• ԵՀՕ-2016-ի պատրաստության համայնքային հանդիպում՝ Աշոցքում

    Երիտասարդության տաղանդներն օգտագործել ի սպաս Եկեղեցու և ի փառս Աստծու:


    16 մայիսի, 2016թ.

     2016թ. մայիսի 14-ին Աշոցքի տարածաշրջանի «Տիրամայր Նարեկի»  հիվանդանացում    տեղի ունեցավ երիտասարդական հոգևոր դասընթաց` նախաձեռնությամբ` Աշոցքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Գերպ Հայր Ռաֆայել Կրավչիկի: Հոգևոր հանդիպմանը մասնակցում էին Բավրա, Սիզավետ, Հովտուն, Մեծ Սեպասար, Արփենի և Աշոցք գյուղերի շուրջ 2 տասնյակ  երիտասարդներ: Նպատակը ոչ միայն կայանալիք ԵՀՕ-2016 պատրաստությունն էր, այլ նաև համայնքներում երիտասարդական միությունների հոգևոր գործունեությանը առչվող թեմաների քննարկումը:

     

    Հանդիպման սկզբում  Գերպ. Հայր Ռաֆայել Կրավչիկի ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Քարոզի ընթացքում Հայր Ռաֆայել Կրավչիկը երիտասարդների հետ  խոսեց Եկեղեցում նրանց կարևոր դերի մասին.13249372_1011445928937381_1601371412_n

     

    «Սիրելի երիտասարդներ, ես այսօր շատ ուրախ եմ, քանի որ մենք այսօր կարող ենք հավաքվել, մի քիչ զրուցել ու միմյանց հետ ծանոթանալ: Սիրելի երիտասարդներ,  կարծում եմ, որ դուք գիտեք, որ երիտասարդական միտքն ու մտածելակերպը ուրիշ է` նույնիսկ երիտասարդի երազանքն է տարբեր:  Եկեղեցին կարիքն ունի երիտասարդների նորանոր մտքերին ու գաղափաներին:

     

    Ես ուզում եմ, որ մենք Հայ Կաթողիկէ Եկեղեցու մեջ միասին աշխատենք: Միայն վարդապետը, քահանան չէ, որ պետք է աշխատի, այլ դուք, երիտասարդներ, դուք էլ պետք է աշխատեք մեզ հետ  միասին՝ Եկեղեցու համար, որպես երիտասարդ առաքյալներ: Սա քրիստոնեական մեծ ու արժեքավոր առաքելություն է: Առանց Եկեղեցու ոչ մի բան չկա:

     

    13214474_1011448475603793_502257602_oՁեր երիտասարդությունը պետք է մեր Եկեղեցու համար: Մեր այս ժողովի նպատակն է համախմբել ձեզ Եկեղեցու շուրջ: Շուտով Հայաստան պետք է գա Սրբազան Քահանայապետը: Սրբազան  Քահանայապետը մեր Եկեղեցու գլուխն է: Ի՞նչ նվեր ենք մենք ստանում, որ պիտի գա ու հասնի Գյումրի: Դուք կտեսնեք նրան ոչ միայն մեկ անգամ, այլ երկու անգամ: Սկզբից նա կգա մեզ մոտ, ապա մենք կգնանք իր մոտ: Եվ սա մեզ համար իսկապես մեծ առիթ է ուրախանալու համար: Առանց Եկեղեցու ոչ մի բան չկա»:

     

    Սուրբ  Պատարագից հետո  Հայր Ռաֆայելի առաջարկով համայնքների ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ ծանոթություն: Երիտասարդները մեծ ուրախությամբ  պատմեցին  իրենց առօրյայի, նպատակների ու ակնկալիքների մասին, ընդգծելով, որ այսպիսի հոգևոր հանդիպումները իրենց տալիս են հոգևոր մեծ սնունդ և դարձնում էլ ավելի միասնական:

     

    Ապա վրդ. Հայր Ռաֆայել Կրավչիկը  երիտասարդների համար կարդաց հատված` Պողոս առաքյալի նամակներից՝  ուղղված երիտասարդությանը:13242328_1011448465603794_312910859_o

     

    Երիտասարդները միասին դիտեցին ֆիլմ, որը հոգևոր մեծ իմաստ և ուղերձ էր պարունակում:

     

     

     

     

    Լիլիթ Մկրտչյան

     

     

     

     

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց