• 200-ից ավելի հայ կաթողիկէ երիտասարդներ պատրատվում են մեկնել ուխտագնացության դեպի Լեհաստան

    Երիտասարդության համաշխարհային օրվա պատրաստության 2016թ. առաջին ընդհանուր երիտասարդական հանդիպումը


    7 փետրվարի, 2016թ.

     Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ, 2016թ.փետրվարի 6-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ  Կրակովում կայանալիք Երիտասարդաց համաշխարհային օրվան ընդառաջ  2016թ. առաջին նախապատրաստական ընդհանուր երիտասարդական հանդիպումը՝ Հայաստանի և Վրաստանի կաթողիկե համայնքների մոտ 220 երիտասարդների մասնակցությամբ:

     

    943912_897226187051279_2886927344663749803_nՀանդիպումը սկսվեց 10:30-ին, Սբ. Պատարագի ավարտից հետո: Երիտասարդներին ողջույնի խոսքով դիմեց նախ Գյումրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը, ով երիտասարդներին սիրով հյուրընկալեց առաջնորդանիստ տաճարում: Տեր Գրիգորը բարի գալուստի ջերմ խոսքերից հետո հարկ համարեց երիտասարդներին խնդրելու մեծ լրջությամբ վերաբերվել 2016թ. հուլիսին դեպի Կրակով կատարելիք ուխտագնացությանը՝ խորհրդածելով սեփական հոգևոր պատրաստվածության, շնորհքի վիճակում գտնվելու և Աստծուն հաճելի ընթացք որդեգրելու մասին՝ նախևառաջ Խոստովանության և Սբ. Հաղորդության խորհուրդներից լիարժեք օգտվելու միջոցով: Շատ երիտասարդներ, խորությամբ չգիտակցելով այս երկու խորհուրդների առանցաքային դերը քրիստոնյայի կյանքում, չեն օգտվում դրանց անհատնում հոգևոր գանձերից՝ ապավինելով հավատքի և աղոթքի մասին սեփական պատկերացումներին: «Ո՞րն է քրիստոնյայի գերագույն նպատակը: Ո՛չ այլ բան, եթե միայն՝ Քրիստոսին միանալը: Ինչպես՞.նախևառաջ՝ Սբ. Հաղորդության միջոցով».ասաց Տեր Գրիգորը և հորդորեց այս և առաջիկա հանդիպումների ընթացքում օգտվել քահանաների ներկայությունից և խոստովանել, պատրաստվել Սբ. Պատարագի ընթացքում հաղորդվելու: Հորդորը ապարդյուն չմնաց.հանդիպման ընթացքում քահանաներն ու վարդապետները եկեղեցու տարբեր հատվածներում ընդունում էին խոստովանություններ:

     

    12644795_897216107052287_6373164913028787429_nՏեր Գրիգորից հետո խոսք առավ ԵՀՕ-2016-ի հայկական խմբի ուխտագնացության կազմակերպչական խմբի նախագահ Գերպ. Հ. Գառնիկ  վրդ. Հովսեփյանը: «Մեծ ուրախություն է՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու համար ունենալ այսպիսի մեծաթիվ երիտասարդություն, գիտակից երիտասարդություն, որը մոտ է մեր Տեր Հիսուս Քրիստոսին».ասաց վարդապետն իր խոսքի սկզբում և երիտասարդներին ներկայացրեց Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետի Մեծ Պահքի վերաբերյալ 2016թ. ուղերձը՝ յընթացս մեկնաբանելով և մանրամասնորեն բացատրելով Պահքի էությունը: Հարկ չենք համարում այստեղ ներկայացնել ուղերձը.ամփոփն արդեն ներկայացված է կայքում:

     

    Ապա երիտասարդները ծանոթացան ԵՀՕ-2016-ի նախապատրաստության 2015թ. աշխատանքների ամփոփին, որի զեկուցումը ևս կայքում հրապարակված է:

     

    12705369_897218953718669_8715277911828398785_nԳերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանը, ով այս պահին հոգում է Երևանի ժողովրդապետության հոգևոր պետքերը, խոսք առնելով, ասաց հետևյալը. «Ինձ համար նոր փորձառություն է ԵՀՕ-2016-ը, ես, որպես երիտասարդ, ժամանակին մասնակցել եմ Մադրիդում կազմակերպված ԵՀՕ-ին: Կարևոր է, որ տրամադիր լինեք ապրելու  ու կիսելու հոգևոր ապրումը՝ միլիոնավոր երիտասարդների հետ այն իրականության մեջ, որի առաջ դուք պետք է հայտնվեք: Եվ ամենակարևորն է՝ դնել դիտավորություն, որոշել, թե ձեր նպատակը որն է»:

     

    Արևիկի, Ազատանի, Լանջիկի, Ձիթհանքովի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը երիտասարդներին կոչ արեց ջանքեր գործադրել՝ ավելի խորությամբ ճանաչելու Տեր Հիսուս Քրիստոսին ու ընթանալ Փրկչի 12670108_897219043718660_7357736207263846119_nպատգամների համաձայն, ապրել քրիստոնեավայել կյանք:

     

    Հոգևորականներին լսելուց հետո երիտասարդները, Տկն. Գոհար Շախուլյանի ղեկավարությամբ, սկսեցին սովորել ԵՀՕ-2016-ի պաշտոնական օրհներգը՝ հայերեն թարգմանությամբ: Ընտրվեցին երգեցողության մեջ առավել ակնառու շնորհներ ունեցող երիտասարդներ, որոնք կլինեն առաջնորդողներ՝ կատարման ժամանակ: Մյուսները կմիանան և կանեն լավագույնը՝ միասին գեղեցիկ երգելու համար:

     

    Ճաշի ընդմիջումից հետո, երիտասարդների տաղանդները հայտնաբերելու համար երիտասարդներին հարցաթերթիկներ բաժանվեցին: Մի քանիսը հրավիրվեցին իրենց տաղանդները ցույց տալու՝ երգի, պարի, ասմունքի մեջ: Երգարվեստում իր շնորհներով ներկաներին հաճույք պատճառեց նույնիսկ Անարատ Հղության միաբան քույր Սրբուհին: Տաղանդավոր երիտասարդները կպատրաստեն գեղեցիկ կատարումներ և ուխտագնացության օրերին կփորձեն օտարերկրացի հավատակից ընկերներին ծանոթացնել նաև հայ ազգային մշակութային յուրահատկություններին ու գոհարներին:

     

    12631383_897220967051801_3453484800721029484_n12644964_897219147051983_6697868177488565916_n12654103_897218937052004_3357692135759778376_n12688387_897226350384596_1461091926999526863_n

     

    Հանդիպումն ավարտվեց Սուրբ Հաղորդության երկրպագությամբ՝ Գերպ. Հ. Գառնիկ վրդ Հովսեփյանի հանդիսապետությամբ:

     

    12670104_897226773717887_6593054782513826753_n 12670280_897226810384550_2495564003874020105_n

    Ընդհանրական հաջորդ՝ ավելի մեծաթիվ հանդիպումը տեղի կունենա 2016թ. փետրվարի 27-ին, դարձյալ Սրբոց Նահատակաց եկեղեցում:

    Հանդիպման օրակարգը կներկայացնենք մոտ օրերին:

     

    Հիշեցնեմ, որ ԵՀՕ-2016-ը տեղի է ունենալու Լեհաստանի Կրակով քաղաքում՝ 2016թ. հուլիսի 26-31-ը:

     

    943911_897216353718929_3759534457445110383_n 12643028_897225833717981_6183804557577438103_n 12644803_897221697051728_7999190293009156499_n 12644940_897222647051633_272285150234748158_n 12645263_897226237051274_2117406156112491199_n 12651069_897225757051322_3453639390090245449_n 12651230_897218773718687_4179853377889836650_n 12654423_897216600385571_6731060720011522387_n 12662620_897218253718739_5841250962560408231_n 12669553_897222910384940_6536673822167307083_n 12669710_897216410385590_7462609698718686858_n 12670283_897218617052036_8240743998054299925_n 12688270_897222360384995_4995820095110585285_n 12705265_897218933718671_5221390268913512029_n12670305_897218843718680_8732142619978010618_n12651230_897218773718687_4179853377889836650_n12651146_897226370384594_5574630041229372656_n

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց