• «…իսպառ սիրեց նրանց».Ճանապարհ խաչի և Թաղման արարողությունները հայ կաթողիկէ համայնքներում

    «Խաչի քո Քրիստոս երկիր պագանեմք.եւ զսուրբ թաղումն քո մեծացուցանեմք»:


    26 մարտի, 2016թ.

     Ավագ Ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Տիրոջ չարչարանքների ծիսական հիշատակությունը սկսվում է  «Խավարման գիշեր» խորհրդավոր արարողությամբ, որը կատարվում է նախորդ օրը`Ավագ հինգշաբթի երեկոյան: Իսկ Ավագ Ուրբաթ օրը Կաթողիկէ եկեղեցիներում կատարվում է «Խաչի ճանապարհ» բարեպաշտական աղոթքը և խորհրդածությունը, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքների վերապրումն է`տասնչորս հանգրվաններով կամ կայաններով.դրանցից յուրաքանչյուրը հիշեցնում է չարչարանքների ավետարանական մի դրվագ` դատավարություն և դատապարտում, խաչի ճանապարհի դժվարությունները, Տիրամոր հետ հանդիպումը, խաչելությունը, մահը խաչի վրա, գերեզմանում դրվելը:12376358_926980564075841_2088637356963488194_n

     

     

    «Խաչի ճանապարհից» հետո բոլոր կաթողիկէ եկեղեցիներում կատարվեց Երեկոյան ժամերգություն, որի ավարտին տեղի ունեցավ Հիսուսի թաղման արարողությունը` հանդիսավոր թափորով:

     

    Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցում Հիսուսի մարմինը պատկերող արձանը դրվեց ծաղիկներով զարդարված դագաղի մեջ, որը, հանդիսավոր և բազմամարդ թափորով, ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի առաջնորդությամբ, սպասավորները դուրս բերեցին եկեղեցուց, «Ուր ես մայր իմ» հոգեպարար շարականի երգեցողությամբ, շրջեցին եկեղեցու բակում և դարձյալ մտցրեցին եկեղեցու գլխավոր մուտքի կամարներից ներս, աստիճանների վրա վեր բարձրացնելով, որպեսզի հավատացյալները անցնեն Տեր Հիսուս Քրիստոսի Մարմնի տակով: Այս սգո թափորը և դագաղի տակով անցնելը հրավիրում են խորհրդածելու Տիրոջ մահվան խորհրդի վսեմության մասին`որպես փրկության փարոս ու ապավեն:

    10649806_926980680742496_6865344262603539626_n 1934755_926980444075853_5614117121081464106_n

    Յավարտ թաղման արարողության, բոլորը միասին կատարեցին Սուրբ Խաչի երկրպագություն:

    7643_926980790742485_6576260693504224333_n

    «Քում ամենազոր և հրաշալի թաղմանդ Քրիստոս Աստուած մեր` երկրպագեն զօրք հրեշտակաց. զի դու միայն ունիս զանմահութիւն  բնակեալդ ի լոյս անմատոյց: Եւ մեք հողեղէն արարածք խոնարհեալ երկիւղիւ երկիր պագանեմք.զսուրբ եւ զհրաշալի եւ զյաղթող զխաչելութիւնդ քո օրհնեմք եւ փառաւորեմք: Եւ ընդ երկնային զօրսն մատուցանեմք զօրհնութիւն եւ զփառս` ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն»:

     

     

     

     

    12885973_926981337409097_773394405055108623_o — копия12472759_926980450742519_3305907779221603786_n — копия

     

    Արևիկ, 25 մարտի, 2016թ.

     

    12671883_642528845886565_45450908522820688_o12719207_642499602556156_5405342585475987033_o

     

    Փանիկ, 25 մարտի, 2016թ.

     

    12006188_1040566095982679_8620946172848371275_n 12814241_1040567039315918_5840667344673318363_n

     

    Տաշիր, 25 մարտի, 2016թ.

     

    12440245_541695839345382_8353852781748904701_o 12901493_541694139345552_6004363826989211223_o

     

    Հեշտիա, Ջավախք, 25 մարտի, 2016թ.

     

    12888539_1818139218413629_6447850499275252098_o 12891011_1818139591746925_7326486527340004679_o

     

Օրացույց

Օրացույց