Սուրբ Մարթայի տաճար, 30 մայիսի, 2016թ.
2016թ. մայիսի 30-ի առավոտյան ֆրանցիսկոս Սրբազան Պապը Վատիկանի Սուրբ Երրորդության մատուռում Պատարագին ասաց հետևյալ խոսքերը.
«Իր հոգևոր ճանապարհին Եկեղեցին, ինչպես և յուրաքանչյուր քրիստոնյա, պետք է խուսափի կանոնների համակարգի մեջ պարփակվելուց՝ միշտ հիշելով Աստծո կողմից տրված շնորհների մասին, չմոռանալով նաև մարգարեության դինամիկան և հույսի հորիզոնը: Այս երեք բառերի մեջ ֆրանցիսկոս Պապը համատեղեց հիշողությունը, մարգարեությունը և հույսը»:
«Հոգևոր կյանքում օրենքներին չափից շատ վստահելու մեծ վտանգ կա».ասաց Պապը, հենվելով մարդասպան մշակների մասին ավետարանական ընթերցումների վրա:
Շարունակելով խոսել ավետարանական հատվածի մասին՝ Քահանայապետը հիշեցրեց, որ մշակները նախ սպանում են սեփականատիրոջ կողմից ուղղարկված ծառաներին, ապա և միակ որդուն: Ծառաները և որդին խորհրդանշում են մարգարեներին և Հիսուս Քրիստոսին, իսկ մշակները՝ իր մեջ պարփակված, ինքնամփոփ ժողովրդին, որը չունի ոչ մարգարեություն, ոչ էլ հույս և ապավինում է միայն իր օրենքներին:
Իսկ իրական մշակը Աստծո Ժողովրդի, Եկեղեցու և մեր հոգու կերպարն է, որին Հայրը սիրով է փաղաքշում:
Ըմբոստանալ Նրան՝ նշանակում է, ինչպես և խաղողագործների դեպքում, «կորցնել ստացած շնորհի հիշողությունը»: Ճիշտ ճանապարհից չշեղվելու համար պետք է «միշտ վերադառնալ արմատներին», նշեց ֆրանցիսկոս Պապը և կոչ արեց խորհել, թե արդյոք մենք հիշում ենք մեր կյանքում Աստծո կողմից կատարած հրաշքների և Նրանից ստացած շնորհների մասին: Արդյո՞ք ունակ ենք բացել մեր սրտերը մարգարեների առջև, թե մենք փակվում ենք օրենքների վանդակում: Ապավինում ենք արդյո՞ք Աստծո խոստումներին, ինչպես մեր նախահայր Աբրահամը: «Շատ կարևոր է, որ ինքներս մեզ տանք այդ հարցերը», եզրափակեց ֆրանցիսկոս Պապը:
Ռադիո Վատիկանի ռուսերեն բաժնի տեքստից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը