2016թ. ապրիլի 24-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ Եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ՝ ձեռամբ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի, ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի և հայցելով սուրբ նահատակների բարեխոսությունը հայ ժողովրդի համար: Սբ. Պատարագից հետո Գյումրիի ժողովրդապետության տիկնանց և երիտասարդաց միություններն այցելեցին Հերհերի կամ Ջարդի ձոր: