• 250 հայ կաթողիկէ երիտասարդների երկրորդ հանդիպումն՝ ընդառաջ ԵՀՕ-2016-ին

    Երիտասարդները կարևորագույն առաքելություն ունեն Եկեղեցու կյանքում:


    7 մարտի, 2016թ.

     Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ, 2016թ.մարտի 5-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ  Լեհաստանի Կրակով քաղաքում կայանալիք Երիտասարդաց  համաշխարհային օրվան ընդառաջ այս տարվա  երկրորդ հանդիպումը՝ համախմբելով Հայաստանի և Վրաստանի կաթողիկե համայնքների 250-ից ավելի երիտասարդների:

     

    Ողջույնի խոսքով հանդես եկավ հայկական խմբի ուխտագնացության կազմակերպչական հանձնախմբի նախագահ Գերպ Հ. Գառնիկ  վրդ. Հովսեփյանը.

    IMG_8479

    «Մեր երկրորդ երիտասարդաց հանդիպումն է:  Կարծեմ, ավելի գիտակից եք, թե ինչի համար ենք հավաքվել, ավելի գիտակից եք, թե ինչու եք գնում  Կրակով և հարստացրել եք  եկեղեցական գիտելիքները: Այսօր Սրբազան Քահանայապետը մեզ հրավիրում է  խորհրդածելու Աստծո ողորմության մասին: Մարտի 4-5-ին  Ֆրանցիսկոս Սրբազան Պապը  խնդրել է 24 ժամ մտածել Տիրոջ ողորմության մասին: Այս ողորմությունը կայանում է  երկու շատ կարևոր  խորհուրդների մեջ՝ առաջին խորհուրդը  Խոստովանանքն է՝ ապաշխարությունը, իսկ երկրորդը՝  Սուրբ Հաղորդությունը»:

     

    Գերպ. Հ. Գառնիկ  վրդ. Հովսեփյանը խնդրեց Գերպ. Հայր Ռաֆայել Կրավչիկին բացատրել այս երկու սրբազան խորհուրդների իմաստը.

     

    IMG_8422<<Այս տարի Սրբազան Քահանայապետը երիտասարդներին խնդրում է, որ մեր  կյանքում դնենք մի ծրագիր, որը կոչվում է «ՍԻՐՏ 2.0»: Ի՞նչ է նշանակում այս ծրագիրը.մարդը Աստծուց նվեր է ստացել իր կյանքը, բայց  հոգևոր կյանքի համար մարդ պետք է ունենա ծրագիր:  Այս ծրագրի մեջ կա աղբյուր՝ Խոստովանություն և Սուրբ Հաղորդություն: Ամենակարևորը  քրիստոնյա կյանքի մեջ  Խոստովանանքն  ու Սուրբ Հաղորդությունն է:  Այս խորհուրդները միասին են, չի կարելի, որ ես միայն հաղորդվեմ, բայց չխոստովանեմ: Չի լինի այդպես:  Սրբազան Քահանայապետը գիտի, որ ամենակարևորը կաթողիկե քրիստոնյայի համար խոստովանելն է: Գլխավորն այն է, որ մենք մեր սրտերի մեջ ունենանք հենց այս ծրագիրը և առաջնորդվենք  այս երկու կարևոր աղբյուրներով»:

     

     

     

    Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանը խոսեց Եկեղեցում  երիտասարդների առաքելության շուրջ.

     

    IMG_8470 «Մենք՝  քրիստոնյաներս կանչված ենք առերեսվելու ավելի մեծ իրողության և իրականության: Այս  իրողությունը և իրականությունը  քրիստոնեական հավատքի կենդանի ապրումն է, որը կյանքի աղբյուր է: Ձեր հավատքը կենդանի ապրում է, և յուրաքանչյուր երիտասարդ ունի իր առաքելությունը Եկեղեցում և հասարակության մեջ: Անդրադառնանք խոստովանանքին:  Ինչո՞վ է այն կարևոր Ձեր կյանքի մեջ: Յուրաքանչյուրիս ապրումը ազդում է նաև ձեր յուրայինների վրա: Ձեր մեղքը, որը կրում եք Ձեր մեջ,  կարող է ազդել յուրայինի վրա: Այն բարի հավատքը, որով  դրսևորում եք  ձեր ապրումը, դրանով  ազդում եք ձեր կողքինների վրա:  Մեր հաղթանակի բանալին Ինքը՝ Քրիստոսն է: Ձեր խնդիրն է՝ ճանաչել Քրիստոսի Անձը:  Որպես երիտասարդ, ամաչում եք, երբեմն  բարկանում, որ ինչ-որ մարդու մոտ, հերիք չէ վատ բան եմ արել, դեռ պետք է բարձրաձայնեմ, խոստովանեմ: Եվ սա խորացնում է այն անջրպետը, որ մենք ունեինք և բարդացնում է խնդիրը՝  վերականգնելու հարաբերությունը այս Անձի հետ և յուրայինի հետ: Հոգևորականին պիտի նկատեք, որպես միջոց, միջոց՝ օգտվելու և հասնելու ձեր  Սիրելիին, ձեր Անձին: Երիտասարդներիդ առաքելությունը ամենազորեղն է ոչ միայն Եկեղեցու, այլ նաև  մարդկային կյանքի տարբեր շրջաններում»:

     

    Տաշիրի հայ կաթողիկեների ժողովրդապետ Գերպ. Հայր Ներսես վրդ. Գալստյանը, խոսելով «Եկեղեցին և երիտասարդությունը» թեմայի շուրջ, ասաց հետևյալը.

     

    12814679_913080908799140_5837401275704565725_n«Սիրելի՛ երիտասարդներ,  «Եկեղեցին և երիտասարդությունը» թեման միշտ էլ ակտուալ ու հետաքրքրական է բոլորիս համար: Առաջին հայացքից կարծես թե մենք բոլորս հասկանում ենք՝ ինչ է Եկեղեցին: Այս պահին մենք գտնվում ենք Սրբոց Նահատակաց եկեղեցում, որը եկեղեցի է և դուք, որ այստեղ եք,  նույնպես խորհրդանշում է եկեղեցին:  Եկեղեցին կարելի է բաժանել երկու մասերի՝ մեկը երկնավոր, մյուսը՝ երկրավոր:  Երկնավորը արդեն իսկ հաղթանակած Եկեղեցին է, որ սրբերի դասն է մարմնավորում, որը միշտ աղոթում է երկրավոր Եկեղեցու  համար: Երկրավոր Եկեղեցին դուք եք, մենք ենք, բոլորս… Երկրավոր Եկեղեցին մարտնչող Եկեղեցին է, յուրաքանչյուրի՛ս է կանչում այդ մարտին մասնակցելու: Բոլորս ենք կանչված մեր մասնակցությունն ունենալու Եկեղեցու առաքելությանը …»

     

    IMG_8515 IMG_8514

    Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու «Ալաշկերտ» երգչախմբի նվագակցող Գոհար Շախուլյանի ղեկավարությամբ հավաքի մասնակիցները սովորել են երիտասարդաց համաշխարհային օրվա պաշտոնական օրհներգը՝ հայերեն թարգմանությամբ: Ինչպես նախորդ ընդհանրական հանդիպման ժամանակ, այս անգամ էլ երիտասարդները միասնաբար երգեցին օրհներգը՝ արդեն ավելի հղկված ու գեղեցիկ կատարմամբ:IMG_8542

     

     

    Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը երիտասարդներին ներկայացրեց Ֆրանցիսկոս Սրբազան Պապի նվիրած խորհրդանշական քարը, որը վերցված է Հռոմի Սբ. Պետրոսի տաճարի պատից և ուղարկվել է Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցուն՝ ի նշան հաղորդության և Հռոմի Սուրբ Աթոռի հետ միության: Այս նվերը Սրբազան Քահանայապետի կողմից հռչակված ողորմության հոբելյանական տարվա առիթով է: Սուրբ Աթոռի նշանով այս քարը կտեղադրվի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցու պատին:

    12799213_1026197640752858_6970832586054764977_n

    Հանդիպման սկզբում երիտասարդներին բաժանվել էին հարցաթերթիկներ, որտեղ յուրաքանչյուրը նշել էր երգի, պարի կամ ասմունքի սեփական ունակությունների  մասին, որպեսզի հանդիպումների ժամանակ և ուխտագնացության օրերին՝ Լեհաստանում նրանց հնարավորություն տրվի ինքնադրսևորվելու և ներկայանալու ուրույն դիմագծով: Հանդիպման ավարտին, երիտասարդները բաժանվեցին աշխատանքային խմբերի՝ ըստ հարցաթերթիկում իրենց նշած նախասիրությունների և շնորհների: Երգի խումբը սովորեց Աստվածամորը նվիրված մի քանի գեղեցիկ երգեր: Հայր Ռաֆայելը նրանց միացավ կիթառի նվագակցությամբ: Մյուս  երիտասարդները դիտեցին 2015թ. Սրբազան Պապի կողմից Տիեզերական Եկեղեցու վարդապետ հռչակված Սբ. Գր. Նարեկացու մասին պատմող «Հովիվը» ֆիլմը, որը նկարահանվել է Արհիապատիվ Տեր Ռաֆայել արք Մինասյանի հովանավորությամբ:

     

    12803185_1026198137419475_6760909474246202829_n

    Հայ կաթողիկէ երիտասարդների այս մեծ խմբին է միացել նաև Գյումրիի լեհական համայնքի երիտասարդների փոքրիկ մի խումբ՝ Գերպ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկի համաձայնությամբ և առաջնորդությամբ: Հայր Ռաֆայելի խնդրանքով հանդիպման ընթացքում նրանք Տերունական աղոթքն աղոթեցին լեհերենով և Լեհաստանի դրոշը պարզած:

     

    Գեղեցիկ նվեր էին պատրաստել նաև Երևանի երիտասարդները.նրանք հանդես եկան հայրենասիրական երգերով:

     

    Վերջում ուխտագնացության կազմակերպիչները խոսեցին մեկնումի համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգի, անհրաժեշտ անձնական տվյալների մասին:

     

    Հանդիպումն ավարտվեց Սուրբ  Պատարագով, որը մատուցվեց ձեռամբ Հայր Ներսես վրդ. Գալստյանի: Երիտասարդներն իրենց միասնականությունը պսակեցին Տիրոջ Մարմնին ու Արյանը հաղորդվելով:

    12800314_1026197834086172_7894687631459487512_nIMG_8630

    Հաջորդ ընդհանրական  հանդիպումը տեղի կունենա 2016թ. ապրիլին՝ Թորոսգյուղի  «Աղաջանյան» ճամբարում: Այդ հանդիպմանը խոստացել է ներկա լինել նաև պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին:

     IMG_853712512462_913084605465437_571133649883704322_n12799381_913083092132255_4112033639127223817_n12802878_913080775465820_5128556176120755203_n

Օրացույց

Օրացույց


Recent Comments