• Գյումրիի հայ կաթողիկէ երիտասարդաց միությունն ընդլայնվում է

    «Հիշի՛ր քո Տեր Աստծուն քո երիտասարդության օրերին», Ժողովող


    13 փետրվարի, 2016թ.

     2016թ.Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ եկեղեցու երիտասարդաց միությունն իր գործունեությունը վերսկսեց նոր խանդավառությամբ, նոր տարածքում, ավելի ընդլայնված կազմով և նոր ծրագրերով: Ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը երիտասարդական միությանը հատկացրեց նորակառույց եկեղեցու ներքնահարկի ընդարձակ սրահը, որտեղ տեղի են ունենում միության հանդիպումները և միջոցառումները:

     

    Գլխավոր ծրագիրն այս ամիսներին, իհարկե, Երիտասարդաց համաշխարհային օրվա կարևորագույն միջոցառմանը հավուր պատշաճի պատրաստվելն է, մյուս կաթողիկէ համայնքների հետ միասին: 2016թ.փետրվարի 13-ին, հերթական հանդիպման ընթացքում, Տեր Գրիգորը խոսեց այդ միջոցառման կազմակերպչական հարցերի մասին, լսեց նոր ծրագրերի մասին, որոնք առաջարկում են երիտասարդները: Դրանք վերաբերում են աղքատախնամ նախաձեռնություններին, ինտելեկտուալ խաղերի կազմակերպմանը, հոգևոր թեմաներով սեմինարների կազմակերպմանը և այլ մտահղացումների:

     

    Տեր Գրիգորը մեծ ուշադրություն է դարձնում նախևառաջ երիտասարդների հոգևոր նկարագրի ձևավորմանը, նրանց համար ինքնազարգացման և հոգևոր ինքնակատարելագործման համար պատշաճ պայմանների ապահովմանը, ջերմեռանդական աղոթքներին կանոնավոր մասնակցությանը և, հատկապես, Խոստովանության ու Սբ. Հաղորդության խորհուրդների գանձարանից մշտապես սնվելու սովորությունը երիտասարդների մեջ ամրապնդելուն: Այս թեմաներով պարբերաբար զրույցներ ու քննարկումներ կլինեն: Իսկ հետաքրքիր ծամանցի կազմակերպման նախաձեռնությունների պակաս երիտասարդները չեն զգում:

     

    IMG_7755 IMG_7759 IMG_7762 IMG_7771 IMG_7772 IMG_7781

Օրացույց

Օրացույց