Բաժիններ՝ Նորություններ
  • Նամակ՝ «աշխարհի խղճին»

    Աշխարհը լռեցնում է սեփական խղճի ձայնը


    Դրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված Հյուսիսային Իրաքում, որտեղ ինքնահռչակ Խալիֆայության ուժերը անսանձ կրոնական զտումներ են կատարում: Հալածվող քրիստոնյաների և եզդիների դրությունը թեթևացնելու համար Քուրդիստանի Ինքնավար շրջանի նախագահ Մասուդ Բարզանին առաջարկել է զինել քրիստոնյա կամավորականներին, ովքեր պատրաստ են ինքնապաշտպանական ուժեր կազմակերպել և պաշտպանել իրենց բնակավայրերը: Բայց Նինվեյի Քաղդեական Կաթողիկե Պատրիարք Լուիս Ռաֆայել Սաքոն հայտարարել է, որ ազգային-կրոնական սկզբունքներով զինյալ ուժեր պատրաստելը կարող է ոչնչացնել Իրաքը և որ պետությունը պետք է ստանձնի հալածվող բնակչության պաշտպանությունը: Օրեր առաջ Քուրդիստանի շրջանում հանդիպում էր տեղի ունեցել Արևելյան Եկեղեցիների պատրիարքների միջև՝ Հյուսիսային Իրաքի խնդրի շուրջ: Նրանք իրենց սրտակցությունն են հայտնել Մոսուլից և այլ քաղաքներից արտաքսված բնակչությանը: Պատրիարք Սաքոն օգոստոսի 24-ին նամակ է գրել միջազգային հանրությանը՝ այն վերնագրելով՝ «Աշխարհի խղճին»: Նկարագրելով Իրաքի Էրբիլ և Դոհոկ պրովինցիաներում ապաստանած փախստականների անտանելի վիճակը՝ Պատրիարքը գրում է, որ շարունակվում է փողերի, զենքի և զինյալների հոսքը դեպի Իսլամական ինքնահռչակ խալիֆայություն: Աշխարհի խիղճը չի գիտակցում իրավիճակի ծանրությունը: Հիմա սկսվել է նաև փախստականների արտահոսքը դեպի օտար երկրներ, որը նշանակում է ոչնչացում նրանց պատմության և ինքնության, գրում է Պատրիարքը:

    People who fled from the violence in Mosul walk inside the Khazer refugee camp on outskirts of Arbil

Օրացույց

Օրացույց