Կազմակերպչական աշխատանքների ընթացքը
25 փետրվարի, 2016թ.
2016թ. փետրվարի 25-ին Երիտասարդության համաշխարհային օր-2016-ի ուխտագնացությանը մեկնող հայկական խմբի նախագահ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը և փոխնախագահ Գերպ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը հանդիպել են ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Jerzy Marek Nowakowski-ի հետ: Քննարկվել է խմբի մեկնման համար անհրաժեշտ վիզայի ստացման կարգի, օդանավի տոմսերի և այլ ընթացակարգերին վերաբերող հարցեր: Դեսպանը խոստացել է, որ հայկական խմբի համար կհեշտացվեն շատ ընթացակարգեր, ինքն անձամբ կփորձի օգնել մատչելի տոմսերի ձեռքբերման հարցում, ինչպես նաև կջանա օգտակար լինել ֆինանսական ռեսուրսների հայթհայթման հարցում: