«Սրբազան Պապը մեզ հետևում, աղոթում և սիրում է».Արհ. Տ. Վարդան եպս. Պողոսյան
1 հուլիսի, 2016թ.
Սրբազան Հայր , խնդրում եմ, նախ պատմեք Ձեր մասին:
«Ծնվել եմ Բրազիլիայում: Սովորել եմ Հովհաննես Պոսկոյի Սալեզյան միաբանությունում: Քառասունմեկ տարեկան էի, երբ Հռոմի Պապ Սուրբ Հովհաննես Պողոս երկրորդը ինձ կանչեց իր մոտ: Այստեղ սովորեցի մի փոքր հայերենը և հայկական Պատարագի ծեսը: Շուտով նշանակվեցի հարավային կաթողիկէների առաջնորդը` Մեխիկո, Վենեսուելլա, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ և Չիլի: 34 տարի ի վեր սպասավորում եմ այս երկրներում և փորձում եմ օգնել մեր հայ կաթողիկէ ժողովդրին»:
Որքա՞ն է հայ կաթողիկէների թիվը Հարավային Ամերիկայում:
«Արգենտինան ամենամեծ գաղութն է: Շատ լավ կազմավորված: Մենք իբրև հայ կաթողիկէներ` քսան հազար ենք, իսկ ամբողջ Հարավային Ամերիկայում՝ երեսուն հազար հայ կաթողիկէ:
Հարավային Ամերիկայում ունենք երկու կաթողիկէ կենտրոն` Բուենոս Այրես և Սան Պաուլո: Բուենոս Այրեսը` Սբ. Գրիգոր Նարեկացու եպիսկոպոսությունն է՝ հիմնադրված 1989թ.: Իսկ Սան Պաուլոն` հիմնադրվել է 1989թ. Հովհաննես Պողոս Բ պապի կողմից։
Երկրորդ հայ կաթողիկէ համայնքը Բրազիլիան է: Երրորդ համյանքը Ուրուգվայը, չորրորդը` Չիլի, հինգերերդ` Վենեսուելլան և վեցերերդ` Մեխիկոն, որտեղ մի քանի ամից առաջ հանդիպեցի Սրբազան Քահանայապետին, ով հոգելից այցելություն կատարեց այս երկիրը: Ես էլ ներկա էի և սպասավորում էի մեր համայնքում»:
Այն ժամանակ, երբ դեռ Ֆրանցիսկոս Պապը կարդինալ էր և Արգենտինայի արքեպիսկոպոսն է, կապված էր արդյո՞ք հայ կաթողիկէների հետ:
«Մենք` ավազանի անունով Խորխե Մարիո Բերգոլիոյի հետ բարեկամներ էինք և հաճախ էինք հանդիպում միմյանց: Խորխե Բերգոլիոն մեր եպիսկոպոսական ժողովների նախագահն էր: Եվ նա շատ անգամներ էր մասնակցում Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին: Բուենոս Այրեսի Մայր տաճարում էլ կարդինալ Բերգոլիոն խաչքար դրեց: Եվ այնտեղ էլ կարդինալ Բերգոլիոն ցանկանում էր թաղվել: Մինչ այժմ էլ շարունակում ենք այս բարեկամությունը արդեն Ֆրանցիսկոս Սրբազան պապի՝ Բերգոլիոյի հետ: Պապը սիրում է հայ ժողովրդին, զգում է հայ ժողովրդին: Եվ տեսանք, թե ինչպես 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի մայր տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապը մատուցեց պատմական Սուրբ Պատարագը: Անշուշտ, այդ Սբ. Պատարագից մի քանի օր առաջ երբ շնորհակալություն հայտնեցի Պապին՝ այս բոլորի համար, նա ինձ ասաց.
«Սրբազան Պողոսյան դեռ կարևոր մի բան ունեմ ասելու…»:
Ոչ ես և ոչ էլ ուրիշ մեկը չէր պատկերացնում, որ պապը պետք է խոսեր 20-րդ դարում հայերի դեմ կատարված ցեղասպանության մասին»:
Սրբազան Հայր, ինչո՞վ է պայմանավորված Ֆրանցիսկոս Պապի հատուկ համակրանքը հայերի հանդեպ:
«Սրբազան պապը գիտի մեր պատմությունը, գիտի, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք; Գիտի, որ հայերս ունենք ծանր պատմություն, որ մենք հանուն մեր հավատքի, մեր կյանքն են զոհել: Այս ամենն էլ իմանալով՝ Պապը հայերիս հանդեպ ունի սիրո մեծ զգացում»:
Ի՞նչ նշանակություն ունեցավ Պապի այցը Հայաստան:
«Սրբազան պապը եկավ մեր մեջ և երկու օր մնաց մեզ հետ: Սքանչելի օրեր միասին անցկացրեցինք: Պետք է ասեմ, որ Սրբազան պապը միշտ մեր մեջ է: Այսինքն Պապը միշտ մեզ համար աղոթում է, հետևում է և մեզ ծառայում է` մեր եկեղեցականների միջոցով: Կաթողիկէ Եկեղեցին մեկ մարմինն է: Ուրեմն, Սրբազան պապը իբրև կաթողիկէների առաջնորդ, մեզ հետևում, աղոթում և սիրում է»:
Սրբազան Հայր, ինչպե՞ս են սկսվել է Ձեր բարեկամական հարաբերությունները կարդինալ Բերգոլիոյի հետ:
«Մենք նույն քաղաքում էինք աշխատում և ամեն անգամ հանդիպում էին եպիսկոպոսական ժողովներին: Այսպես է սկսվել մեր բարեկամությունը: Եվ հետո կարդինալ Բերգոլիոն դարձավ Հռոմի Պապ: Երբ երջանիկ պատեհությամբ միմյանց հանդիպում ենք, նա ինձ ասում է. «Բարև՛ Վարդապետ Պողոսյանին», որովհետև նա չի մոռանում ոչ մեկին, նա բոլորին հիշում է:
Պապը նաև մտածում է, որ ես լավ կատակ եմ պատմում, և երբ մենք հանդիպում ենք, միշտ կատակ է խնդրում, որ ես պատմեմ: Եվ անշուշտ, նա միշտ ծիծաղում է: Եվ ես ամեն անգամ մի բան պատմում եմ»:
Սրբազան Հայր, ինչպիսի՞ն էր կարդինալ Բերգոլիոյի կենցաղավարությունը Արգենտինայում:
«Մի շատ պարզ ու համեստ մարդ էր, միշտ աղքատ թաղամասերն էր այցելում: Եվ հանկարծ, եթե հեռախոսը զանգում էր կամ հաղորդագրություն էր գալիս, նա ոչ մեկին չէր մոռանում պատասխանել անձամբ: Որպես բոլոր կաթողիկէների առաջնորդ՝ Պապը Արգենտինայի մեջ մեծ հարգանք ունի:
Այսպես է՝ պարզ, թափանցիկ, սքանչելի: Տեսնում եմ, որ իբրև Սրբազան պապ ավելի ուրախություն ունի հիմա, որ հատուկ մի պարգև է Աստված տվել իրեն՝ ծառայալու ժողովրդին: Անշուշտ, ինքը մեզ համար միշտ աղոթում է և մենք էլ միշտ պետք է իրեն հիշենք մեր աղոթքների մեջ»:
«Ողորմության տարին, որը հռչակեց Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը` մենք իբրև եկեղեցվո անդամներ պետք է ցույց տանք ժողովրդին, որ Աստված բարի է, օգնում է մեզ: Եվ պետք է ապրենք այնպես, ինչպես ապրում է Սրբազան Պապը»:
Հարցազրույցը վարեց՝ Լիլիթ Մկրտչյանը