• Քահանայական ժողով

    Առաջնահերթությունների հստակեցում


    16 փետրվարի, 2016թ.

     2016թ.փետրվարի 16-ին Գյումրիի հայ կաթողիկէ առաջնորդարանում տեղի ունեցավ քահանայական ժողով՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի գլխավորությամբ և Հայաստանի ու Վրաստանի հայ կաթողիկէ համայնքների ժողովրդապետների մասնակցությամբ:

     

    Յընթացս ժողովի քննարկվել են առաջնորդության տարբեր համայնքների խնդիրները, հստակեցվել առաջնահերթ առաքելությունները, խնդիրների լուծման ուղիները, ԵՀՕ-2016-ին պատշաճ կերպով պատրաստվելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների կազմակերպչական հարցերը: Առաջնորդը հանձնարարել է հոգևորականներին Մեծ Պահքի շրջանում ժողովրդապետություններում կազմակերպել հոգևոր կրթության օրեր, ամրացնել բարեպաշտական սովորությունները, ավելի զարգացնել աղոթական կյանքը:

     

Օրացույց

Օրացույց