Ի սպաս եւ ի փառս Սբ. Եկեղեցւոյ
7 հուլիսի, 2016թ.
2016թ. հուլիսի 6-8-ը Գյումրիի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում և Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում կազմակերպվեց եռօրյա դասընթաց՝ Շիրակի մարզի հայ կաթողիկէ համայնքների Սբ. Խորանի սպասավորների համար: Դասընթացը կազմակերպեց Գյումրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը, անցկացրեցին Հռոմի Լևոնյան հայկական վարժարանի սաները՝ Արամը, Միլադը, Ժաքը, նաև՝ Կազախստանի կաթողիկէ ճեմարանի սան Մայիսը:
Սպասավորները առավոտյան մասնակցում էին Սբ. Պատարագի արարողություններին, ապա՝ դասերին, որոնց ընթացքում ստանում էին գիտելիքներ՝ Եկեղեցու վարդապետության, Սբ. Խորհուրդների, ծիսակարգի վերաբերյալ, սովորում ճիշտ կատարել սպասավորությունը Սբ. Պատարագի ժամանակ, երգել սարկավագի աղոթքների բաժինը:
Պետք է ասել, որ մեծ անհրաժեշտություն կա զարգացնելու սպասավորների հմտությունները և գիտելիքները գյուղական համայնքներում: Անցյալ տարի նման դասընթաց կազմակերպվեց նաև Թորոսի «Աղաջանյան» ճամբարում: Դասընթացները կլինեն շարունակական: