• Հռոմի Սուրբ Աթոռի Մամլո ծառայության նոր տնօրենը աշխարհական է

    Հ. Ֆեդերիկո Լոմբարդին հեռանում է մամլո ծառայության տնօրենի պաշտոնից:


    14 հուլիսի, 2016թ.

     

    Սրբազան Քահանայապետը ընդունել է Հռոմի Սուրբ Աթոռի Մամլո ծառայության տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդիի հրաժարականը և այդ պաշտոնին նշանակել Մամլո ծառայության փոխտնօրեն Գրեգ Բյորկին: Նշանակումը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:

     

    AP3535558_Articolo

    Գրեգ Բյոռկը ծնվել է 1959թ. նոյեմբերի 8-ին ԱՄՆ Սենտ Լուիս քաղաքում, կաթողիկէ ընտանիքում: «Հիսուսի Հասարակության»  ճեմարանը ավարտելուց հետո ընդունվել է Նյու Յորք քաղաքի Կոլումբիական համալսարան՝ «Համեմատական գրականագիտություն» մասնագիտությամբ, այնուհետև մասնագիտացել է լրագրության մեջ: Միևնույն ժամանակ նա ինքն իրեն նվիրել է կուսակրոնությանը և պաշտոն ստանձնել Opus Dei պրելատուրայում: Բյորկը աշխատել է Չիկագոյի «United Press International», «Ռեյտերում», «Metropolitan» շաբաթականում, աշխատել է նաև որպես թղթակից Հռոմում՝ «National Catholic Register» պարբերականում: 1990թ-ից համագործակցել է «Time» շաբաթականի հետ և եղել մշտական թղթակիցը: 2001թ. Հռոմում սկսել է աշխատել որպես թղթակից` «Fox News»-ի համար: 2012թ. հրավիրվել է Վատիականի Պետքարտուղարություն և աշխատել է որպես խորհրդատու՝ ընդհանուր հարցերի Բաժանմունքում: 2015թ. դեկտեմբերի 21-ից հանդիսանում է Սուրբ Աթոռի Մամլո ծառայության փոխտնօրենը: Գրեգ Բյորկը տիրապետում է անգլերեն, իտալերեն, իսպաներեն և ֆրանսերեն լեզուներին:

     

     

    Սուրբ Աթոռի Մամլո ծառայության փոխտնօրեն է նշանակվել տիկին Պալոմա Գարսիա Օվեխեռոն: Նա ծնվել է 1975թ. օգոստոսի 12-ին Մադրիդում: 1998թ. ավարտել է Մադրիդի համալսարանը՝ «Լրագրող» մասնագիտությամբ, այնուհետև մասնագիտացել է բասկերի մշակույթի ու լեզվի և մենեջմենթի ու հաղորդակցության ռազմավարության մեջ: 1998թ-ից եղել է «Cadena Cope, Radio Espaňola» գլխավոր խմբագիրն ու լրագրողը: 2012թ-ից տիկին Օվեխեռոն, որպես Իտալիայի և Վատիկանի թղթակից, համագործակցում է տարբեր տեղեկատվական գործակալությունների և հեռուստաընկերությունների հետ: Պալոմա Գարսիա Օվեխեռոն տիրապետում է իսպաներեն, անգլերեն, իտալերեն և չինարեն լեզուներին:

     

     

    ANSA660325_ArticoloՀայր Ֆեդերիկո Լոմբարդին, ով ավարտում է իր տասնամյա ծառայությունը Սուրբ Աթոռի մամլո-քարտուղարի պաշտոնում, ծնվել է 1942թ. Սալյուցոյում (Կուենոյի մարզում), միջնակարգ կրթություն է ստացել Հիսուսյան դպրոցում, 18 տարին լրանալուց հետո ընդունվել է այդ միաբանություն: Փիլիսոփայական և աստվածաբանական կրթությունը ստացել է Վարեզում և գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում: Թուրինում ավարտել է մաթեմատիկայի ֆակուլտետը: 1972թ-ին՝ քահանա ձեռնադրվելուց հետո, դարձել «Հիսուսի Հասարակություն» անդամ, «La Civilta’ Cattolica» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, իսկ 1977թ-ից՝ գլխավոր խմբագրի տեղակալը: 1984-1990թթ. ղեկավարել է Հիսուսի Հասարակության վանական նահանգը: 1991-2005թթ. եղել է Ռադիո Վատիկանի ծրագրերի տնօրենը, իսկ 2005-2016թթ. փետրվարը եղել է Վատիկան Ռադիոյի գլխավոր տնօրենը: 2001թ-ից մինչև 2013թ. հայր Ֆեդերիկո Լոմբարդին եղել է նաև Վատիկանի հեռուստատեսության՝ CTV-ի, գլխավոր տնօրենը:

     

     

    Հայր Ֆեդերիկո Լոմբարդին Սուրբ Աթոռի Մամլո ծառայությունը ղեկավարել է 2006թ. հուլիսի 11-ից սկսած և նա այդ ծառայությունը կավարտի սույն թվականի  հուլիսի 31-ին:

     

    Ռադիո Վատիկանից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց