Ֆրանցիսկոս Պապի պատգամը` «Սիրիա. Խաղաղությունը կարելի է» քարոզարշավի առթիվ
6 հուլիսի, 2016թ.
2016-ի հուլիսի 5-ին սկիզբ առավ «Սիրիա.խաղաղությունը կարելի է» խորագիրը կրող Միջազգային Կարիտասի քարոզարշավը, որի նպատակն է ի հայտ բերել Սիրիայում հինգ տարվա ընթացքում պատերազմի հետևանքով մարդկանց մոտ առաջացած խուճապն ու տագնապը։ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը այս առիթով հրապարակել է մի տեսաուղերձ։ Տեսաուղերձում Ֆրանցիսկոս Պապը հավատացյալներին հրավիրում է սատար կանգնելու, ինչպես նաև աղոթելու հանուն խաղաղության:
Տեսաուղերձում Նորին Սրբութիւնը ասում է․
«Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, այսօր ես ուզեմ եմ ձեզ հետ խոսել մի բանի մասին, որը սիրտս վշտացնում է․ Սիրիայում պատերազմը թևակոխեց իր հինգերորդ տարին։ Սա անասելի տառապանքների մի իրադարձություն է, որի թիրախն է դարձել սիրիացի ժողովուրդը, ովքեր պարտավորված են ապրել ռումբերի պայթյունի տակ և փախուստի ճանապարհներ գտնել դեպի այլ երկրներ, ինպես նաև՝ Սիրիայի տարբեր շրջաններ, որոնք պակաս հոշոտված չեն պատերազմի պատճառով։ Թողնելով իրենց տները և ամեն ինչ…. Մտաբերում եմ նաև քրիստոնյա հասարակությանը, որոնց իմ աջակցությունն եմ արտահայտում, ովքեր խտրականության թիրախ են դարձել։
Ահա, սրա համար է, որ խոսքս ուղղում եմ բոլոր հավատացյալներին ու բոլոր նրանց, ովքեր հանձնառու են Կարիտասի հետ՝ կառուցելու համար ավելի արդար ընկերություն։ Մինչ բնակչությունը տառապում է, դրամական հսկայական գումարներ տրամադրվում են հակամարտողներին զենքով ապահովելու համար։ Այդ զենքերը մատակարարող որոշ երկրներ գտնվում են այն երկրների շարքին, որոնք խաղաղության մասին են խոսում։
«Ինչպե՞ս կարելի է հավատալ նրան, ով աջ ձեռքով քեզ շոյում է, բայց ձախ ձեռքով քեզ հարվածում է։ Տարեցներ ու երիտասարդներ, խանդավառությամբ ապրենք Ողորմութեան Սուրբ Տարում, հաղթահարելու համար անտարբերությունը եւ վճռակամ հռչակելու, որ Սիրիայի մեջ խաղաղությունը հնարավոր է»։
«Սիրիայում խաղաղությունը կարելի է»․ ընդգծեց Սրբազան Քահանայապետն ու հրավիրեց Աստծո հետևյալ խոսքերը յուրացնել «Քանզի ես միայն գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին» ասում է Տէրը։
«Խաղաղության մտադրություն, և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ» (Երեմիայ 29,11)։
«Հրավիրում եմ Ձեզ աղոթելու Սիրիայի և նրա ժողովրդի խաղաղության համար, աղոթքի հսկումի երեկոների ընթացքում, ինչպես նաև խմբերի, ժողովրդապետությունների և հասարակությունների մեջ իրագործված նախաձեռնությունները միջամտեն տարածելու խաղաղության պատգամը՝ պատգամը միության և հույսի։
Աղոթքին թող հետևեն խաղաղության ներգործությունները։ Ձեզ հրավիրում եմ դիմելու նրանց, ովքեր ներգրավված են խաղաղության բանակցություններում, որպեսզի լուրջ ընդունեն այդ համաձայնությունները և հանձնառու լինեն հեշտացնելու մարդկային օժանդակությունների ներդրումը։
Բոլորը պետք է հասկանան, որ Սիրիայի համար ռազմական լուծում չկա, այլ կա միայն քաղաքական լուծում։
Միջազգային հասարակությունը պարտավոր է թիկունք կանգնել խաղաղության բանակցություններին ու ազգային միասնության կառավարության հաստատմանը։
Միացնենք մեր ուժերը, բոլոր մակարդակների վրա, որպեսզի սիրելի Սիրայի մեջ խաղաղությունը հնարավոր լինի»։
Սրբազան Քահանայապետը իր տեսաուղերձի պատգամը ավարտեց հետևյալ խոսքերով․
«Թո՛ղ Տերը օրհնի ձեզ եւ Տիրամայրը ձեզ լինի ապավեն։ Շնորհակալություն»։