«Դատավորի կիրակիի» խորհուրդը և Մեծ Պահքը քրիստոնյայի կյանքում
7 մարտի, 2016թ.
Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը այս օրերին գտնվում է Հռոմում, որտեղ մասնակցում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու մնայուն սինոդոսի աշխատանքներին և հանդիպումներ ունենում տարբեր եկեղեցական պաշտոնյաների հետ, քննարկում Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի առաջնորդությանը վերաբերող հարցեր, ծրագրեր:
Մարտի 6-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը Սբ. Պատարագ է մատուցել Հռոմի Լևոնյան վարժարանի Նիկողայոս Թոլենտինացու եկեղեցում: Սրբազան Հոր քարոզը մեզ է տրամադրել Telepace Armenia հեռուստաընկերությունը: