Գերատեսչական վերաձևավորումներ՝ Հռոմի Սուրբ Աթոռում
8 հունիսի, 2016թ.
Ֆրանցիսկոս Պապը Կարդինալների Խորհրդի առաջարկով հաստատեց նոր գերատեսչության կանոնադրությունը կապված աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերի հետ, որի մեջ 2016թ. սեպտեմբերի 1-ից կմտնեն (կընդգրկվեն) Սրբազան Պապի ներկայիս աշխարհականների գործով և ընտանիքի հովվական խնամքի (խնամատարության) խորհուրդները: Այդ օրվանից վատիկանի երկու գերատեսչությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը և կլուծարվեն:
Հաստատված Կանոնադրության համաձայն. «գերատեսչությունը իրավազոր է հանդիսանում այնպիսի հարցերում, որոնք վերաբերում են Առաքելական Աթոռին (Գահին), կյանքի պաշտպանությանը և առաքելական աշխարհականներին, հովվական ծառայությանը ընտանիքին և ընտանիքի կոչմանը (առաքելությանը)՝ համաձայն Աստծո պատվիրաններին և հանուն մարդկային կյանքի պաշտպանության»:
Նոր գերատեսչությունը կղեկավարի պրեֆեկտը, ում կօգնեն քարտուղարը (ով կարող է լինել աշխարհական) և նրա երեք տեղակալները: Գերատեսչության կազմի մեջ կմտնեն պաշտոնյաներ, քահանաներ և աշխարհականներ, ովքեր պետք է ընտրվեն աշխարհի տարբեր մասերից: Նոր գերատեսչությունը կբաժանվի երեք մասերի՝ աշխարհականների, կյանքի և ընտանիքի հարցերի բաժինների, յուրաքանչյուրը՝ քարտուղարի տեղակալներից որևէ մեկի ղեկավարությամբ: Գերատեսչությունը կենթարկվի Հռոմի Կուրիայի համար հաստաված օրենսդրությանը:
Radio Vatican-ի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը