• Նոր պաշտոնական նշանակումներ Հայ Կաթողիկէ եկեղեցում

    Ինչպես հայտնում է Հայ Կաթողիկէ Պատրիարքարանը,


    2016թ. մայիսի 24-ին  Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի կողմից պաշտոնական նոր նշանակումներ է կատարվել Հայ Կաթողիկէ Եկեղեցում:

     

    Զմմառու Պատրիարքական Կղերի միաբանությունից Գերպ. Հ. Վարդան վրդ. Գազանճյանը  հունիսի 12-ից նշանակվել է ծառայության՝ Պոլսի հայ կաթողիկէ թեմում, Արհ. Տեր Լևոն  արք. Զեքեյանի առաջնորդության ներքո:

     

    Զմմառու Պատրիարքական Կղերի միաբանությունից Գերպ. Հ. Սեպուհ վրդ.Կարապետյանը նշանակվել է Աշրաֆիէի «Սրբոյ Կուսին Աւետման» եկեղեցու ժողովրդապետ: Հ. Սեպուհ վրդ.Կարապետյանը իր առաքելությունը ևս կսկի հունիսի 12-ից:

     

    Գերպ. Հայր Սեպուհը նշանակվեց նաև  Պատրիարքության Դիվանապետ, «Աւետիք» պաշտոնաթերթի խմբագրապետ եւ Հայ Կաթողիկէ Պատրիարքության համացանցի պատասխանատու:

     

    Զմմառու Պատրիարքական Կղերի միաբանությունից Գերհարգելի Հայր Եղիա ծայրագույն վրդ. Եղիայանը նշանակվեց  Զալքայի «Սուրբ Խաչ» եկեղեցու ժողովրդապետ:

Օրացույց

Օրացույց