Համայնքային հանդիպումներ
14 մարտի, 2016 թ․
2016 թվականի մարտի 12-ին Տաշիրի հայ կաթողիկե համայնքում տեղի ունեցավ Կրակովում կայանալիք Երիտասարդաց համաշխարհային օրվան ընդառաջ հերթական հանդիպումը՝ Տաշիրի տարածաշրջանի հոգևոր հովիվ Գրպ․Հ․ Ներսես վարդապետ Գալստյանի գլխավորությամբ: Երիտասարդական հավաքի ընթացքում հստակեցվել է ուխտագնացության մեկնող երիտասարդների թիվը ։
Հիշեցնենք, որ ԵՀՕ-2016-ը տեղի է ունենալու այս տարվա հուլիսի 26-31-ը Լեհաստանի Կրակով քաղաքում, որտեղ տարբեր երկրներից ժամանած երիտասարդները հնարավորություն կունենան հանդիպելու Հռոմի Պապին, աղոթելու նրա հետ միասին և ստանալու նրա օրհնությունը: