Այս տարի ամենամեծ թվով հայ երիտասարդներ կմասնակցեն ԵՀՕ-2016-ին:
15 հուլիսի, 2016թ.
Ըստ 2016 թ. Երիտասարդության Համաշխարհային Օրվա կազմակերպչական կոմիտեի, ավելի քան 360,000 մարդ շուրջ 187 երկրներից գրանցվել են՝ մասնակցելու Կրակովում կայանալիք Երիտասարդության Համաշխարհային Օրվան:
Գրանցված ամենամեծ խմբերը գալիս են Լեհաստանից (շուրջ 80.000), Իտալիայից (63.000) և Ֆրանսիայից (30.000) ու Իսպանիայից (30.000):
Հայաստանից այս տարի կմասնակցի 351 հայ կաթողիկէ երիտասարդ, որն ամենամեծ ցուցանիշն է՝ նախորդ տարիների համեմատ:
Մոտ 560,000 ուխտավորներ նախապես հայտարարել էին՝ Երիտասարդության Համաշխարհային Օրվան մասնակցելու մասին, սակայն, մինչև հուլիսի 10-ը նրանցից միայն 360,000-ը պատկերացրեց գրանցման ամբողջ ընթացքը և ընտրեց կոնկրետ ծրագրային փաթեթները (տրանսպորտ, բնակարան և սնունդ):
«Մենք միշտ կրկնում ենք, որ երիտասարդների հանդիպումը պապի հետ բաց միջոցառում է: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է, կարող է գալ Կրակովի Blonia և Ողորմության ճամբարը՝ Brzegi-ում և մասնակցել».– ասել է եպիսկոպոս Դամիան Մուսկուսը:
Եպիսկոպոսն ավելացրել է, որ 2011թ. մոտ 400,000 ուխտավորներ Մադրիդում գրանցվեցին՝ Երիտասարդության Համաշխարհային Օրվան մասնակցելու համար, բայց միջոցառմանը մասնակցեց մոտ 1.5 միլիոն երիտասարդ: Այս տարի ևս նույնքան ուխտավոր է սպասվում Լեհաստանում:
ԵՀՕ-2016-ի կազմակերպչական կոմիտեի մամուլի գրասենյակի ղեկավար Ադամ Պարզիվկան ասել է, որ մի շարք գործոններ իրենց ազդեցությունն են ունենում միջոցառմանը մասնակցելու մասին մարդկանց վերջնական որոշման վրա: Շատերը կորող են քաջալերված լինել այն փաստով, որ 2016թ. հուլիսի 8-9-ը Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը անցավ առանց անվտանգության խնդիրների, և որ Ֆրանսիայում կայացած Եվրո 2016 ֆուտբոլի առաջնությունը ևս զերծ էր անվտանգության խնդիրներից,- ասել է Պարզիվկան: Եղանակը ևս այդ գործոններից է,- նշեց նա:
ԵՀՕ-2016-ի հատուկ պարզեցված «վերջին րոպե» գրանցման հայտը բաց կլինի մինչև հուլիսի 22-ը http://www.krakow2016.com/en/last-minute-registration-ում:
Ըստ եպիսկոպոս Մուսկուսի` ով ԵՀՕ-2016-ի կազմակերպչական կոմիտեի գլխավոր համակարգողն է, միջոցառման կազմակերպիչները դեռևս բնակարաններ են փնտրում այն ուխտավորների համար, ովքեր ժամանել են վերջին րոպեին՝ առանց նախնական գրանցման, և իրենց համար ժամանակավոր բնակության վայրեր են փնտրելու:
«Երբ խոսքը վերաբերում է բնակարանային հարմարություններին, նրանց համար, ովքեր գրանցվել են, սա 100 տոկոսով երաշխավորված է»,- ասել է Մուսկուսը: Նա ավելացրել է, որ կազմակերպիչները դեռևս զբաղված են ռեստորանատերերի հետ` ուխտավորներին սնունդ առաջարկելու համար պայմանագրեր ստորագրելով:
Մուսկուսը ասաց նաև, որ Կրակովի Բլոնիա այգում պլանավորած աշխատանքի 90 և Վիելիչկա քաղաքի մոտ գտնվող Բրժեգիում կատարվող աշխատանքի 75 տոկոսը ավարտված են, և չկա մտահոգություն՝ այն ժամանակին չավարտելու վերաբերյալ:
ԵՀՕ-2016-ը տեղի կունենա Կրակովում, հուլիսի 26-31-ը: Հռոմի Սրբազան Քահանայապետը միջոցառմանը կմասնակցի հուլիսի 27-31-ը:
Հայ երիտասարդությունը կմասնակցի ոչ միայն Կրակովում, այլև Պլոցկում տեղի ունենալիք բոլոր միջոցառումներին: Պլոցկում կազմակերպվելու են այսպես կոչված «Թեմական օրեր», որոնք կլինեն յուրօրինակ նախերգանք և հոգևոր նախապատրաստություն՝ Կրակովյան ուխտագնացության և Սրբազան Քահանայապետի հետ հանդիպման համար:
Ձայն խաղաղության TV նկարահանող խումբը ևս լինելու է հայ ուխտավորների խմբի հետ և լուսաբանելու է բոլոր հանգրվանները:
http://www.pope2016.com/en կայքից թարգմանեց՝ Նարինե Գալոյանը: