• Իրական հրաշք.փոքրիկ աղջկա հանդիպումը Սրբազան Պապի հետ

    Երբ տեսա թե Պապը ինչպես է խոսում աղջկաս հետ, ես հասկացա, որ հրաշք է կատարվում»:


    19 ապրիլի, 2016թ.

    Ինչ էլ  որ պատահած լինի փոքրիկ Լիզի Մայերսի կյանքում, այսօր պատահեց մի բան, որն ունի այն ամենը, ինչ բնորոշ է հրաշքին:

     

    Լիզին կարողացավ իրականություն դարձնել իր ծնողների Քրիստինի և Ստիվի երազանքը՝ մեկնել Հռոմ և հանդիպել Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին:

     

    Լիզին սովորական մի փոքրիկ աղջիկ չէ.Լիզիին ախտորոշել են հազվադեպ հանդիպող հիվանդություն` Աշերի համախտանիշ, որը մի քանի տարիների ընթացքում նրան կդարձնի կույր և խուլ: Աղջիկն անվերջանալի տանջանքներ կունենա: Չնայած, որ նա ընդամենը վեց տարեկան է, իր անհավատալի ինտելեկտով, խոր ու սուր խոսքով նա շահել է շատ մարդկանց սրտեր:

     

    Մայերս ընտանիքը կաթողիկէ է, ինչպես նաև Լիզիի մանկապարտեզը: Այսպես, Ֆրանցիսկոս Պապը հաճախ ներկա է լինում Լիզիի ուսուցիչների կազմակերպած խորհրդակցություններին, ինչն էլ  խիստ հետաքրքրել է աղջկան և, ի վերջո, Արգենտինայի Հայրապետի դարձել է աղջկա հիացմունքի առարկան:

     

    Մայերս ընտանիքը պետք է մեկներ  Վատիկան, չորեքշաբթի օրը՝ մարտի 30-ին`մասնակցելու Սրբազան Քահանայապետի  հրապարակային ուկնդրությանը, բայց նրանք ուշացել էին չվերթից: Բարեբախտաբար, նրանց չվերթը հետաձգվել էր ընդամենը մի քանի օրով, և թուրքական ավիաուղու մեծահոգության շնորհիվ՝ նրանց առաջարկեցին չորս տոմս` Լիզիի, նրա ծնողների ու փոքր քրոջ՝ Կայլայի համար:

     

    Այս օրերի ընթացքում նրանց ընտանիքին Ապպիա Անտիկա հանգստյան կենտրոնն առաջարկել էր հյուրընկալել Հռոմում, իսկ UNITALSI կազմակերպությունը  հնարավոր դարձրեց նրանց հանդիպումը Սրբազան Պապի հետ, ընդհանուր ունկնդրության վերջում:

     

    UNITALSI-ն  Լիզիի ծնողների հետ անցկացրել էր մամլո ասուլիս: Նրանք խոսել էին այս բացառիկ իրադարձության ու  իրենց դժվարին կյանքի մասին:

    Հռոմի UNITALSI-ի նախագահ Էմանուել Թրանչալին ներկայացրեց Լիզիի ծնողներին: Նա իր խոսքում նշել էր, որ բազմաթիվ երեխաներ են բուժվում Հռոմի հիվանդանոցներում և նրա գլխավոր ուղերձը այն է, որ այս երեխաները մենակ չեն…

     

    Լիզիի հայրը ասել էր լրագրողներին, որ նրանց հանդիպումը Սրբազան Քահանայապետի հետ գեղեցիկ ու անսպասելի բան էր, որ պատահեց իրենց հետ: Ես երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ Քահանայապետին  տեսնել այդքան մոտ, հավելելով, որ նրանք մեծ ջերմություն են ստացել ոչ միայն Սրբազան Քահանայապետից, այլ նաև՝ բոլոր այն իտալացիներից, որոնց նրանք հանդիպել են այս օրերին:

     

    Ապպիա Անտիկա հանգստյան կենտրոնի սեփականատեր Մաուրիցիո Դատրին, ով այդ օրերին ուղեկցում էր Մայերսներին Հռոմում, մամուլի հետ կիսեց իր տպավորությունները.

     

    «Երբ մենք գնացինք Կոլիզեում, Լիզին ուշադիր հետևում էր այդ բրոշուրներին…Երբ նա կարդում էր վայրի գազանների մասին, նա ինձ հարցրեց. «որտե՞ղ են այդ առյուծները»:

     

    Իսկ Տիկին Մայերսը նկարագրեց հանդիպումը Քահանայապետի հետ, ով օրհնեց Լիզիի աչքերը՝ ասելով, որ նա աղոթում է բոլորիս համար: Ասացինք, որ մենք նույնպես աղօթում ենք նրա համար:

     

    Շատ զարմացած՝ փոքրիկ աղջիկը բռնեց Հռոմի Եպիսկոպոսի ձեռքը՝ լայն բացելով իր աչքերը, որոնք մի օր այլևս չեն կարողանա տեսնել:

     

    Մասնավոր հանդիպման ընթացքում Լիզին Պապին նվիրեց մի կտոր երկնաքար, որը նա գտել էր Օհայոյի իրանց տան տարածքից, ինչպես ասաց Լիզիի հայրը:

     

    Եվ Ստիվը և Քրիստիանը հուզված էին:

    «Սկզբում ես շատ էի լարվում, բայց, երբ հետո տեսա թե Պապը ինչպես է խոսում աղջկաս հետ, ես հասկացա, որ հրաշք է կատարվում: Եվ Լիզիի  կյանքը ինքնին հրաշք է, ինչ էլ, որ պատահի նրան ապագայում», – ասաց Լիզիի հայրը:

     

    Մայրն էլ վստահեցրեց, որ  «անսահման խաղաղության զգացում» ունի՝ մի զգացողություն, որը  «անհնար է նկարագրել բառերով»:

    Լիզին դեռ չգիտի, թե ինչ է կատարվում  իր հետ: Ծնողները  մտավախություն ունեն, որ Լիզին կարող է այդ մասին վաղ թե ուշ իմանալ թերթերից եւ հեռուստատեսությամբ:

     

    Լիզիի ծնողները այս օրերը Լիզիին ներկայացել են որպես արձակուրդ Հռոմում: Իսկ երբ նա իմացավ ուղեւորության մասին, ասաց. «Ես ուզում եմ թակել Հռոմի Պապի դուռը»:

     

    Չնայած իր վեց տարեկան հասակին, Լիզին դատելու և ինքնարտահատվելու մի ձև, որով նա, կարծես, մեծասահակ լինի: Նրա հայրը ևս հաստատեց սա՝ պատմելով, թե ինչպես էր Լիզին նստում Սիքստինյան տաճարում՝ մի քանի րոպե լռությամբ հիանում Միքելանջելոյի գլուխգործոցով:

     

    Պարոն Մայրեսը ասաց, որ նրանց հաջորդ այցելությունը, հավանաբար, կլինի Վայոմինգում, որը եզակի է ամբողջ աշխարհում, իր բնության գեղեցկությամբ, քանի դեռ Լիզիի աչքերը  չեն փակվել մթությամբ:

     

    Թարգմանեց՝ Լիլիթ Մկրտչյանը

Օրացույց

Օրացույց