• «Դուք եկեղեցու սիրտն եք».Ֆրանցիսկոս Պապը հանդիպել է աղքատների և հիվանդների հետ

    «Աղքատները եկեղեցու գանձն են»


    7 հուլիսի, 2016թ.

     

    2016թ.հուլիսի 6-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը Պողոս Զ Քահանայապետի անվան սրահի մեջ առանձին հանդիպում է ունեցել  Ֆրանսայի Լիոն քաղաքի թեմի առաջնորդ` Կարդինալ Ֆիլիփ Պարպրենի գլխավորությամբ Հռոմ ժամանած 200 հիվանդների հետ, ովքեր ապրում են ծանր աղքատության ու դժվարության մեջ:

     

    Ֆրանցիսկոս Պապը հաճախ է կրկնում իր խնդրանքը՝ «չմոռանալ աղքատներին», ու դատապարտում է անտարբերությունը՝ հորդորելով  զարգացնել հասարակության տնտեսական կյանքը, որի հիմքը պետք է լինի  սոցիալական արդարության:

     

    Հայր Ժոզեֆ Վրեսինսքի «Բարեկամներ» անվամբ միջազգային ընկերակցության շնորհիվ է, որ այդ մարդիկ կարողացել են իրենց ուխտագնացությունը կատարել դեպի Սուրբ Պետրոս շիրիմը:

     

    Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը ներկաներին ուղղեց  իր սրտի խոսքը և  իր ուրախությունը  հայտնեց` նրանց իր մոտ ընդունելու համար.

     

    «Ինչ էլ, որ լինեն պայմանները,  ձեր պատմությունը և բեռը, որ դուք կրում եք, Հիսուսն է, որ մեզ միավորում է  իր շուրջը:

     

    Հիսուս  յուրաքանչյուրին  ընդունում է այնպես, ինչպիսին, որ կա, և մենք` բոլորս Հիսուսի  եղբայրներն ենք։

     

    Ձեր ներկայությունը ինձ համար շատ կարևոր է, որպեսզի դուք ձեզ զգաք, ինչպես ձեր տանը:

     

    Հիսուսը` սիրո  համար դարձավ  ձեզնից մեկը  և  ուզեց կիսել ձեր փորձառությունը, անարգվեց մարդկանց կողմից,  մոռացվեց և համարվեց ոչնչություն։ Երբ ձեզ հետ էլ նույնը  պատահի` չմոռանաք, որ  Նա  ևս ապրեց այդ նույն պայմաններում»:

     

    «Դուք եկեղեցու սիրտն եք, որովհետև Հիսուսը նախընտրությունը տվել է Ձեզ նման մարդկանց, ովքեր ապրում են այդ նույն պայմաններում». շեշտեց Ֆրանցիսկոս պապը:

     

    Սրբազան Պապը շնորհակալություն հայտնեց հիվանդներին ընկերակցող մարդկանց` իրենց նվիրյալ  ծառայության համար,  որն  հիմնված  է իրենց հիմնադիր հոր սկզբունքների  վրա:

     

    «Սիրելի’ եղբայրներ, ձեզանից խնդրում եմ, որպեսզի պահեք ձեր քաջությունը և պահպանեք ուրախությունն ու հույսը: Թո’ղ որ, ձեր մեջ բնակված ճրագը երբեք չմարի, որովհետև մենք հավատում ենք Աստծուն, ով անարդարությունները  խափանում և մխիթարում  է և գիտի վարձատրել նրանց, ովքեր իրենց հույսը դնում են իր վրա»:

     

    «Դուք Քրիստոսի վկաներն եք, դուք Աստծո մոտ բարեխոսներ եք,  որովհետև  Նա  հատուկ կերպով լսում է ձեր աղոթքները»:

     

    Իր խոսքը եզրափակելով՝ Սրբազան Քահանայապետը հաստատեց, որ «աղքատները եկեղեցու  գանձն են»  ու ներկաներին խնդրեց,  որ աղոթեն հարստության  ու անտարբերության  մեջ ապրողների  համար, որպեսզի Տերը փոխի նրանց սրտերը.

     

    «Խնդրում եմ, նաև աղոթեցե՛ք ձեզ աղքատություն  պատճառողների  համար,  որպեսզի նրանք նույնպես դարձի գան»:

     

    Նորին Սրբությունը հրավիրեց աղոթելու նաև քահանաների ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր  Ղևտացիի նման մահամերձ մարդուն  տեսնելով հանդերձ`  փախցնում են իրենց աչքերը և սևեռում այլուր։

Օրացույց

Օրացույց