասարդաց օրվա անցած փորձությունները երիտասարդների վրա թողնում են խորը, մնայուն տպավորություններ և նաև ծառայում են նրանց՝ որպես նոր հանձնառությունների և նախաձեռնությունների ազդակ և կատալիզատոր: Ի՞նչ են զգում երիտասարդները Համաշխարհային երիտասարդաց օրերին: Ու՞մ են նրանք հանդիպում: ԵՀՕ հիմնական տարրերը մեծապես նպաստում են արդյունավետ հովվական ծառայությանը՝ երիտասարդների համար և նրանց հետ: Այս տարրերը՝ Քրիստոս, Սուրբ Գիրք, քրիստոնեականը, Սուրբ Խորհուրդները, բարեպաշտություն, նվիրվածություն, ԵՀՕ Խաչը, սրբերը` ուխտագնացության պահերի հետ միասին, Երիտասարդական փառատոնը, սոցիալական ծառայության ծրագրերը, կոչումները, հավանաբար, իրենց տեղն են գտնում երիտասարդության հետ հովվական ջանքերի մեջ:

     

    ԵՀՕ մի գեղեցիկ պտուղ է Աստվածաշնչի թեման: ԵՀՕ-2016-ի թեման է՝ «Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն» (Մատթեոս 5:7):

     

    ԵՀՕ օրերին, տարբեր երկրներում հարյուրավոր եպիսկոպոսներ և կարդինալներ ներկա են գտնվել միջոցառմանը,  որպես քրիստոնեական դասավանդողներ: ԵՀՕ-ի շաբաթվա յուրաքանչյուր օր հազարավոր մարդիկ հավաքվում են իրենք եպիսկոպոսների և կարդինալների շուրջը՝ լսելու նրանց ուսուցումները, խորհրդածությունները՝ հիմնված Աստծու Խոսքի վրա: Այս նորությունն այլևս ինքնուրույն կյանք ունի և դարձել է հավատքի միջազգային տոնակատարությունների և երիտասարդական մշակույթի անքակտելի մասը:

     

    Տեսնենք, թե որն է Կրակովում կայանալիք միջազգային տոնակատարության այս տարվա թեման, նաև այն թե ինչպես պետք է այդ թեման զարգացնել ամեն օր կատարվող քրիստոնեական քարոզների միջոցով կամ եպիսկոպոսների տված դասերը, ովքեր ընտրվել են՝ ուսուցանելու համար: Քրիստոնեական քարոզչությունը սովորաբար մատուցվում է եպիսկոպոսի մայրենի լեզվով: Երեք քրիստոնեականներից յուրաքանչյուրը անցկացվելու են տարբեր վայրերում:

     

    Հուլիսի 27-ին, 28-ին և 29-ին տարբեր լեզուներով քրիստոնեական դասեր կանցկացվեն, Կրակովում գտնվող երիտասարդների համար: Աշխարհի շուրջ 300 եպիսկոպոսներ կծառայեն որպես վարդապետներ: Յուրաքանչյուր ուսուցանող եպիսկոպոս կմատուցի ստորև նշված թեմաներից երեքը:

     

    Այս տարի առաջին անգամ քրիստոնեականի դաերը կլինեն նաև հայերենով: Դրանք կանցկացնեն հայ կաթողիկէ եպիսկոպոսները, ովքեր այդ օրերին կլինեն հայ երիտասարդների հետ՝ Կրակովում:

     

    Ես այդ թեմաները կիսում եմ ոչ միայն նրանց հետ, ովքեր մասնակցում են Կրակովում կայանալիք Համաշխարհային երիտասարդաց օրվան, այլ նաև՝ այն մարդկանց հետ, ովքեր ի զորու չեղան գալու Լեհաստան և Համաշխարհային երիտասարդաց օրը նշելու են իրենց տներում՝ հավաքվելով իրենց քահանաների և եպիսկոպոսների շուրջը:

     

    Հուլիսի 27, Քրիստոնեական Ա

    Թեմա ՝  Հիմա՛ է ժամը ողորմության

     

    Հղումներ.

     

    «Շատերն ունեն հետևյալ հարցումը.ինչու՞ Ողորմության հոբելյան՝ այսօր: Այն պարզ պատճառով, որ Եկեղեցին, պատմական մեծ փոփոխությունների ժամանակ կոչված է եղել առաջարկելու Աստծո ներկայության ու մտերմության առավել ցայտուն նշաններ: Սա եկեղեցու համար մի ժամանակաշրջան էր` վերաբացահայտելու իր առաքելության իմաստը, որը վստահված էր նրան Տիրոջ կողմից Զատկի օրը. լինել Տիրոջ գթության նշանը և գործիքը (Հվհ. 20:21:23): Մի տարի, երբ Հիսուսի հետ կապի մեջ ենք լինելու և փոխակերպվելու ենք նրա ողորմությամբ՝ այդպես դառնալով Նրա ողորմության վկան»:

     

    Ղուկաս, 4:1-21

     

    28 հուլիսի, Քրիստոնեական Բ

     

    Թեմա՝ Թույլ տանք ինքներս մեզ զգալ Քրիստոսի ողորմությունը

     

    Հղում.

     

    «Դու՛ք, սիրելի տղամարդիկ և կանայք, երբևէ ձեր վրա զգացե՞լ եք հավիտենական սիրո հայացքը, որը զերծ է ձեր մեղքերից, սահմանափակումներից և ձախողումներից և շարունակում է հավատ ունենալ ձեր նկատմամբ և ձեր կյանքին հավատով նայել: Դուք գիտակցու՞մ եք, թե ինչքան թանկ եք Աստծո համար, ով ձեզ սիրելով, տվել է ձեզ ամեն ինչ»:

    Ղուկաս 15:1-10

     

    29 հուլիսի, Քրիստոնեական Գ

     

    Թեմա՝ Տե´ր, դարձրու ինձ քո ողորմության գործիքը

     

    Հղում.

     

    «Օ՜, Տե´ր, օգնի´ր ինձ, որ իմ աչքերը լինեն գթառատ, որ ես երբեք չկասկածեմ կամ չդատեմ արտաքինից, այլ փնտրեմ, թե ինչն է գեղեցիկ իմ մերձավորի հոգում և օգնեմ նրան:

     

    Օգնի´ր ինձ, որ ուրիշներին լսեմ գթությամբ, որ ես կարողանամ լսել իմ մերձավորների կարիքները  և անտարբեր չլինեմ նրանց ցավերին ու հառաչանքներին:

     

    Օ ՜,  Տե´ր, օգնի´ր ինձ, որ լեզուս լինի գթառատ, որ ես երբեք վատ բաներ չխոսեմ իմ մերձավորի մասին, այլ ունենամ սփոփանքի ու ներողամտության խոսքեր՝ բոլորի համար»:

     

    Օ՜, Տե´ր, օգնի´ր, որ ձեռքերս լինեն գթառատ, որ կարողանամ օգնության շտապել մերձավորիս՝ հաղթահարելով իմ հոգնածությունն ու տկարությունը:

     

    Օ՜, Տե´ր, օգնի´ր, որ սիրտս լինի գթառատ, որ ես կարողանամ զգալ իմ մերձավորի տառապանքները:

     

    Մատթեոս, 25:31-46

     

    Եպիսկոպոսները կարեղ են հանպատրաստից դասեր տալ՝ օրինակներով և նշանակալից միջադեպերով: Երիտասարդները գնահատում են իրենց հարցերին տրված պարզ հեղինակավոր պատասխանները: Ահա թե ինչու խրախուսելի է,  որ եպիսկոպոսները ներկայացնեն իրենց իսկ պատմություններն ու վկայությունները, օրինակելի անձանց պատմությունները:

     

    Zenit.org կայքից թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց